For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վիլհելմսհյոհե լեռնային այգի.

Վիլհելմսհյոհե լեռնային այգի

Վիլհելմսխյոհե լեռնային այգի
Bergpark Wilhelmshöhe*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Վիլհելմսխյոհե լեռնային այգի
Երկիր Գերմանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2013  (37 նստաշրջան)
Համար 1413
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Վիլհելմսխյոհե լեռնային այգի (գերմ.՝ Bergpark Wilhelmshöhe), լանդշաֆտային այգի Գերմանիայի Կասել քաղաքում։ Այգու տարածքը 2,4 քառակուսի կիլոմետր է։ Եվրոպայի խոշորագույն լեռնային այգին է և երկրորդ ամենամեծ զբոսայգին՝ լեռան լանջին։ Բերգպարկի կամ «լեռնային պարկի» կառուցումը սկսվել է 1696 թվականին՝ Հեսսեն նահանգի Կասել քաղաքում։ Կառուցումը տևել է մոտ 150 տարի։ Այգին այսօր բաց է հանրության համար։ 2013 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսսենի հյուսիսում գտնվող Վիլհելմսխյոհե լեռնային այգին տեղակայված է քաղաքի կենտրոնի արևմուտքում, Հաբիխտսվալդ լեռնաշղթայի տարածքում։ Հայտնի է նաև Կասսել-Վիլհելմսխյոհե (Kassel-Wilhelmshöhe) կայարանով՝ Հաննովեր-Վյուրցբուրգ (Hanover–Würzburg ) արագընթաց երկաթուղային գծում։

Կասելի համայնապատկերը բարձունքից

Այգին սկզբնապես կառուցվել է բարոկկո ոճով և ֆրանսիական կանոնավոր այգու պես։ Ջրային ջրվեժները զառիթափով հոսում էին դեպի Վիլհելմսխյոհե պալատ։ Հետագայում այգին վերակազմավորվել է որպես Անգլիական բնապատկերային այգի։ 1143 թվականին Մայնցի Canons Regular համայնքի քահանաները հիմնադրեցին Weißenstein վանքը, ներկայիս Վիլհելմսխյոհե պալատի կողքին։ Վանքը լուծարվեց բողոքական ռեֆորմացիաների ժամանակ։ Ֆիլիպ I Հեսսեն (Philip I of Hesse) մնացած շենքերը օգտագործեց որպես որսորդական տնակ, որը լիովին վերակառուցեց նրա ժառանգորդ Մորից Հեսսեն-Կասսելը (Maurice of Hesse-Kassel), 1606-1610 թվականներին։

Մեծ շատրվան
Նոյեմբերի 1918-ին Գերմանիայի բանակի բարձրագույն հրամանատար Օբերտե Հերեսլեյթունի անդամները

1870 թվականին Սեդանի ճակատամարտից հետո, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը, որպես բանտարկյալ ուղարկվել էր Վիլհելմսխյոհե պալատ (նախքան Մեծ Բրիտանիա աքսորվելը)։ 1899 թվականից Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը, ով գնում էր դպրոց Կասելում, ընտրեց պալատը որպես ամառային նստավայր։ Նա հաջորդ քսան տարիների ընթացքում ամրոցը և այգին դարձրեց եվրոպական քաղաքականության կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմը ավարտած Կոմպիենի զինադադարից հետո, գերմանական զորքերի դուրս բերումը և զորացրումը սկսվել է 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի փետրվարը։ Այն կազմակերպվել և ղեկավարվել է Պաուլ ֆոն Հինդենբուրգի գլխավորությամբ։

20 և 21-րդ դարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմսխյոհե պալատ

Վիլհելմսխյոհե պալատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է ռազմավարական ռմբակոծություններիցից։ 1968–1974 թվականներին այն վերակառուցվել է որպես արվեստի թանգարան։ Պարունակում է պաստառների հավաքածու, հունա-հռոմեական հավաքածու և հին վարպետների նկարների պատկերասրահ[1]։ Հավաքածուն ընդգրկում է 16 և 17-րդ դարերի գերմանացի, իտալացի, ֆրանսիացի և իսպանացի նկարիչների գլուխգործոցներ։ Այն ընդգրկում է Ռեմբրանդ վան Ռեյնի երկրորդ ամենամեծ հավաքածուն Գերմանիայում։ Նրանց թվում են Ռեմբրանդի հայտնի «Saskia» և Ֆրանս Հալսի «The Man with the Slouch Hat» կտավները։

1972 թվականին Արևմտյան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Վիլի Բրանդտը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Վիլի Շտոֆը հանդիպեցին Վիլհելմսխյոհե պալատում՝ երկու գերմանական պետությունների միջև բանակցությունների համար։ 20-րդ դարում այգում ընդլայնումներ չեն իրականացվել։ Հերկուլեսի (Hercules) հուշարձանի և կասկադի վերակառուցման լայնածավալ աշխատանքները շարունակվում են առ այսօր։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին ընդգրկում է մոտ 2,4 քառակուսի կիլոմետր տարածություն, որը ձգվում է մինչև Կարլսբերգի լեռը։ Լեռան գագաթին Հերակլես հուշարձանն է 526,2 մետր բարձրության վրա։

Կասելյան Հերկուլեսը (Kassel Hercules) պղնձե հուշարձան է, որը պատկերում է հին հունական Աստված Հերակլեսին (Grärkälts, German Herkules)։ Դա 3-րդ դարի Ֆարնեզեյան Հերկուլես (Farnese Hercules) արձանի կրկնօրինակն է (հեղինակ՝ Գլիկոն)։ Կասելյան արձանի հեղինակը Ջովաննի Ֆրանչեսկո Գուրնյերոն է։

Վիլհելմսխյոհե լեռնային այգին կառավարվում է Հեսսեի նահանգի կողմից։ Այն 2009 թվականին ներառվել է «Եվրոպական Այգի Ժառանգության ցանց»-ին (European Garden Heritage Network)։ 2013 թվականի հունիսի 23-ին Պնոմպենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանդիպման ընթացքում Վիլհելմսխյոհե լեռնային այգին հայտարարվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։

Արվեստաբան Գեորգ Դեհիոն (1850-1932) բնութագրել է այգին այսպես՝ «հավանաբար լանդշաֆտի և ճարտարապետության ամենախոշոր համադրությունը, որ հանդգնել է Բարոկկոն» («vielleicht das Grandioseste, was irgendwo der Barock in Verbindung von Architektur und Landschaft gewagt hat.»)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Museum Palace Wilhelmshöhe". Museumslandschaft Hessen Kassel (MHK). Retrieved 9 July 2013.
  2. "Sites in Germany and Italy bring to 19 the number of sites inscribed on the World Heritage List this year". UNESCO World Heritage Organization. 2013-06-23. Retrieved 9 July 2013.
  3. Schuhmann, Rainer (2004 թ․ ապրիլի 8). «Die unendliche Baugeschichte des Kasseler Herkules». HR-Online (German). Hessischer Rundfunk. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.((cite web)): CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմսհյոհե լեռնային այգի» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վիլհելմսհյոհե լեռնային այգի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?