For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռոզո.

Ռոզո

Քաղաք
Ռոզո
Roseau
ԵրկիրԴոմինիկա Դոմինիկա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքSaint George Parish?
ԲԾՄ43±1 մետր
Բնակչություն14 847 մարդ (2001)
Ժամային գոտիUTC-4
Ռոզո (Դոմինիկա)##
Ռոզո (Դոմինիկա)

Ռոզո (Անտիլ.՝ Kwéyòl: Wozo), Դոմինիկայի մայրաքաղաք։ Բնակչությունը՝ 14 847 մադ (2001 թվականի դրությամբ)։ Դա ոչ մեծ, խիտ բնակեցված քաղաքային բնակավայր է, որը շրջապատված է Կարիբյան ծովով, Ռոզո գետով և անտառածածկ Մորն Բրյուս (անգլ.՝ Morne Bruce) լեռով։ Կառուցված է հնագույն հնդկացիական Սաիրի (անգլ.՝ Sairi) բնակավայրի տեղում։ Այն համարվում է կղզու հնագույն և ամենանշանակալից քաղաքային բնակավայրը։

Գտնվում է Դոմինիկայի արևմտյան ափի մոտ։ Այստեղ կարելի է հանդիպել և՛ ժամանակակից, և՛ գաղութային (ֆրանսիական) ճարտարապետությունը։

Քաղաքը արտահանում է լայմ, լայմի հյութ, եթերային յուղեր, արևադարձային մրգեր և համեմունքներ։

Ընդհանուր տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզո քաղաքի կենտրոնական հատվածը խիտ կառուցապատված է ոչ մեծ տներով, որոնց միջև կանաչապատ տարածքներ են կամ բացատներ։ Քաղաքում կան բուսաբանական այգիներ և Խորհրդարանական շենքի այգիներ։ Ռոզո գետը խոշորագույնն է, որն անցնում է Անտիլյան կղզիների մայրաքաղաքներով։ Քաղաքը բաժանված է մոտ 80 թաղամասերի, որոնք զբաղեցնում են 30 հեկտար մակերես։

Քաղաքը հիմնադրվել է ֆրանսիացիների կողմից XVII դարում Ռոզո գետի ափին, ինչը թարգմանաբար նշանակում է «եղեգնյա»։ XVIII դարի սկզբին ավելի քան հիսուն ֆրանսիական ընտանիքներ տեղափոխվել են նոր բնակավայր և սկսել զբաղվել անտառային արհեստով արժեքավոր փայտատեսակների արտահանման նպատակով։ Բացի այդ Աֆրիկայից այստեղ են բերվել ստրուկներ, որոնց աշխատանքն օգտագործվում էր բամբակի և ծխախոտի պլանտացիաներում։ Ակտիվ տնտեսական գործունեությունը նպաստեց քաղաքի աճին։ Հետագայում, 1763 թվականից ամբողջ կղզու հետ միասին այն հայտնվեց Բրիտանական միապետության իշխանության տակ, որպես գաղութ։

Սակայն ֆրանսիացիները չլքեցին Ռոզոն, այլ ամրոց կառուցեցին իրենց պլանտացիաները պաշտպանելու համար։ 1781 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր ուժեղ հրդեհի հետևանքով։ 1838 թվականից, երբ վերացվել է ստրկատիրությունը, Ռոզոյում սկսվեց ընտրվել Դոմինիկայի օրենսդիր մարմինը, որը դարձել է միակ գաղութը, որտեղ կար ինքնավար կառավարություն։

Քաղաքային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզո քաղաքի տեսարանը

Քաղաքի կենտրոնում բնակելի շենքերը շատ չեն, հիմնականում մարդիկ այնտեղ գալիս են աշխատանքի։ Հնաբնակները պնդում են, որ նախկինում փողոցներ գոյություն չունեին, կային միայն բաց տարածքներ տների միջև։ Մինչ այժմ փողոցները քաղաքի կենտրոնում իրենցից ներկայացնում են ոչ միայն տեղաշարժվելու երթուղիներ, այլ նաև այգիներ, մարզահրապարակներ, հանրահավաքներ անցկացնելու վայր և այլն։ Բուսաբանական այգիները ակտիվորեն օգտագործվում են բնակչության՝ հիմնականում երեխաների հանգստի համար։

Ռոզոն գերիշխող դիրք է գրավում կղզում՝ համարվելով երկրի մշակութային կենտրոնը։ Քաղաքում կան բազմաթիվ ճարտարապետական հետաքրքիր հուշարձաններ, որոնցից մեկը XVIII դարի կաթոլիկական տաճարն է։ Բարձրագույն կրթությունը մայրաքաղաքի բնակիչները կարող են ստանալ մանկավարժական համալսարանում։ Ռոզոյում են գտնվում նաև պետական ռադիոկայանը և մասնավոր հեռուստաալիքները։ Քաղաքի արվարձաններում գտնվում է բուսաբանական այգին, որտեղ հավաքված են արևադարձային բուսական աշխարհի ամենահետաքրքիր ներկայացուցիչները, այդ թվում նաև մի քանի էնդեմիկ տեսակներ։

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռոզո
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?