For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ջոն Քենեդու հուղարկավորություն.

Ջոն Քենեդու հուղարկավորություն

Քենեդիների ընտանիքը Կապիտոլիումից դուրս գալու ժամանակ. Ժաքլին Քենեդին երեխաների հետ, նրանց հետևից Ռոբերտ և Պատրիսիա Քենեդիները

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հուղարկավորություն, տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 25-ին Վաշինգտոնում։ Սուրբ Մատթեոս մայր տաճարում մատուցվել է սգո պատարագ, որից հետո Քենեդուն հուղարկավորել են Արլինգտոնի ազգային գերեզմանատանը, որտեղ նրա պատվին վառվել է նրա անմար կրակ։

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում, իսկ հաջորդ օրը դագաղի մեջ նրա մարմինը նախագահական ինքնաթիռով տեղափոխվել է Վաշինգտոն։ Սգո միջոցառումներին ներկա է եղել 92 երկրից ընդհանուր առմամբ 220 պատվավոր հյուր (ներառյալ 19 պետությունների ղեկավարները)։ ԽՍՀՄ-ը ներկայացրել է Անաստաս Միկոյանը։ «NBC»-ն Էխո-1 արբանյակով 23 երկրում հեռարձակել է հուղարկավորությունը։

Հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղման թափորը լքում է Սպիտակ տունը:

Նահանգների օրենսդիր ժողովների, վարչական շենքերի, բորսաների, դպրոցների, բանտերի, հանրային խանութների և մասնավոր տների շենքերում իջեցվել են պետական դրոշները։ Ենթադրվում է, որ երկրում առաջինն իջեցվել է Փենսիլվանիայի պողոտայի դրոշը[1]։

Հուղարկավորության երթն սկսվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին: Այդ օրն ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Վաշինգտոնում կայանալիք իր նիստը, մայրաքաղաքում ողջ գործարար ակտիվությունը դադարել է։ Թաղման արարողությունն սկսել է Վաշինգտոնի ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-մայոր Ֆիլիպ Ուիլը։ Նրան հաջորդել են թմբկահարները, ռազմական սվինը հագած 89 մարդուց բաղկացած ծովային հետևակայինների վաշտը, շտաբների պետերը և Քենեդու երեք ռազմական համհարզները։ Այնուհետև ընթացել է դագաղով կենդանաքաշ հրետասայլը, նախագահական դրոշը, առանց հեծյալի ձին, որի ասպանդակների մեջ, ավանդույթի համաձայն, ետևառաջ տեղադրված էին հեծելազորայինի երկարաճիտ կոշիկներ[2], դագաղի տեղափոխման համար լեյտենանտ Բերդի թիմը, այրու լիմուզինը և Քենեդու այլ բարեկամների ինը մեքենաներ։ Վերջին մեքենային հետևել են Սպիտակ տան մամուլի ներկայացուցիչները։ Թափորն ավարտել է ոտավոր ոստիկանությունը։ Դագաղի երկու կողմում գտնվել են հիսուն նահանգների դրոշները։ Հրետասայլը կանգ է առել Կապիտոլիումի արևելյան մուտքի մոտ, որտեղից պետք է հյուրեր գային։ Այցելուները բարձրացել են վերելակով և հարավային կողմից մտել Ռոտոնդա։ Դագաղի պսակի վրա գրված է եղել. «Նախագահ Ջոնսոնից և ժողովրդից»[1]։ Դեպի հյուսիս գտնվող «Յունիոն Նեյշն» զբոսայգում հրետանային գումարտակը քսանմեկ հրանոթից համազարկ է արձակել, ինչին հետևել է «Փառք առաջնորդին» օրհներգը, որը յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ ընդհատվել է հրետանային մարտկոցների համազարկով։

Սկզբում նախատեսված էր, որ Կապիտոլիումի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 9-ը, սակայն շուտով Քենեդուն հրաժեշտ տալու ցանկություն ունեցողների թիվը հասել է 200 000-ի և հետզհետե աճել[1]։ Կեսգիշերին Կապիտոլիում է մտել 100 000 մարդ[1]։ Առավոտյան ժամը 6:15-ին ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 8:30 դռները կփակեն, և 85 000 հոգուց ավելի չի կարող գալ[1]։ Իռլանդիայի Հանրապետության զառամյալ և կույր նախագահ Իմոն դե Վալերային Ռոտոնդա են ներս թողել առանց հերթի, իսկ Քենեդու ծառայած «PT-109» ռազմանավակի թիմի անդամները հրաժարվել են առաջարկված արտոնությունից[1]։ Թափորը պետք է կանգ առներ երկու վայրում՝ Սուրբ Մատթեոս մայր տաճարում և Արլինգտոնի գերեզմանատանը։ Հուղարկավորության արարողությանը, ըստ էության, մասնակցել է երեք երթ. նախ զորամասերն ու Քենեդու ընտանիքն ուղեկցել են հրետասայլի դագաղը Կապիտոլիումից մինչև Սպիտակ տուն, ապա այրին քայլել է մինչև Սուրբ Մատթեոս տաճար, և սգո պատարագից հետո թափորը հրետասայլի հետ Սահմանադրության պողոտայով, Լինքոլնի հուշարձանի կողքով, Հիշատակի կամրջով և զոհված հերոսների պողոտայով ուղևորվել է Արլինգտոնի գերեզմանատուն։ Թափորի ամբողջ երթուղու վրա՝ երկու կողմում, մարդկանց բազմություն է եղել կանգնած։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Уильям Манчестер Убийство президента Кеннеди. — Москва: Прогресс, 1969.
  2. Բլեք Ջեք անունով սևաթույր ձին ավելի քան հազար անգամ մասնակցել է զինվորական և պետական հուղարկավորություններին, այդ թվում՝ Հերբերտ Հուվերի, Լինդոն Ջոնսոնի և Դուգլաս Մակարթուրի հուղարկավորություններին։ 1976 թվականին այն թաղվել է զինվորական պատիվներով։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ջոն Քենեդու հուղարկավորություն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?