For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռեյնջեր-4.

Ռեյնջեր-4

Ռեյնջեր-4
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1962-012A[1]
NSSDCA ID1962-012A
SCN00280
Գործարկման ամսաթիվ1962 ապրիլի 23, 20:50:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1962 ապրիլի 26
Ուղեծրից դուրս գալու ժամկետապրիլի 26, 1962
Զանգված331,1 կգ[1][2]

Ռեյնջեր-4, (անգլ.՝ Ranger-4), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ, ինչպես նաև կոշտ վայրէջի միջոցով հասցնել մակերևույթ սեյսմոգրաֆ։ Արձակվել է 1962 թվականի ապրիլի 23-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։

Կայանի համակարգչի խափանման պատճառով վերահսկողությունը ընդհատվեց, չգործարկվեցին արևային մարտկոցները և նավարկության մոդուլը, արդյունքում կայանը բախվեց Լուսնի չերևացող կողմին առանց որևիցե նշանակալի տվյալների փոխանցման։ Սա ԱՄՆ առաջին տիեզերական սարքն էր, որ հասավ այլ երկնային մարմնի[1][3][4]։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-4» կայանը առուցվել էր նոր Բլոկ II հիմքի վրա, այն ուներ 3,1 մետր բարձրություն, բաղկացած էր 635 մմ տրամագծով հարվածող մասից, որը ծածկված էր փայտով, արգելակող շարժիչներից, ինչպես նաև 1,5 մետր չափերով վեցանկյուն հիմքից։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։

«Ռեյնջեր-4» կայանը արձակվել է 1962 թվականի ապրիլի 23-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Կրող հրթիռիվ անջատման պահին պարզ դարձավ որ կայանի հետ խնդիր կա։ Երկրի հսկող կայանները ստանում էին Ռեյնջեր 4-ի հաղորդումը, սակայն այն չէր պարունակում որևէ տվյալ տելեմետրիայի մասին, ինչպես նաև համակարգչի կողմից հրամանները կատարելու ապացույցներ չկային։ Առանց պարզված տելեմետրիայի կայանը չէր կարող բացել արևային մարտկոցները, ինչը և հաստատվեց հետագայում։

Այս առաքելության ժամանակ էր, որ Ատլաս - Աջենա հրթիռը առաջին անգամ ամբողջությամբ իրականացրեց կայանի դուրս բերումը ուղեծիր։ Այնքան հաջող, որ համաձայն գնահատականների ուղեծրի ուղղորդման կարիք չկար։ Կառավարման կենտրոնից փորձեր կատարվեցին վերականգնել վերահսկողությունը կայանի նկատմամբ, ինչպես նաև վերահսկել թռիչքը, սակայն դրանք ապարդյուն անցան։ Առանց հոսանքի աղբյուրի կայանի վրա տեղադրված մարտկոցների լարումը սպառվեց ապրիլի 26-ին։ Այնուամենայնիվ, կայանի վրա տեղադրված սեյսմոգրաֆի թույլ հզորության հաղորդիչ կայանը շարունակում էր հաղորդել։ Համաձայն ՆԱՍԱ-ի տվյալների կայանը բախվեց Լուսնի հակադարձ կողմին 9600 կմ/ժ արագությամբ[3][4][5]։ Այնուամենայնիվ կայանի բախման վայրը հնարավոր չի եղել բացահայտել Լունար ռեկոնասաս օրբիտերից ստացված բարձր որակի լուսանկարներում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 NASA. «Ranger 4». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 3». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «Ranger 4 crashes on Moon». Lewiston Morning Tribune. (Idaho). Associated Press. 1962 թ․ ապրիլի 27. էջ 1.
  4. 4,0 4,1 «Ranger-4 hits moon in new space triumph». Bend Bulletin. (Oregon). UPI. 1962 թ․ ապրիլի 26. էջ 1.
  5. «National Space Science Data Center - Ranger 4». National Air and Space Administration. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  6. Leonard, David (2018 թ․ դեկտեմբերի 30). «Farside Science: The Sage of Ranger 4's Moon Journey». Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռեյնջեր-4
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?