For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռուսական ռուբլու խորհրդանիշ.

Ռուսական ռուբլու խորհրդանիշ

Ռուսական ռուբլու նշան
Տեսակարժույթի նշան
Հաստատված էՌուսաստանի կենտրոնական բանկ[1]

Ռուսական ռուբլու նշանը կամ խորհրդանիշը (), տպագրական խորհրդանիշ, որը մտնում է «Արժույթի նշանների» (անգլ. Currency Symbols) յունիկոդ ստանդարտի մեջ և կոչվում է «Ռուբլու նշան» (անգլ. Ruble sign), կոդը՝ U+20BD։ Հիմնականում օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության ազգային արժույթը՝ ռուբլին ներկայացնելու համար։

Բնութագրող նշաններ, որոնք կատարում են նույն գործառույթը․ р. • руб. • ₽։ Բացի այդ, ռուսական ռուբլին կարճ ներկայացնելու համար օգտագործում են ISO 4217 ստանդարտի կոդեր, 1998 թվականից RUB և 643, իսկ ավելի վաղ RUR և 810։

«₽» նշանը՝ որպես ռուսական ռուբլու պաշտոնական խորհրդանիշ հաստատվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ինչպես նշված է եղել Ռուսաստանի Բանկի խորհրդանիշն հաստատելու պաշտոնական հաղորդագրության մեջ, «գրաֆիկորեն ռուբլու նշանն իրենից ներկայացնում է կիրիլիցյան այբուբենի մեծատառ «Р»-ն, ներքևի մասում ավելացվել է հորիզոնական գիծ, որը ստեղծում է երկու զուգահեռ գծերի տպավորություն, ինչը խորհրդանշում է ռուսական ռուբլու կայուն դիրքը»։

Նշանի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պաշտոնական մրցույթներ ու նախաձեռնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև նշանի պաշտոնական հաստատումը, նրա կրճատ ներկայացման համար օգտագործում էին «р.» և «руб.» ձևերը։ Ռուսական տնտեսության համաշխարհային (20-րդ դարի 90-ականներ) և ներքին շրջանառությունում օգտագործվող օտար արժույթների (նախ դոլլարի, որն ունի սեփական ճանաչելի նշանը) ինտեգրման սկզբում բազմիցս առաջարկվում էր հատուկ նշան ստեղծել նաև ռուբլու համար։ Եվրոյի հայտնվելու և նրա նշանի հաստատումից հետո, այդպիսի պահանջները սկսեցին ավելի հաճախ հնչել և սկսեցին անցկացվել` ռուբլու նշանի ստեղծման մի քանի ոչ պաշտոնական մրցույթներ, ակցիաներ և նախաձեռնություններ։

Առաջին հայտնի մրցույթը եղել է 1997 թվականին, որն անցկացրել է «Ֆինանսիստ» ամսագիրը, որին մասնակցել է մոտ 300 աշխատանք (գաղափարի հեղինակը Անդրեյ Երեմենկոն էր)[2]։

«Ռուբլու նշան» ակցիաի ֆինալ անցած նշանները

Երկրորդը, ըստ ժամանակի, եղել է «Ռուբլու նշան» ակցիան, որը 1999 թվականից 2000 թվականներին անցկացրել է «Գումարներ» ամսագիրը և «Պորտֆոլիո» գրաֆիկական դիզայներների ակումբը (գաղափարի հեղինակներն են՝ Յուրի Կալաշնովը և Պյոտր Բնակով)։ Դրան մասնակցել են 300 հեղինակներ, ընդհանուր առաջարկելով ռուբլու նշանի շուրջ 1000 տարբերակ։ Այդ ակցիայի կարևոր առանձնահատկությունն այն է եղել, որ դրա ընթացքում պատմության մեջ առաջին անգամ գտնվել են վկայականներ XVII—XIX դարերի ռուբլու նշանով։ Ընդ որում, 1000 մարդու հարց է տրվել, «Արդյո՞ք ռուսական ռուբլուն հարկավոր է նշան, նման դոլարի, եվրոյի, ֆունտ ստերլինգի և այլ արժությների նշաններին»։ Դրական են պատասխանել ավելի քան 85 տոկոսը։ Հարցին՝ «Պատրաստ են արդյո՞ք ժամանակակիցները դիտարկել բառամիջյան «р» և «у» տառերը, որպես ռուբլու նշան», ստացվել է հետևյալ արդյունքը. 73 % կողմ, 23 % դեմ[3]։

Երրորդը եղել է «Նկարիր ռուբլու խորհրդանիշը» մրցույթը, անցկացվել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թաերթի կողմից, 2005-ից 2006 թվականներին։ Մրցույթը ներկայացված հայտերի թվով եղել է առավել զանգվածային, խմբագրությունը ստացել է ավելի քան 5000 էսքիզ[4]։

Չորրորդ մրցույթ. «Մտածեք ռուբլու նշանը», անցկացվել է Ռիա Նովոստիի կողմից 2006 թվականին։ Կազմակերպիչները ստացել են ավելի քան 300 առաջարկություններ, լավագույնները փոխանցել են Կենտրոնական բանկին և Պետական դումային[5]։

