Ջեսի Մեթքալֆ
Ջեսի Մեթքալֆ անգլ.՝ Jesse Metcalfe | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Կարմել Ուելլի գյուղ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մոդել և երաժիշտ |
Ջեսի Իդեն Մեթքալֆ (անգլ.՝ Jesse Eden Metcalfe, դեկտեմբերի 9, 1978[1], Կարմել Ուելլի գյուղ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային դերասան, որը հայտնի է «Հուսահատ տնտեսուհիները» վարկանշային հեռուստասերիալում Ջոն Ռոուլենդի, «Կրքեր» ցերեկային հեռուստասերիալում Միգել Լոպես Ֆիցջերալդի և «Դալլաս» հեռուստասերիալում Քրիստոֆեր Յուինգի դերերով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթքալֆը ծնվել է Կալիֆոռնիայի Կարմել հովտում[2] և Նենսի (օրիորդական ազգանունը՝ ԴեՄայո) և Ջեֆ Մեթքալֆների որդին է։ Նրա հայրն ունի ֆրանսիական և իտալական ծագում, իսկ մայրը՝ իտալական և պորտուգալական[3][4][5][6]։ Մեթքալֆը, որը դեռահասության տարիքում խաղում էր Ուոթերֆորդի (Կոնեկտիկուտ) տարբեր բասկետբոլային լիգաներում, ավարտել է Նյու Լոնդոնի (Կոնեկտիկուտ) Ուիլյամս դպրոցը, բայց կիսատ թողեց ուսումը Նյու Յորքի համալսարանում, որպեսզի զբաղվի սցենարիստի և ռեժիսորի կարիերայով։ 2006 թվականի ՄԵթքալֆը հանդիպում է Girls Aloud խմբի վոկալիստ Նադին Քոյլի հետ, որից բաժանվեց 2007 թվականի ապրիլին[7][8]։ 2008 թվականին սկսեց հանդիպել դերասանուհի և մոդել Կարա Սանտանայի հետ, որին առաջարկություն արեց 2016 թվականի օգոստոսին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջող լսումներից հետո հանդես եկավ NBC հեռուստաալիքի «Կրքեր» հեռուստասերիալում Միգել Լոպես Ֆիցջերալդի դերով 1999 թվականի հուլիսից մինչև 2004 թվականի հուլիսը։ 2003 թվականի վերջին և 2004 թվականի սկզբին հանդես եկավ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի երկու սերիաներում վրիժառու Վան Մաքնալթի դերով։
2004 թվականի հոկտեմբերին Մեթքալֆը խաղաց դեռահաս-այգեպանի դերը ABC ալիքի «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում, որտեղ նրա կերպարը գաղտնի սիրային կապերի մեջ է տնային տնտեսուհի Գաբրիել Սոլիսի հետ՝ Եվա Լոնգորիայի դերակատարմամբ։ 2004 թվականի նոյեմբերին USA Today-ը նրան անվանեց «կրքոտ սեքս-խորհրդանիշ»[9]։ Այնուհետև Մեթքալֆը սերիալում պարբերաբար հայտնվում է։
Իր առաջին դերը կինոյում խաղացել է «Ջոն Թաքերը պետք է մեռնի» ֆիլմում՝ նկարահանվելով Աշանտիի, Սոֆիա Բուշի և Բրիթանի Սնոուի հետ։ 2006 թվականի հուլիսի 28-ին էկրաններ բարձրացած ֆիլմում նա խաղացել է հարուստ, բայց անազնիվ դեռահաս-բասկետբոլիստի դեր։ 2008 թվականին խաղաց Ջեքի դերը «Խելագարություն» հոգեբանական թրիլերում։ Ֆիլմը վարձույթում թողարկվեց սահմանափակ քանակով, DVD թողարկումը տեղի ունեցավ 2008 թվականի հուլիսի 15-ին։ Ֆիլմը ստացավ քննադատների բացասական արձագանքը։ Հետո Ջեսին նկարահանվեց Գրենջեր Վուդրուֆի դերում ամերիկա-հնդկական «Եզրագծի վերջում» ֆիլմում։ 2009 թվականին Էմբեր Թեմբլինի և Մայքլ Դուգլասի հետ նկարահանվեց 1956 թվականի «Խելամիտ կասկած» ֆիլմի ռիմեյքում։ Ֆիլմը, որի ռեժիսորն էր Պիտեր Հայամսը, ստացավ կինոքննադատների բացասական արձագանքը։ 2010 թվականին Ջեսին նկարահանվեց «Տանջվածը» ֆիլմում (անգլ.՝ «The Tortured», ռեժիսոր՝ Ռոբերտ Լիբերման)։ Այս ֆիլմում նա խաղաց մոլագարի կողմից սպանված երեխայի հոր դերը։ DVD թողարկումը կայացավ 2010 թվականի հոկտեմբերի 18-ին։
2012-2014 թվականներին Մեթքալֆը նկարահանվեց «Դալլաս» հեռուստասերիալում։ Նկարահանման ողջ ընթացքում Մեթքալֆը ստանում էր քննադատների բացասական կարծիքներ, և նրա կերպարը երրորդ եթերաշրջանի վերջում սպանվեց[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2003 | 44 րոպե | Էպիզոդ | ||
