For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ջի Հանելիուս.

Ջի Հանելիուս

Ջի Հանելիուս
անգլ.՝ G Hannelius
Ջին 2015 թվականին
Ի ծնե անուն՝Ժենեվև Նայտ «Ջի» Հանելիուս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 22, 1998(1998-12-22) (25 տարեկան)
Ծննդավայր՝Բոստոն
Մասսաչուսեթս
ԱՄՆ
Երկիր՝ԱՄՆ
Ազգություն՝Ամերիկացի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝Դերասանուհի
Երգչուհի
Կարիերա՝2009 - մինչ այժմ
IMDb։ID 3129067
ghannelius.com

Ժենեվև Նայտ «Ջի» Հանելիուս[1] (անգլ.՝ Genevieve «G.» Hannelius, դեկտեմբերի 22, 1998(1998-12-22), Բոստոն, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, կատակերգու և երգչուհի, ով հայտնի է իր բազմաթիվ դերերով Դիսնեյ հեռուստաալիքի սերիալներում («Հանա Մոնտանա», «Տվեք Սանիին հնարավորություն», «Բռնվիր, Չարլի» և «Շնիկ կետ քոմ»)։ Ջին նաև երիտասարդ դերասան ստուդիայի շրջանավարտն է հանդիսանում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին ծնվել է Բոստոնում, նահանգ Մասսաչուսեթս։ Երեք տարեկան հասակում նա տեղափոխվել է հարավային Մեն, սկսել է խաղալ տեղի թատերական բեմադրություններում։ 2005 թվականի ամռանը, դերակատարել է Մադլենին Madeline’s Rescue բեմադրությունում, Մենի մանկական թատրոնում։ Հաջող բեմադրությունից հետո Ջին դարձել է իր թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը[4]։ 2007 թվականին Ջին երեք ամսով մեկնել է Լոս Անջելես, նահանգ Կալիֆոռնիա, մասնակցելու ֆիլմի և հեռուստատեսության քասթինգներին։ Երկու քասթինգներն էլ հաջող անցան և 2008 թվականին, երբ Ժենեվևին առաջարկեցին դեր «Տվեք Սանիին հնարավորություն» հեռուստասերիալում, նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։

Առաջին դերը Հանելիուսի համար դարձել է Կորտնի Փաթերսոնը «Surviving Suburbia» սերիալում։ Հետագայում նա խաղացել է Դակոտա Կոնդորի երկրորդական դերը Դիսնեյ հեռուստաալիքի «Տվեք Սանիին հնարավորություն» սերիալում և մի քանի կամեո «Հանա Մոնտանա» սերիալում, որտեղ նա իրականացրել է Թիֆանի անունով երկրպագուի կերպարը[4][5]։ 2010 թվականին Ջին խաղացել է Ջո Կիների դերը «Բռնվիր, Չարլի» սերիալում։ Միաժամանակ, դերասանուհին նկարահանվում էր Դիսնեյ հեռուստաալիքի «Մեկ եղբայր և մեկ ջոկատ» օրիգինալ ֆիլմում, որտեղ դերակատարել է Էմիլի Պիրսոնին։

Տվյալ պահին դերասանուհին շարունակում է նկարահանվել Disney Channel-ի տարբեր նախագծերում։ Ջին առավել մեծ համբավ է ստացել Էյվերի Ջենինգսի դերի համար «Շնիկ կետ քոմ» կատակերգական սերիալում, որի պրեմիերան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 12-ին։ Սերիալ «Շնիկ կետ քոմ»-ը շարունակվում է մինչ այսօր։ Դերասանուհին զբաղվում է նաև այնպիսի մուլտֆիլմների հնչյունավորմամբ, ինչպիսինն է «Արքայադուստր Սոֆիան»։

Դերասանուհին նկարահանվել է նաև «Արմատներ» մինի սերիալում, որի պրեմիերան կայացել է 2016 թվականին։

Երկրորդ նախագիծ՝ «Ժամանակի մատրիցան» ֆիլմում Ջին չի նկարահանվելու։ Դա հաստատել է ֆիլմի պաշտոնական կայքէջը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Ջին ավարտել է Սիեր Կանյոնի միջնակարգ դպրոցը[6]։

2016 թվականի նոյեմբերից հանդիպում է Ջեկ Չիատեի հետ[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2009 Հանա Մոնտանա Hannah Montana Թիֆանի
2009-2010 Տվեք Սանիին հնարավորություն Sunny with a Chance Դակոտա Կոնդոր
2010 Սանտա Թաթիկին որոնելիս The Search for Santa Paws Ջենի
2010-2011 Բռնվիր, Չարլի Good Luck Charlie Ջո Կիներ
2010 Մեկ եղբայր և մեկ ջոկատ Den Brother Էմիլի Պիրսոն
2012-2014 Շնիկ կետ քոմ Dog With a Blog Էյվերի Ջենինգս
2014 Ջեսսի Jessie Մակենզի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Know Your Castmates: Dog With A Blog. Disney Channel. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Jeff Alan-Lee, et al. (2010). «Our Actors … Արխիվացված 2009-11-13 Wayback Machine». The Young Actor’s Studio. Retrieved August 6, 2010.
  4. 4,0 4,1 Medianet (2010). «Cast Biographies: G Hannelius». Disney | ABC Television Group. Retrieved August 6, 2010.
  5. Alessandra Stanley (April 6, 2009). «At Home on the Outskirts, With Goofy, Grumpy Dad». The New York Times, p. C1.
  6. Kristine Hope Kowalski (2017 թ․ մայիսի 22). «G. Hannelius Graduates High School». Twist. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  7. Kristine Hope Kowalski (2016 թ․ մայիսի 4). «G. Hannelius & Her Boyfriend Jack Chiate Celebrate Their 6-Month Anniversary». Twist. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջի Հանելիուս» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ջի Հանելիուս
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?