2007 թվականի մարտի 14-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի աշխատանքային խումբը  երաշխավորել է ռուբլու նշանի ստեղծման պահանջները։ Ստեղծման աշխատանքային խմբում մասնակցել են Պետական դումայի կոմիտեի ղեկավարը, ըստ Պավել Կրաշենիննիկովի օրենսդրության, որը և փոխանցել է այդ պահանջները լրատվամիջոցներին[6]

Ռուբլու նշանը․․․․․ «պետք է ճանաչելի լինի տարբեր տառատեսակներով գրելիս», իսկ ամենակարևորը` «պարզ գրելաձևով»։ Դա նշանակում է, որ այն հավասարապես հեշտ կլինի ձեռքով պատկերել համակարգչում․․․ նշանի լայնությունը պետք է հավասար լինի երկարությանը, և իր տեսքով այն չպետք է կտրուկ տարբերվի այլ դրամական արժույթներից․․․Մյուս պահանջս կյանում է նրանում, որ նշանը պետք է ամուր ասոցացնի մեր արժույթը և նաև Ռուսաստանը։ Քանզի «р» տառը ամենուրեք կա, նշել է Կրաշենինիկովը։ Եվ վերջապես, կրոնական հայացքների և քաղաքական համոզմունքների ոչ մի ակնարկներ չպետք է լինեն[7]։
- «Ֆինանսական իզվեստիա» 16.03.2007թ։

Պաշտոնական հաստատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 5-ը Ռոսիա Բանկը իր կայքում անցկացրեց անանուն հարցում, համացանցի օգտատերերը, ովքեր հաստատում էին, որ լրացել է իրենց 18 տարեկանը, կարող էր քվեարկել, ընտրելով ռուբլու հինգ նշաններից մեկը, որը նրանց դուր էր գալիս, նաև քվեարկել բոլորին դեմ և նշել թերությունները։ Հարցման արդյունքում արձանագրվել է շուրջ 280 հազար քվեարկում, որոնք բաշխվել են հետևյալ կերպ․

առաջին տեղ – ավելի քան 61 %

երկրորդ տեղ – ավելի քան 19 %

երրորդ տեղ - ավելի քան 5․5 %

չորրորդ տեղ – ավելի քան 1․9 %

հինգերորդ տեղ – 1․9 %

դեմ բոլորին – 8 %-ից քիչ։

Ընդ որում առաջատար տարբերակները չեն ասվել։ Քանի որ հարցումն անանուն էր և չէր պահանջել նույնիսկ գրանցում կայքում, հաշվառման և ընտրման մեթոդիկան Ռոսիա Բանկը չի պարզաբանել։ Բայց հասկանալ, թե որ նշանն է ավելի շատ ձայներ հավաքել դժվար չի եղել, քանի որ այլ կայքերում, օրինակ ՝ Ռուսական թերթի կայքում նույնպես անցկացվել է հարցում, և ավելի շատ ձայներ հավաքել է «Р» նշանը։

Դեռ առաջին օրը Ռոսիա բանկի աշխատակիցներից մեկը «Իզվեստիա» թերթի խմբագիրներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ, հայտնել է, որ այնքան կարևորը չէ քվեարկությունների քանակը, քան կարծիքները և մեկնաբանությունները։ Ձայները առանց արված տեքստային մեկնաբնությունների չեն ընտրվել։

Քննարկման նպատակն է եղել բացահայտել ինչ-որ նրբություններ, օրինակ, խորհրդանիշներից մեկը վիրավորանք չի լինի ինչ-որ կրոնական հայացների համար։ Որոշ ընտրված մեկնաբանություններ Ռոսիա բանկը սկսեց հրապարակել նոյեմբերի 18-ից սկսած։ Ինչպես ասել է բանկի մամլո ծառայությունը, այդ մեկնաբանություները ՝ ներկայացված հինգ նշաններից յուրաքանչյուրին բնորոշ բնութագրերն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пресс-релиз ЦБ РФ Об утверждении графического обозначения рубля (символ рубля)Central Bank of Russia, 2013.
  2. Анонс конкурса эскизов символа российского рубля // Журнал «Финансист» сентябрь 1997 (№ 9). Хроника конкурса журнала «Финансист». Արխիվացված 2010-07-06 Wayback Machine
  3. Народная акция «Знак рубля». Каталог выставки.(չաշխատող հղում) — М., 2000.
  4. Нарисуй символ рубля! // Газета «Комсомольская правда», 16.03.2006.
  5. Стартовал конкурс «Придумай знак рубля» // РИА «Новости», 26.05.2006. Измайлова А. Рубль в ожидании знака Արխիվացված 2018-09-06 Wayback Machine // Журнал «Водяной знак», июль-август 2006 (№ 7—8).
  6. 86-ФЗ от 10.07.2002. — Ст. 4, п. 2.1.
  7. Шишкунова Е. Рубль будет отдельной кнопкой на клавиатуре // Газета «Финансовые известия», 16.03.2007.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնաան Բանկի հարցումը (նոյեմբեր—դեկտեմբեր 2013 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռուսական ռուբլու խորհրդանիշ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?