Ջիմ Փարսոնս
Ջիմ Փարսոնս (անգլ.՝ James Joseph "Jim" Parsons, մարտի 24, 1973[2][3], , Հյուստոն), ամերիկացի դերասան։ Ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory) հեռուստասերիալում մարմնավորած «Շելդոն Կուպեր» կերպարով։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, այդ թվում՝ Ոսկե Գլոբուս մրցանակի, չորս անգամ ստացել է Էմմի մրցանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմ Փարսոնսը ծնվել և մեծացել է Հյուստոնում։ 1991 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ներկայումս Ջիմը ապրում է Լոս Անջելեսում[4]։ Սիրում է նվագել դաշնամուր և հետևել սպորտային իրադարձություններին[5]։ Կարիերայի սկզբնական շրջանում նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում։ 2012 թվականի մայիսի 18-ին Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times ) ամերիկյան օրաթերթը հրապարակեց Փարսոնսի հոմոսեքսուալ լինելու փաստը։
Կարիերայի բեկումնային աճ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բիգ Բանգ տեսությունը» (անգլ.՝ The Big Bang Theory), հեռուստասերիալի սցենարը ընթերցելուց հետո Փարսոնսը որոշեց մասնակցել «դոկտոր Շելդոն Կուպեր» կերպարի համար անցկացվող լսումներին։ Փարսոնսի լսումների ժամանակ Չակ Լորրին`(անգլ.՝ Chuck Lorre) հեռուստասերիալի ստեղծողը, տպավորված լինելով որոշում է, որ Փարսոնսը պետք է մարմնավորի Շելդոն Կուպերի կերպարը։ Նկարահանման այս փորձը խաղում է մեծ դեր Փարսոնսի կարիերայում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անունը ռուսերեն | Բնագիր անունը | Դերը |
---|---|---|---|
2003 | Счастливый конец | Happy End | Դերասանների օգնական |
2004 | Страна садов | Garden State | Թիմ |
2005 | Высоты | Heights | Օլիվեր |
2005 | Великое новое чудо | The Great New Wonderful | Ջասթին |
2006 | 10 шагов к успеху | 10 Items or Less | Ադմինիստրատոր |
2006 | Школа негодяев | School for Scoundrels | Դասընկեր |
2007 | На дороге с Иудой | On the Road with Judas | Ջիմի Փի |
2007 | Садовник Эдема | Gardener of Eden | Սփիմ |
2007-2019 | Теория большого взрыва | The Big Bang Theory | Շելդոն Կուպեր |
2011 | Большой год | The Big Year | Կրեյն |
2011 | Маппеты | The Muppets | Ուոլտերի մարդկային կերպարը |
2012 | Закат Истории | Sunset Stories | Արքայազն |
2014 | Хотел бы я быть здесь | Wish I Was Here | - |
2014 | Обычное сердце | The Normal Heart | Թոմի Բոութրեյթ |
2015 | Дом | Home | - |
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնագիր անունը | Դերը |
---|---|---|
2010 | Up 2 You + Me | Ինքն իրեն |
2011 | "Man or Muppet" | Ուոլտերի մարդկային կերպարը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Getlen, Larry (2009 թ․ ապրիլի 27). «'Big Bang Theory' Nerd May Get The Girl». NYPOST.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Jim Parsons - Jim Parsons Pictures, Biography, Movies». Poptower.com. 1973 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Փարսոնս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Փարսոնս» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.