For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ջրաշուն.

Ջրաշուն

Ջրաշուն
Տեսակշան տեսակ
 Water dogs Վիքիպահեստում

Ջրաշուն (անգլ.՝ Water dog), որսի համար վարժեցված շան տեսակ, որ խրտնեցնում է թռչուններին և գնում է ջրից որսը բերելու։ Ջրային շները համարվում են ռետրիվեր շների ժամանակակից շատ ցեղատեսակների սերունդները[1]։

Բարբեթ, ջրաշների ամենահին ցեղատեսակներից մեկը

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալական ջրաշուն՝ ջրաշան դասական կտրվածքով խուզած մորթիով

Ջրաշները սովորաբար միջին չափի ակտիվ շներ են։ Նրանց ամենատարբերակիչ հատկանիշն ամուր, անջրանցիկ մորթին է և նրանց լողալու ուժեղ ցանկությունը։ Սովորաբար երկար մազերով շատ ջրային շների ցեղատեսակների մորթին խուզում են մինչև ստոծանի և հետին ոտքեր՝ լողալու գործընթացը հեշտացնելու համար, մինչդեռ իրանի հատվածում երկար մորթու պահպանումը կանխում է սառը ջրի մեջ նետվելիս ջերմային շոկը։ Այսօր շների ցուցադրություններում այս դասական խուզելու ձևը նկատվում է որոշ ցեղատեսակների, օրինակ՝ պուդելների մոտ, պահպանելով խուզելու ձևի այս տարբերակը։ 15-րդ դարում, նկարիչներ Ֆրանցիսկո Գոյայի և Ալբրեխտ Դյուրերի նկարները պատկերում էին սովորական պուդելներին, որոնք օգտագործվում էին թռչնային որսը ջրից բերելու համար[2][3][4]։

Ջրաշունը համարվում է շան հին տեսակ, որն օգտագործում էին հին ժամանակների ծովագնացները նավից ընկած իրերը գտնելու, ինչպես նաև նավից նավ նամակներ փոխանցելու համար։ Նրանք հայտնի էին հռոմեացիներին, որոնք նրանց անվանում էին «առյուծ շներ»՝ նրանց մորթու տարբերակիչ խուզումից հետո։ Ջրաշները շարունակել են երևալ նավերի վրա մինչև ժամանակակից օրեր։ Նրանք տարածված էին իսպանական արմադայում, և 20-րդ դարում նրանց կարող էիր տեսնել ձկնորսական նավերի վրա, մասնավորապես Իսպանիայի և Պորտուգալիայի ջրային տարածքներում[3][4]։

Բացի նավերի վրա լինելուց, Միջնադարյան Եվրոպայում որսորդները մեծապես օգտագործում էին ջրաշներին՝ նետով ու աղեղով սպանված բադերին ջրից դուրս բերելու համար, ինչպես նաև այն նետերը, որոնք վրիպել էին իրենց նշանակետից[3][4]։

Ժամանակակից հրազենների գյուտի հետ միասին, նետեր բերելու համար շների կարիքը վերացավ, և եվրոպական շատ ջրաշների ցեղատեսակներ հիմնականում դեկորատիվ դարձան, ինչպես օրինակ՝ պուդելը, մինչդեռ մյուսները դարձան ժամանակակից խաղերի համար վարժեցված շներ, ինչպես օրինակ՝ ուեթերհաունը։ Ենթադրվում է, որ ջրաշները, մյուս տեսակների հետ միասին օգտագործվել են ժամանակակից շատ ռետրիվեր ցեղատեսակի շների բազմացման համար[4]։

Ցեղատեսակների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաշներ համարվող շան ցեղատեսակների ցուցակ[3][4]։

Ցեղատեսակ Այլ անվանում (ներ) Ծագման երկիր Նկար
Ամերիկյան ջրային սպանիել American Brown Spaniel &
American Brown Water Spaniel
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բարբեթ French Water Dog Ֆրանսիա Ֆրանսիա
Կանտաբրյան ջրաշուն Perro de agua cantábrico,
Perro de lanas & Merlucero
Իսպանիա Իսպանիա
Անգլիական ջրային սպանիել Water Dog & Water Rug Անգլիա Անգլիա
Իռլանդական ջրային սպանիել Whiptail, Shannon Spaniel,
Rat Tail Spaniel & Bog Dog
Իռլանդիա Իռլանդիա
Լագոտո Ռոմանյոլո Romagna Water Dog &
Water Dog of Romagna
Իտալիա Իտալիա
Պուդել Pudelhund & Caniche Ֆրանսիա Ֆրանսիա, Գերմանիա Գերմանիա
Պորտուգալական ջրաշուն Cão de Água Português &
Cão de Água Algarvio
Պորտուգալիա Պորտուգալիա
Պուդելփոյնթեր Գերմանիա Գերմանիա
Իսպանական ջրաշուն Perro de agua Español Իսպանիա Իսպանիա
Տվիդ ջրային սպանիել Tweed Spaniel &
Ladykirk Spaniel
Անգլիա Անգլիա
Ուեթերհաուն Otterhoun & Dutch Spaniel Նիդերլանդներ Նիդերլանդներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Suburban, Judie Amyot, The. «Judie Amyot: Gone like the Dodo». The Suburban Newspaper (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.((cite web)): CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. ali, Rana Haider (2024 թ․ հունվարի 17). «Moyen Poodle In US: Moyen Meaning, A to Z Guide». Animal Uploads (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Dr. Bruce Fogle, The Encyclopedia of the Dog, New York: DK Publishing, 2009, 978-0-7566-6004-8.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 David Hancock, Gundogs: Their Past, Their Performance and Their Prospects, Marlborough: The Crowood Press, 2013, 978-1-84797-492-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրաշուն» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ջրաշուն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?