For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սարգիս Մելիքսեթյան.

Սարգիս Մելիքսեթյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Մելիքսեթյան
Ծնվել էօգոստոսի 18 (30), 1899[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 3, 1980(1980-11-03)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունթատերագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր[1] (1971)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի բանվորական թատրոն[1], Սովետական Հայաստան, Հայֆիլմ, Հայաստանի թատերական գործիչների միություն, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Արվեստի ինստիտուտ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Սարգիս Մելիքսեթյան Վիքիդարանում

Սարգիս Ալեքսանդրի Մելիքսեթյան (օգոստոսի 18 (30), 1899[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 3, 1980(1980-11-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])), հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ելիզավետոպոլ (Գանձակ) քաղաքում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1921 թվականին, Թիֆլիսում։ Հետո փոխադրվել է Երևան, երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-1925 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ 1925-1930 թվականներին՝ Գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-1935 թվականներին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-տնօրենի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես Խաղացանկային կոմիտեի նախագահ, Արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-1949 թվականներին՝ Հայաստանի թատերական թանգարանի տնօրեն, միաժամանակ՝ 1935-1937 թվականներին Երևանի թատերական տեխնիկումի տնօրեն, 1938-1942 թվականներին Արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր խորհրդատու։

1944-1947 թվականներին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-1949 թվականներին՝ ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում։ 1950-1954 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող։ 1954-1963 թվականներին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր։ 1963-1980 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1954 թվականին «Հովհաննես Աբելյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1971 թվականին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1980 թ.-ին[2]։

Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիթ Մաթոն, Երևան, Պետհրատ, 1925 թ.
  • Պատմվածքներ ապահովագրության մասին (գրքի մեջ մտնող ապահովագրության մասին պիեսը փոխադրել է Ս. Մելիքսեթյանը), Երևան, Պետհրատ, 1926 թ.
  • Երևանի պետական թատրոն, Երևան, Պետհրատ, 1933 թ.
  • Անաթեմայից մինչև աշխատանքի շքանշան, Երևան, Պետհրատ, 1934 թ.
  • Թատերական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1946 թ.
  • Գևորգ Չմշկյան, Երևան, Հայպետհրատ, 1953 թ.
  • Հովհաննես Աբելյան, Երևան, Հայպետհրատ, 1954 թ.
  • Ուրվագծեր սովետահայ թատրոնի պատմության, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, 1960 թ.
  • Մտերմական Շիրվանզադեն, Երևան, Հայպետհրատ, 1964 թ.
  • Մեծ արվեստի ուժը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968 թ.
  • Կյանք և բեմ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970 թ., 328 էջ
  • Շեքսպիրը և մերոնք, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1974 թ., 222 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մանուկյան Է. Գ., Սարգիս Մելիքսեթյան, Երևան, 1980։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 304.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Մելիքսեթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 393
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սարգիս Մելիքսեթյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?