For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Սամանտա Բոնդ.

Սամանտա Բոնդ

Սամանտա Բոնդ
անգլ.՝ Samantha Bond
Ծնվել էնոյեմբերի 27, 1961(1961-11-27)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց և Գոդոլֆին և Լատիմեր դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Philip Bond?
Ամուսին(ներ)Alexander Hanson?

Սամանտա Բոնդ (անգլ.՝ Samantha Bond,նոյեմբերի 27, 1961(1961-11-27)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Առավել հայտնի է օրիորդ Մանիպենի դերով Ջեյմս Բոնդի մասին պատմող 4 ֆիլմերում և օրիորդ Ռոզամունդ Պենսվիկի դերով «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում։

Սամանտա Բոնդի առաջնախաղը տեղի է ունեցել 1983 թվականին «Daisy Pulls It Off» պիեսում՝ Սաուտհեմփթոնում, իսկ դրանից հետո Վեսթ-Էնդում[3]։ Նույն թվականին նա կատարել է Մարի Բերտրամի դերը «Մենսֆիլդ այգի» հեռուստասերիալում, որ նկարահանվել է ըստ Ջեյն Օսթինի համանուն վեպի։ 1985 թվականին նա նկարահանվել է Ագաթա Քրիստիի «Հայտարարված է սպանություն» վեպի էկրանավորման մեջ՝ օրիորդ Մարփլի մասին պատմող սերիաներում։ 1989 թվականին Բոնդը կատարել է «Վիկինգ Էրիկ» գեղարվեստական սերիալի երկրորդական դերերից մեկը։

1990 թվականին Բոնդը նկարահանվել է «Պուարո Ագաթա Քրիստի» սերիալի սերիաներից մեկում, 1992 թվականին՝ «Տեսուչ Մորս» հեռուստասերիալում։ 1997 թվականին նա կատարել է օրիորդ Թեյլորի դերը «Էմմա» հեռուստաֆիլմում։ 1999 թվականին ներկայացվել է Թոնի կինոմրցանակի «Amy’s View» պիեսում դերակատարման համար։

1995 թվականին «Ոսկե աչք» գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ կատարել է Օրիորդ Մանիպեննիի՝ МИ-6 М ղեկավարի քարտուղարի դերը։ Դրանից հետո նա ևս երեք անգամ խաղացել է 007 գործակալի դերը տարբեր ֆիլմերում․ 1997 թվականին՝ «Վաղը երբեք չի մահանա», 1999 թվականին՝ «Եվ ամբողջ աշխարհն է քիչ», 2002 թվականին՝ «Մահացիր, բայց ոչ հիմա»։ Նա լքել է նախագիծը Բրոսնանայի հեռանալու հետ միասին։

Դրանից հետո նա հայտնվել է այնպիսի բրիտանական հեռուստասերիալներում և հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բաբելոն հյուրանոց», «Հեռավոր ափեր», «Մի քիչ լույս Քենդլֆորդում», «Դոնովան», «Սառա Ջեյնի արկածները»[4], «Սպանություն Միդսոմերում»։ Վերջին տարիներին Սամանդա Բոնդին կարելի է տեսնել հրավիրված աստղի դերում կամ «Դաունթոնի աբբայություն» և «Փոքրամասնություն» հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերակատարմամբ։

Սամանտան ծնվել է դերասան Ֆիլիպ Բոնդի և հեռուստատեսային պրոդյուսեր Փեթ Սենդիսի ընտանիքում[5]։ Նա ունի ավագ եղբայր՝ Մեթյու անունով և քույր՝ Աբիգել անունով, ով նույնպես դերասանուհի է։ 1989 թվականին Սամանտան ամուսնացել է բրիտանացի թատերական դերասան Ալեքսանդր Հենսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Review of 2002 production of Daisy(չաշխատող հղում), Telegraph, 25 April 2002.
  4. «Doctor Who spin-off set for BBC». BBC News Online. 2006 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Brocklehurst, Philip (Winter 2011). «Mr Brocklehurst meets...». Mystmargarets.com. էջ 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
  6. Wolf, Matt.«Samantha Bond on Her Ideal London Role Opposite Real-Life Husband Alexander Hanson», broadway.com, 5 January 2011; accessed 13 April 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Սամանտա Բոնդ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?