For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիկտոր Վեմբանյամա.

Վիկտոր Վեմբանյամա

Վիկտոր Վեմբանյամա
Victor Wembanyama

Դիրքը Կենտրոնական / ծանր հարձակվող
Համար № 1
Ի ծնե տրված անունը Վիկտոր Վեմբանյամա
Victor Wembanyama
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 2004 (20 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Լը Շենե, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա
Ազգություն Ֆրանսիա Ֆրանսիացի
Հասակ 2,24 մ[1]
Քաշ 95 կգ
Դրաֆթի տարի 2023 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Սան Անտոնիո Սփըրս
Կարիերայի պատմություն
Ֆրանսիա Նանտեր 92 (2019–2021)
Ֆրանսիա ԱՍՎԵԼ (2021–2022)
Ֆրանսիա Մետրոպոլիտանս 92 (2022–2023)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Սփըրս (2023-այժմ)
Մրցանակներ
  • NBA տարվա նորեկ (2024)
  • Pro A չեմպիոն (2022)
  • Pro A ամենաարժեքավոր բսկետբոլիստ (2023)
  • Pro A առաջատար միավորների ասպարեզում (2023)
  • Pro A լավագույն պաշտպան (2023)
  • All-Pro A առաջին թիմ (2023)
  • LNB բոլոր աստղերի խաղի MVP (2022)
  • 2× LNB All-Star (2021, 2022)
  • 3× Pro A լավագույն երիտասարդ մարզիկ (2021–2023)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի Մ-19 աշխարհի առաջնություն
 Արծաթ - Լատվիա 2021
ՖԻԲԱ-ի Մ-16 Եվրոպայի առաջնություն
 Արծաթ - Իտալիա 2019

Վիկտոր Վեմբանյամա (ֆր.՝ Victor Wembanyama, հունվարի 4, 2004(2004-01-04), Լը Շենե), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում։

Ծնվել է Ֆրանսիայի Լը Շենե քաղաքում։ Մարզական կարիերան սկսել է 2019 թվականին՝ հանդես գալով Ֆրանսիայի Pro A բասկետբոլի առաջնության «Նանտեր 92» ակումբում, այնուհետև երկու տարի անց տեղափոխվել է «ԱՍՎԵԼ», որտեղ անցկացրած ընդամենը մեկ մրցաշրջանում դարձել է Pro A առաջնության չեմպիոն։ 2022–23 մրցաշրջանում, «Մետրոպոլիտանս 92»-ի կազմում հանդես գալիս, համարվել է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանն արժանացած ամենաերիտասարդ մարզիկը։ Միևնույն ժամանակ, արժանացել է նաև առաջնության լավագույն պաշտպանի տիտղոսին, ինչպես նաև եղել է մրցաշրջանի առաջատար՝ միավորների, անդրադարձների և բլոկշոտերի ասպարեզում։

Ընտրվել է NBA-ի 2023 թվականի դրաֆթի 1-ին համարի ներքո՝ «Սան Անտոնիո Սփըրսի» կողմից[2]։ 224 սմ հասակով, Վեմբանյանան և սերբ կենտրոնական Բոբան Մարյանովիչը ներկայումս համարվում են NBA-ի ամենաբարձրահասակ ակտիվ բասկետբոլիստները։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ Երիտասարդական հավաքականների կազմում նվաճել է երկու արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Victor Wembanyama | San Antonio Spurs». NBA.com.
  2. Mahoney, Brian (2023 թ․ հունիսի 22). «Victor Wembanyama is the No. 1 pick in NBA Draft». NBA.com. Associated Press. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վեմբանյամա» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիկտոր Վեմբանյամա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?