For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռեյնջեր-1.

Ռեյնջեր-1

Ռեյնջեր-1
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1961-021A[1]
NSSDCA ID1961-021A
SCN00173
Գործարկման ամսաթիվ1961 օգոստոսի 23, 10:04:10 UTC[1][2]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1961 օգոստոսի 30
Ուղեծրից դուրս գալու ժամկետօգոստոսի 30, 1961
Զանգված306,2 կգ[1]

Ռեյնջեր-1, (անգլ.՝ Ranger-1), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաջին առաքելությունը, որով նախատեսվում էր փորձարկել սարքավորումները և գործընթացները, որոնք հետագայում պետք է կիրառվեին լուսնային և մոլորակային առաքելությունների ժամանակ, որպես երկրորդական նպատակ էր դրված հետազոտել տիեզերական միջավայրում առկա մասնիկների և դաշտերի բնույթը։ Արձակվել է 1961 թվականի օգոստոսի 23-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։

Կրող հրթիռի խափանման պատճառով կայանը կարողացավ հասնել միայն ցածր Երկրի ուղեծիր և կարողացավ իրականացնել միայն հետազոտությունների մի մասը[1]։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը կառուցված էր Բլոկ I հիմքի վրա, որը ներառում էր վեցանկյուն հիմք 1,5 մետր չափերով, որի վրա ամրացված էր ալյումինե հենարաններից բաղկացած 4 մետրանոց կոնաձև աշտարակ։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։ Հիմքի և աշտարակի վրա տեղադրված էին տիեզերանավի գիտական սարքավորումները։ Գիտական սարքավորումները ներառում էին՝ Լիմանի-ալֆա աստղադիտակ, մագնիսաչափ, էլեկտրաստատիկ անալիզատորներ, միջին էներգիայի միջակայքի մասնիկների տվիչներ, երկու աստղադիտակներ, տիեզերական ճառագայթների ինտեգրման իոնացման խցիկ, տիեզերական փոշու և արևային ռենտգենյան ճառագայթման տվիչներ։ հաշվիչներ. Այս կառուցվածքում նախատեսված չէին տեսախցիկներ կամ կայանի շարժումը կարգաբերոց շարժիչներ[1]։

«Ռեյնջեր-1» կայանը արձակվել է 1961 թվականի օգոստոսի 23-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Կրող հրթիռը նոր էր, և նրա գործարկումը ուներ առանձնահատկություններ՝ հրթիռի երկրորդ աստիճանը պետք է գործարկվեր երկու անգամ։ Առաջին անգամը պետք է դուրս բերեր կայանը ցածր Երկրի ուղեծիր, և երկրորդը պետք է հաղորդեր կայանին երկրորդ տիեզերական արագություն։ Սակայն երկրորդ անգամ Աջենա մոդուլի շարժիչները հնարավոր չեղավ գործարկել, և կայանը մնաց 446 կմ բարձրությամբ ապոգեյով ուղեծրում։

1961 թվականի օգոստոսի 30-ին կայանը մտավ Երկրի մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 1». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. Баевский А. В. (1971). Космические автоматические аппараты США для изучения Луны и окололунного пространства 1958-1968 гг. М.: Производственно-издательский комбинат ВИНИТИ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռեյնջեր-1
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?