For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Տաֆրինայիններ.

Տաֆրինայիններ

Տաֆրինայիններ
Taphrina pruni
Սնկի մանրադիտակային կառուցվածքը և սնկից վնասված պտուղը։ Նկար 1892
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Ասկոմիցետներ
Դաս Տաֆրինոմիցետներ
Կարգ Պայուսակավոր սնկեր
Ցեղ Տաֆրինայիններ
Լատիներեն անվանում
Taphrinales
Gäum. et C.W. Dodge, 1928
Սերունդներ
  • Տաֆրինայիններ (Taphrinaceae)
  • Պրոտոմիցետներ (Protomycetaceae)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Տաֆրինայիններ[1] (լատին․՝ Taphrinales), պայուսակավոր սնկերի դասի, բարձրակարգ բույսերի մակաբույծ են։ Ենթադասում ընդգրկված են դասի այն ներկայացուցիչները, որոնց պայուսակները և պայուսակասպորները առաջանում են անմիջապես միցելիումի վրա։

Ունեն օրգանոտրոպ ազդեցություն, ախտահարում են որոշակի օրգաններ՝ արտազատելով ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր՝ ֆիտոհորմոններ, առաջացնում են վնասված օրգանների հիպերտրոֆիա և դեֆորմացիա։ Նեղ մասնագիտացված մակաբույծներ են, ախտահարում են բույսերի միայն որոշակի օրգանները։

Տաֆրինա ձևախախտող
Տաֆրինա դեղձենու

Դիկարիոֆիտ միցելիումը տարածվում է հյուսվածքների միջբջջային տարածություններում։ Պայուսակները ձևավորվում են անմիջապես միցելիումի վրա բույսի ախտահարված օրգանի կուտիկուլայի տակ։ Հասունանալուց հետո դրանք պատռում են կուտիկուլան և դուրս գալիս մակերես։ Բույսերի վնասված օրգանների (պտուղներ և տերևներ) մակերեսի վրա տաֆրինային սնկերը առաջացնում են խիտ դասավորված պայուսակներից կազմված մոխրագույն կամ դեղնավուն փառ։ Հայտնի են մոտ 100 տեսակ բարձրակարգ բույսերի օբլիգատ մակաբույծներ։

Կարգը բաղկացած է երկու ընտանիքից, որոնք ներառում են 8 ցեղ և մոտ 140 տեսակ։[2]

Հայաստանում տարածված են՝

  • Տեսակ

(լատին․՝ Taphrina deformansդեղձենու տերևների գանգրություն հիվանդությունների հարուցիչները։ Սնկի գործունեության հետևանքով առաջացած պաթոլոգիական պրոցեսը ի վերջո հանգեցնում է ամբողջականորեն վնասվելուն։

  • Տեսակ տաֆրինա սալորենու (լատին․՝ Taphrina pruni)՝ հարուցում է սալորենու, բալենու և այլ ծառաբույսերի պտուղների ձևախախտում։ Պտուղները գերաճում են, դառնում պարկաձև, զրկվում կորիզից։ Հիվանդությունը կոչվում է փուչ պտուղ կամ գրպանիկ։
  • Տեսակ տաֆրինա բալենու (լատին․՝ Taphrina cerasi)՝ հարուցիչի ազդեցությամբ ձևախախտվում են բալենու, ուռենու ընձյուղները։ Առաջանում են մանր, արագ թափվող տերևներով, խիստ կարճացած ընձյուղների կուտակումներ։

Ուռենու ճյուղերի վրա տաֆրինայինները առաջացնում են «կախարդի ավել» հիվանդությունը։ Վարակում են առավելապես վարդազգի, ուռազգի, կեչազգի, հաճարազգի, թեղազգի, թխկազգի բույսերին։ Միամյա կամ բազմամյա միցելիումը զարգանում է բույսի հյուսվածքներում, ձմեռում է վարակված բույսի բողբոջներում, ընձյուղներում կամ կեղևի վնասվածքներում։ Սեռական սպորատվության ընթացքում առաջանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дудка И. А., Вассер С. П. Грибы: Справочник миколога и грибника. — К.: «Наукова думка», 1987. — С. 191.
  2. Словарь грибов, 2008

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Каратыгин И. В. Порядки Тафриновые, Протомициевые, Экзобазидиевые, Микростромациевые. — «Наука», 2002. — С. 9—69. — (Определитель грибов России). — ISBN 5-02-026184-X
  • Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 678. — ISBN 978-0-85199-826-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Տաֆրինայիններ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?