For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սիմֆոնիկ երաժշտություն.

Սիմֆոնիկ երաժշտություն

Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է:Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Ֆիլհարմոնիկ համերգ

Սիմֆոնիկ երաժշտության, սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար նախատեսված երաժշտություն։ սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերն են՝ սիմֆոնիա, նախերգանք, կոնցերա, սյուիտ, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության են վերաբերում նաև օպերաների նվագախմբային հատվածները (սիմֆոնիկ պատկերներ, ինտերմեցցո)երգչախումբ, մեներգիչներ ներառող այնպիսի ստեղծագործությունները, որոնցում, սակայն, գերիշխում է գործիքային սկզբունքը։

Սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային և դինամիկ հատկանիշների հարստությունն ու բազմազանությունը, ձայնածավալի ընդարձակությունը հնարավորություն են ընձեռում ինչպես մեծ ձևերում (սիմֆոնիակոնցերտ, նախերգանք, սիմֆոնիկ պոեմ, ֆանտազիա, սյուիտ և այլն) նշանակալից, գաղափարա-զգացմունքային բովանդակության, այնպես էլ փոքր ձևերում (պար, քայլերգ, ընդհանրապես զվարճանքի, կենցաղային, կիրառական երաժշտություն) համեմատաբար սահմանափակ, գեղարվեստա-ստեղծագործական մտահղացումներ արտահայտելու համար։ Սիմֆոնիկ երաժշտության գոյացման նախադրյալներ էին XVI դ․ և XVII դ․ սկզբին գործիքային տարբեր անսամբլների (անպայման կլավեսինով և երգեհոնով) հատկացված ժանրերը՝ սյուիտ, կոնչերտո գրոսսո, դիվերտիսմենտ, առանձին գործիքների կոնցերտ(տարբեր կազմի անսամբլների նվագակցությամբ) և այլն։ Սիմֆոնիկ երաժշտության ձևավորումը վերաբերում է XVIII դ․ կեսերին, երբ նվագախմբում կլավեսինը և երգեհոնը աստիճանաբար փոխարինվել են լարային գործիքներով, ներմուծվել են փողային գործիքներ, ձևավորվել է նորմատիվ սիմֆոնիկ նվագախումբը։ Այդ պրոցեսում որոշիչ դեր են խաղացել Մանհայմի դպրոցը (Յա․ Ատամից, Ֆ․ Ռիխտեր, Յո․ Ք․Կաննաբիխ և ուրիշներ) և, հատկապես,Վիեննական դասական դպրոցը (Յոզեֆ Հայդն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Լյուդվիգ վան Բեթհովեն)։ Հենց այդ շրջանում են ձևավորվել Սիմֆոնիկ երաժշտության կարևորագույն ժանրերը՝ սիմֆոնիա, մենակատար գործիքային կոնցերտ (նվագախմբի հետ), նախերգանք՝ որպես ինքնուրույն ժանր և այլն։ 18-րդ դարի 19-րդ դարի վերջի սկզբի սիմֆոնիկ երաժշտության բարձրակետը Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործությունն է (սիմֆոնիաներ, կոնցերտներ, նախերգանքներ), որում ամբողջական և բազմակողմանի արտացոլվել են դարաշրջանի առաջադեմ գաղափարները։