2006 | Մեռի՛ր, Ջոն Թաքեր | John Tucker Must Die | Ջոն Թաքեր | Գլխավոր դեր |
2008 | Բեռնում | Loaded | Տրիստան Փրայս | Գլխավոր դեր |
Խելագարություն | Insanitarium | Ջեք | Գլխավոր դեր | |
Եզրագծի վերջում | The Other End of the Line | Գրենջեր Վուդրուֆ | Գլխավոր դեր | |
2009 | Խելամիտ կասկած | Beyond a Reasonable Doubt | Սի Ջեյ Նիքոլս | Գլխավոր դեր |
2010 | Տանջվածը | The Tortured | Քրեյգ | Գլխավոր դեր |
2015 | Կենդանացած մեռածներ | Dead Rising: Watchtower | ||
2016 | Աստված չի մեռել 2 | God's Not Dead 2 | Թոմ Էնդլեր | Փաստաբան |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
1999-2004 | Կրքեր | Միգել Լոպես Ֆիցջերալդ | |
2003-2004 | Սմոլվիլի գաղտնիքը | Վան Մաքնալթի | 2 էպիզոդ |
2004-2009 | Հուսահատ տնտեսուհիները | Ջոն Ռոուլենդ | 1 եթերաշրջան (պարբերաբար), 2-4 եթերաշրջաններ (էպիզոդներ), 6 եթերաշրջան (էպիզոդներ) |
2009 | Ջեք Օսբորն. ադրենալինային թմրամոլ | իր դերում | 5 սերիա |
2010 | Հետապնդում | Լյուք Ուոթսոն | 18 էպիզոդ |
2012 - 2014 | Դալլաս | Քրիստոֆեր Յուինգ | 40 էպիզոդ |
2014 | Երկու աղջիկ անհաջողության մեջ | Սեբաստիան | 1 էպիզոդ |
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Խումբ | Մրցանակ | Արդյունք | Նշումներ |
---|---|---|---|---|
2000 | «Սերիալների նկարագրություն» մրցանակաբաշխություն | Առաջատար երիտասարդ աստղ | Առաջադրված | Կրքեր |
2005 | Teen Choice Awards | Լավագույն հեռուստատեսային դերասան։ Կատակերգություն | Առաջադրված | Հուսահատ տնտեսուհիները |
2005 | Teen Choice Awards | Լավագույն դերակատար։ Տղամարդ | Հաղթանակ | Հուսահատ տնտեսուհիները |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #142533181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Metcalfe was born in California according to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
- ↑ Hiltbrand, David (2006 թ․ հուլիսի 31). «Time to plow new ground?». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին. «... Metcalfe was born in California to an Italian-French father and an Italian-Portuguese mother. His parents split, and he moved with his mother to Connecticut when he was 3. ...»
- ↑ Hiltbrand, David (2006 թ․ հուլիսի 28). «'Desperate Housewives' boy toy makes leap to big screen». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին. «... Metcalfe was born in California to an Italian-French father and an Italian-Portuguese mother. His parents split, and he moved with his mother to Connecticut when he was 3. ...»
- ↑ Hiltbrand, David (2006 թ․ հուլիսի 26). «'Desperate Housewives' boy toy makes leap to big screen». The Philadelphia Inquirer. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Wayne, George (2005 թ․ սեպտեմբերի 1). «Going yard with Jesse Metcalfe.(Interview)». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «BostonHerald.com ~ Far from 'Desperate': Jesse Metcalfe». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Schaefer, Stephen (2006 թ․ հուլիսի 24). «Far from `Desperate'; Jesse Metcalfe goes from boy toy to starring role». The Boston Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
- ↑ Keck, William. «Desperately seeking Metcalfe». USA Today. November 18, 2004.
- ↑ Samantha Highfill (23 сентября 2014). «'Dallas' finale postmortem: Producer, star talk about losing a Ewing». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեսի Մեթքալֆ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Մեթքալֆ» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.