For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Վարագ Ներսիսյան.

Վարագ Ներսիսյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարագ Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1937(1937-06-19)
ԾննդավայրՋրառատ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 29, 2012(2012-06-29) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2008)
Մասնագիտությունգրականագետ և բանասեր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան

Վարագ Սենիկի Ներսիսյան (հունիսի 19, 1937(1937-06-19), Ջրառատ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 2012(2012-06-29), Երևան, Հայաստան]), հայ անվանի գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (2008)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի հունիսի 19-ին, Շիրակի մարզի Ջրառատ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում (1945-1956 թվականներ)։ 1963 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1968 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 1984 թվականից զբաղեցրել է հայ հին և միջնադարյան գրականության բաժնի վարիչի պաշտոնը։ 1971 թվականին պաշտպանել է թեկնածուական, 2008 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ Տարբեր տարիների դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Գևորգյան հոգևոր ճեմարանում և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հեղինակ է հայ հին գրականության վերաբերյալ գիտական բազմաթիվ հոդվածների։ Տպագրվել է «Պատմաբանասիրական հանդես», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին» պարբերականներում, «Գրականագիտական հանդես» տարեգրքում։ Հրապարակել է «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները» (1976), «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը» (2008) մենագրությունները։ Համահեղինակ է հայ գրականության 6-րդ դասարանի դասագրքի (1994 թվականին հրատարակված), 2011-2012 ուսումնական տարվա 9-րդ[1] և 2014-2015 ուսումնական տարվա 10-րդ[2] դասարանների դպրոցական դասագրքերի։ Հեղինակել է «Հայ հին գրականություն» (2013) բուհական ուսումնական ձեռնարկը։

Աշխատությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները»[3], (13-16դդ.), Երևան, 1976, 316 էջ
  • «Ոսկեփորիկ, նմուշներ հայ հին և միջնադարյան արձակից, առաջաբան»[4], (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ), Երևան, 1977, 290 էջ
  • «Հայոց հին և միջնադարյան արձակի քրեստոմատիա», Երևանի պետական համալսարան, Երևան, 1981, (Ա. Մադոյանի հեղինակակցությամբ)
  • «Հայ միջնադարյան գրականության համառոտ պատմություն»[5] (Վ. Ս. Նալբանդյանի և Հ. Գ. Բախչինյանի հեղինակակցությամբ, հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 1986, 166 էջ
  • «Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 1994, 304 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
  • «Ոսկեփորիկ, հայ հին և միջնադարյան արձակի ժողովածու»[6], (Ա. Մադոյանի հետ համատեղ), Երևան, 1997, 416 էջ
  • «Հայ գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 1997, 144 էջ (Լ. Մնացականյանի հետ միասին)
  • «Գրականություն 6» հանրակրթական դպրոցի դասագիրք, Երևան, 2001, 240 էջ (Լ. Մնացականյանի աշխատակցությամբ)
  • «Շարական». «Մատենագիրք Հայոց»[7], քննական բնագրի կազմում և առաջաբան, Անթիլիաս, 2007, հատոր Ը, 674 էջ
  • «Հայ միջնադարյան տաղերգության ժանրերն ու տաղաչափությունը», (10-18դդ.) «ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2008, 224 էջ
  • «Գրականություն» 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2008, 238 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
  • «Հայ գրականություն 10» Դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի համար, Երևան, 2009, 207 էջ ( Լ. Մնացականյանի աշխատակցությամբ),
  • «Հայ հին գրականություն»- ուսումնական ձեռնարկ[8], Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2013, 246 էջ

Վարագ Ներսիսյանը նաև բազմաթիվ հոդվածների և գրախոսությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայ գրականության դասագիրք 9-րդ դասարանի համար». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Հայ գրականության 10-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները (XIII-XVI դդ.)(չաշխատող հղում)
  4. ՈՍԿԵՓՈՐԻԿ. Նմուշներ հին և միջնադարյան արձակից
  5. Հայ միջնադարյան գրականության համառոտ պատմություն(չաշխատող հղում)
  6. Ոսկեփորիկ, հայ հին և միջնադարյան արձակի ժողովածու(չաշխատող հղում)
  7. «Շարական». «Մատենագիրք Հայոց»,հատոր Ը
  8. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,Նոր հրատարակություններ». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-11-18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Վարագ Ներսիսյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?