For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սև կատու (կաբարե).

Սև կատու (կաբարե)

«Սև կատվի» Ստեյնլենի գովազդը, 1896

Սև կատու կաբարե (ֆր.՝ Le Chat Noir), ներկայումս գոյություն չունեցող փարիզյան կաբարե Մոնմարտրում։ Բացվել է 1881 թվականին։ Հիմնադրի մահից հետո (1897) գոյություն է ունեցել ևս մի քանի տարի, այնուհետև վաճառվել է, և անունը փոխել են[1]։

«Սև կատու» կաբարեն, 1929

Կաբարեն բացվել է նկարիչ Ռոդոլֆ Սալիսի կողմից (Rodolphe Salis) 1881 թվականի նոյեմբերի 18-ին և փակվել 1897 թվականին, ինչը վշտացրել է Պաբլո Պիկասոյին և քաղաքի այլ հյուրերի, ովքեր ժամանել էին Փարիզ 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին։ Ուրիշ երկրներում ևս բացվել են «Սև կատու» կաբարեի նմանությամբ հաստատություններ, օրինակ` Սանկտ Պետերբուրգում` «Թափառող շուն», Բարսելոնայում` «Չորս կատուներ»։ «Սև կատու» սրճարան կա Հունաստանի Կորֆու քաղաքում և «Սև կատվի մոտ» ռեստորան, որը ոչնչով աչքի չի ընկնում` Բրյուսելի կենտրոնում։

Մեր օրերում «Սև կատուն» առավել հայտնի է Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլենի ցուցապաստառով։ Ժամանակին «Սև կատուն» աղմկոտ գիշերային ակումբ էր, կաբարեի մաս էր կազմում գեղարվեստական սալոնը, մյուս մասում վարիետեն էր` այդ ժամանակ արգելված դաշնամուրով։

Կաբարեի բացման ժամանակ այն զբաղեցնում էր ընդամենը երկու ոչ մեծ սենյակ, բայց արդեն երեք տարի անց, շնորհիվ նրա համբավի աճի, կաբարեն տեղափոխել են ավելի ընդարձակ շինություն։

Սալիսն ամենից շատ կատարում էր կոնֆերանսիեի դեր։ Նրա խոսքերով ««Սև կատուն» աշխարհի ամենաանսովոր կաբարեն է։ Այստեղ կարելի է Փարիզի ամենահայտնի մարդկանց ուսին թփթփացնել և աշխարհի բոլոր անկյուններից եկած օտարերկրացիների հանդիպել»։

Սև կատու կաբարեում հավաքվում էր ժամանակի բոհեմային հասարակությունը։ Մշտական այցելուներն են եղել Գի դը Մոպասանը, Կարան դ'Աշը, Պոլ Վեռլենը, Կլոդ Դեբյուսին, Էրիկ Սատին, Ժյուլ Լաֆորգը, Ալֆոնս Ալեն, Շառլ Կրոն, Լեոն Բլուան, Ժան Մորեասը, Մորիս Ռոլինան, Արիսթիդ Բրյուանը, Ալբեր Սամենը, Ժան Լորենը, Պոլ Սինյակը, Ժան Ավրիլը, Իվետա Գիլբերը, Յուհան Ավգուստ Ստրինդբերգը և այլք։

Կաբարեի հեղինակությունը պահելու համար Սալիսը 1882-1897 թվականներին հրատարակել է «Սև կատու» երկշաբաթյա թերթը։ Առաջին 688 համարները լույս են տեսել 1882 թվականի հունվարի 14-ից 1895 թվականներին։ Դրանից հետո լույս է տեսել ևս 122 համար, որոնցից վերջինը` 1897 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ամսագիրը համարվում էր «հարյուրամյակի վերջի» ոգու մարմնավորումը։ Նրա ստեղծման մեջ իրենց ներդրումն են ունեցել բանաստեղծներ ու շանսոնիեներ, ովքեր ստեղծագործում էին հենց կաբարեի համար, ինչպես նաև կաբարեի դեկորացիաներ ստեղծողները։ Հենց այս ամսագրում են լույս տեսել Ժան Լորենի առաջին հոդվածները, ով Հիասքանչ դարաշրջանի սկանդալային բանաստեղծներից մեկն էր։ Ամսագրում են լույս տեսել նաև Պոլ Վեռլենի և Ժան Ռիշպենի ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Куплено месьё Фюрси (Fursy) и стало называться «Заведение Фюрси» («La Boîte à Fursy»).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Les Poètes du Chat noir, anthologie poétique. Paris: Gallimard, 1996
  • Oberthur M. Le cabaret du Chat Noir à Montmartre (1881—1897). Genève: Editions Slatkine, 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կատու (կաբարե)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սև կատու (կաբարե)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?