Վոլֆթանգ Ամադեուս Մոցարտ

19-րդ դարի 1-ին քառորդից երաժշտության մեջ նոր՝ ռոմանտիկական ուղղության կազմավորման պայմաններում ի հայտ են եկել ծրագրային սիմֆոնիաներ, սիմֆոնիկպոեմներ, պատկերներ, ֆանտազիաներևն (Հեկտոր Բեռլիոզ, Ֆելիքս Մենդելսոն, Ֆերենց Լիստ, Մարի Ֆրանկ և ուրիշներ, տես Ծրագրային երաժշտություն)։ Նույն ժամանակաշրջանին է վերաբերում նաև ազգային երաժշտության դպրոցների ձևավորումը, որոնցում զգալի տեղ է գրավել նաև ազգային երաժշտությունը Անտոնին Դվորժակ, Յուրի Ավենսեն, Էդվարդ Գրիգ, Յան Սիբելիուս և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության մեջ մեծ է Գուստավ Մահլերի ստեղծագործության նշանակությունը։ Սիմֆոնիկ երաժշտության բազմազան ժանրերի և ձևերի զարգացման գործում զգալի ավանդ են ներմուծել 19-րդ դարի 21-րդ դարի սկզբի ռուս կոմպոզիտորները (Անտոն Ռուբինշտեյն, Ալեքսանդր Բորոդին, Պյոտր Չայկովսկի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, ավելի ուշ՝ Սերգեյ Ռախմանինով,Վասիլի Կալիննիկով, Իգոր Ստրավինսկի և ուրիշներ)։ Սիմֆոնիկ երաժշտության զարգացման նոր փուլ է սովետական բազմազգ կոմպոզիտորների ստեղծագործությունը, որ գլխավորում էին համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտորներ Նիկոլայ Մյասկովսկին,Սերգեյ Պրոկոֆևը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը Ալեքսանդր Սպենդիարյանն է («Երեք արմավենի»,1905, «Ղրիմի էսքիզներ», 1903 և 1912, սիմֆոնիկ 2 սյուիտ և «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից, 1923—1924, «Երևանյան էտյուդներ», 1925 և այլն)։ Ապենդիարյանի հետ միաժամանակ սիմֆոնիկ երկեր է ստեղծել Ա․ Տեր-Ղևոնդյանը («Ախթամար» սիմֆոնիկ պոեմ, 1923, ևն)։

Հայկական ազգային երաժշտության զարգացման մեջ նշանակալից դեր են կատարել Արամ Խաչատրյանի 3 սիմֆոնիաները (1934, 1943, 1947), 3 կոնցերտները (դաշնամուրի, 1936, ջութակի, 1940, թավջութակի, 1946), 3 կոնցերա-ոապսոդիաները (նույնպես դաշնամուրի, ջութակի, թավջութակի), սիմֆոնիկ պոեմը երգչախմբով (1938), բալետային սյուիտները («Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահան դես») և այլ ստեղծագործությունները, որոնք ազգային սիմֆոնիկ երաժշտություն դուրս բերեցին համաշխարհային ասպարեզ, կարևոր դեր խաղացին Անդրկովկասի, Միջին Ասիայի հանրապետությունների ազգային դպրոցների սիմֆոնիկ երաժշտության զարգացման և Միջին Արևելքի ժողովուրդների պրոֆեսիոնալ կոմպոզիտորական ստեղծագործության (մասնավորապես՝ սիմֆոնիկ) ձևավորման և զար գացման մեջ։ Սիմֆոնիկ երաժշտության տարբեր ժանրերի և ձևերի են դիմել Հ Ստեփանյանը, Դ․ Եղիազարյանը, Լ․ Խոջա-էյնաթյանը, Ա․ Բալասանյանը։ Հայ ազգային երաժշտության հետագա զարգացման մեջ նշանակալից ավանդ են ներդրել Ա․ Հարությունյանը, Ղ․ Սարյանը, է․ Միրզոյանը, Ա․ Բաբաջանյանը, Ջ․ Տեր֊-Թադևոսյանը, է․ Հով հաննիսյանը և ուրիշներ, հաջորդ սերնդի կոմպոզիտորներից՝ Ա․ Աճեմյանը, Ա․ Տերտերյանը, Դ․ Հախինյանը, է․ խաղագորտյանը, Լ․ Աստվածատրյանը, է․ Արիստակեսյանը, Տ․ Մանսուրյանը, Ս․ Շաքարյանը և ուրիշներ։ Գրկ․ Կոպտև Տերյան Սիմֆոնիկ երաժշտություն և գործիքային կոնցերտ, տես Սովետական Հայաստանի երաժշտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 384
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սիմֆոնիկ երաժշտություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?