Սլավիկ Ամիրյան
Ծնվել է | ապրիլի 19, 1956 (68 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գորիս |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
Սլավիկ Սուրենի Ամիրյան (ապրիլի 19, 1956 (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզում)), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից աշխատում է Գորիսի շրջանային կենտրոնական հիվանդանոցում (1991 թվականից՝ գլխավոր բժիշկ)։ Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից Սյունիքի տարածաշրջանի գիսավոր վիրաբույժն էր, 1993 թվականից՝ Սյունիքի անհետաձգելի բժշկական օգնության կենտրոնի տնօրեն և տարածաշրջանի քաղպաշտպանության բժշկական ծառայության պետ։ Պատերազմի ժամանակ ղեկավարել և կազմակերպել է անհետաձգելի բուժօգնությունը մարտադաշտում։ Իրականացրել է վիրավորների տեսակավորումն ու տարհանումը ՀՀ բուժհիմնարկներ և կլինիկական հենակետեր։ Լաչինի մարդասիրական միջանցքի բացումից հետո ազատագրված տարածքներում կազմակերպել է բուժօգնության ծառայություններ։ Ամիրյանի «Հրազենային վնասվածքների բուժումը և բուժօգնության կազմակերպումը տեղային ռազմական ընդհարումների ժամանակ» թեմայով դոկտորականի թեզը ՀՀ ռազմական բժշկագիտության առաջնեկն է։ Ռուսաստանի բնական գիտությունների (1999), բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (1999) ակադեմիաների անդամ, «Հայաստանի վիրաբուժության 21-րդ դար» ընկերակցության Մեծ խորհրդի անդամ, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2000)։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-1995)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի Իվան Պավլովի, Վլադիմիր Վեշնադսկու, ՀՀ «Մխիթար Հերացի», «Մարտական գործողությունների մասնակից» մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.