For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիկտորինա Մյուրան.

Վիկտորինա Մյուրան

Վիկտորինա Մյուրան
ֆր.՝ Victorine Meurent
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1844(1844-02-18)[1]
Ծննդավայրformer 6th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էմարտի 17, 1927(1927-03-17)[2] (83 տարեկան)
Մահվան վայրԿոլոմբ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և բնորդ
 Victorine Meurent Վիքիպահեստում

Վիկտորինա Լուիզա Մյուրան (ֆր.՝ Victorine Louise Meurent, փետրվարի 18, 1844(1844-02-18)[1], former 6th arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա - մարտի 17, 1927(1927-03-17)[2], Կոլոմբ), ֆրանսիացի նկարչուհի և երաժշտուհի։

Էդուարդ Մանեի սիրելի բնորդուհին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորինա Լուիզա Մյուրանը ծնվել է փորագրիչներ Ժանա Լու Էթենա Մյորենի և Թերեզա Լյուզի ընտանիքում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Նրա մորեղբայրը քանդակագործ էր։ Մյուրոնը շատ լավ նվագում էր կիթառ, նա իր տաղանդով հանդես էր գալիս սրճարաններում, դասավանդում էր երաժշտություն և այդպիսով գումար էր վաստակում ապրելու համար։ Այս փաստերից բացի, Վիկտորինա Լուիզա Մյուրանի երիտասարդական տարիներից մեզ քիչ բան է հայտնի։ Վոլլար Ամբրուազը նկարագրել է նրան որպես քմահաճ էակ, ով խոսում էր Փարիզի փողոցային կանանց նման։ Դեկտեմբերի 1861-ից մինչև հունվարի 1863 թվականները նա աշխատել է որպես մոդել` Թոմ Քությեի արվեստագետի ստուդիայում։ Էդուարդ Մանեն նրա հետ ծանոթացել է 1862 թվականին, երբ նա ընդամենը 18 տարեկան էր։ Մինչև 1875 թվականը Վիկտորինան որպես բնորդուհի է ներկայացվել բազմաթիվ կտավներում, այդ թվում` «Փողոցային երգչուհի», «Նախաճաշ խոտի վրա», «Օլիմպիա» «Երկաթուղի» գլուխգործոցների համար։ Նա բնորդուհի է եղել նաև Էդգար Դեգայի համար։ Ամերիկյան ճամփորդությունից հետո Վիկտորինա Լուիզա Մյուրանը սկսեց նկարչական դասեր վերցնել և արդեն 1885 թվականին Փարիզյան սալոնում ներկայացրեց իր ինքնանկարը։ Նրա այլ հայտնի գործերից են «Նյուրնբերգի բնակչուհին 16-րդ դարում» (Սալոն, 1879 թվական) և «Ծաղկազարդի կիրակի» (Սալոն, 1885 թվական)։ Վերջին նկարիչը, ում համար 1890 թվականին Վիկտորինան որպես բնորդուհի է ծառայել, եղել է Նորբեր Գոնետը։ Հետագայում նա սկսեց ալկոհոլի նկատմամբ թուլություն զգալ, սկսեց սիրային փոխհարաբերություններ մոդել Մարի Փելլեգրիի հետ, ինչի մասին գրել է Մանեի ընկեր Ջորջ Մուրն իր «Իմ մահացած կյանքի հիշողությունները» (1906 թվական) վեպում։ Սկզբում նա մուրացկանությամբ է զբաղվում սրճարաններում և բարերում, այնուհետև ձեռք է բերում մի կապիկ և որպես la vielle au singe (պառավը կապիկի հետ) մուրացկանի հագուստով փողոցում կիթառ նվագելով գումար է մուրացել։ Որոշ ժամանակ նա մոր հետ ապրում է Ասնիերես-Սու-Սինում, մինչև 1898 թվականին հանդիպում է Մարի Դուֆուրին։ Նրա հետ նա տեղափոխվում է Փարիզի Կոլոմբ արվարձան, որտեղ նա մահանում է ծեր տարիքում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նկարների և ստեղծագործությունների մեծ մասն այսօր համարվում է կորսված, բայց 2004 թվականին նկարներից մեկը հայտնաբերվել է և այժմ գտնվում է Կոլոմբի պատմական թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորինա Մյուրան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիկտորինա Մյուրան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?