For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռուդոլֆ Խառատյան.

Ռուդոլֆ Խառատյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Խառատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդոլֆ Խառատյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1947(1947-04-01) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, բալետի պարող, պարուսույց և ուսուցիչ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Պարգևներ և
մրցանակներ
 Rudolf Kharatyan Վիքիպահեստում

Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան (ապրիլի 1, 1947(1947-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2012

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը՝ Մաքսիմ Մարտիրոսյանի արվեստանոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան՝ ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ)։ 1967-1990 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով։ 1979-1991 թվականներին ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թվականներին` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը։ 1999 թվականից ԱՄՆՎաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։

Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թվականներին դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թվականներին եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։

Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին՝ որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն՝ դասախոսություն կարդալու և ցուցադրելու դասական պարի շարժումները[1]։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր։ Արժանացել է բազմաթիվ մրցանակակների, մեդալների։ 1974 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2012 թվականին՝ ժողովրդական արտիստի կոչման։

Լավագույն դերապարերից են՝

  • Սպարտակ՝ Արամ Խաչատրյանի Սպարտակ
  • Ռոմեո՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Անտունի՝ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
  • Կոմս Ալբերտ՝ Ադանի «Ժիզել»
  • Զիգֆրիդ՝ Չայկովսկու «Կարապի լիճը»

Նկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է նկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր։

Մրցանակներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ռուդոլֆ Խառատյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռուդոլֆ Խառատյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?