Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 14, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 3726887 |
Ջեսիկա Ռոուզ Բրաուն Ֆինդլեյ (անգլ.՝ Jessica Rose Brown Findlay, սեպտեմբերի 14, 1987, Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում լեդի Սիբիլ Քրոուլիի դերը խաղալուց հետո։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Կուկհեմում։ Նրա ծնողները եղել են Բևերլի և Քրիստոֆեր Ֆինդլեյները։ Մայրը ուսուցչուհի է եղել, հայրը՝ ֆինանսական խորհրդատու[1]։ Նրա նախապապ Ուիլյամ Բրաուն Ֆինդլեյը, ով ծնվել էր Գլազգոյում, իր երկրորդ անունը դարձրել է ընտանիքի ազգանվան մի մասը[2]։ Սովորել է Բալետի ազգային դպրոցում։ 15 տարեկանում Մարիինյան թատրոնում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նրան հրավիրել են Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է լոնդոնյան արվեստի դպրոց։ Երկրորդ կուրսում կոճի մի քանի վիրահատություններ է տարել, որից հետո հայտարարել է, որ այլևս չի կարող պարել։ Որոշել է սկսել դերասանական կարիերա։ Դերասան դառնալու մասին նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել իրեն փարձել այդ ասպարեզում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականինՆիիլ Մակորմիկի «Ալբատրոս» ֆիլմում ընտրվել է որպես գլխավոր դերասանուհի[3]։ Մարմնավերել է Էմիլիի կերպարը։ Միևնույն ժամանակ նա դեր է ստացել «Վատերը» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը։ Թիմ Բարթոնը ցանկացել է նրան վստահել «Ալիսան հրաշքենրի աշխարհում» ֆիլմի գլխավոր դերը։ Սակայն վերջում այն խաղացել է Միա Վասիկովսկան[5]։
Ջեսիկան խաղացել է ֆանտաստիկ ժանրի «Սև հայելի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 2012 թվականին Էլեյս Պելետյեի դերում նկարահանվել է «Լաբիրինթոս» մինի սերիալում[6]։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Ջեսիկա Բրաուն Ֆինդլենը «Սերը ժամանակի միջով» ֆիլմում խաղալու է Բևերլի Փենի դերը[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Մարդը մոտոցիկլի վրա | Man on a Motorcycle | աղջիկը անկողնում |
2009-2011 | Վատերը | Misfits | Ռեյչել |
2010-2012 | Դաունթոնի աբբայություն | Downton Abbey | Լեդի Սիբիլ Քրոուլի /Բրենսոն |
2011 | Նախաճաշել | Breakfast | խաղացել է ինքն իրեն |
2011 | Լուսաբաց | Daybreak | խաղացել է ինքն իրեն |
2011 | Ալբատրոս | Albatross | Էմիլիյա |
2011 | Սև հայելի | Black Mirror | Աբի |
2012 | Լաբիրինթոս | Labyrinth | Էլեյս Պելետյե |
2014 | Սերը ժամանակի միջով | Winter's Tale | Բևերլի Փեն |
2014 | Բակի պատուհանը | Janela Indiscreta | խաղացել է ինքն իրեն |
2014 | «Ճամայկա» պանդոկ | Jamaica Inn | Մերի Իելան |
2014 | Շքեղ | Posh | Ռեյչել |
2014 | Օրորոցային | Lullaby | Կարեն |
2014 | Ապստամբների ակումբ | The Riot Club | Ռեյչել |
2015 | Վիկտոր Ֆրանկենշտեյն | Victor Frankenstein | Լորելեյա |
2015 | Իզգոյ | The Outcast | Ալիսա Օլդրիջ |
2016 | Գեղեցիկ հրաշքը | This Beautiful Fantastic | Բելա Բրաուն |
2017 | Անառակները | Harlots | Շառլոտա Ուելս |
2018 | Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ | The Guernsey Literary and Potato Peel Pie Society | Էլիզաբեթ |
2020 | Անեծք։ Բորլիի տան ուրվականները | The Banishing | Մարիաննա |
2020 | Նոր հմայիչ աշխարհ | Brave New World | Լենայնա Քրաուն |
Աշխատանք թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Պիես | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
2015 | Օրեստիա | Էլեկտրա | Ալմեյդա |
Թրաֆալգարյան թատրոն | |||
2016 | Քեռի Վանյա | Սոնյա | Ալմեյդա |
2017 | Համլետ | Օֆելյա | Ալմեյդա |
Հարոլդ Փինթերի թատրոն |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 թվական | Բրիտանական անկախ կինոմրցանակ | Ամենախոստումնալիդ նորամուտ[8] | Ալբատրոս | Առաջադրված |
2012 թվական | Evening Standard թերթի մրցանակ | Ամենախոստումնալիդ նորամուտ[9] | Ալբատրոս | Առաջադրված |
2013 թվական | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ | Դաունթոնի աբբայություն | Մրցանակ |
2014 թվական | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ | Դաունթոնի աբբայություն | Առաջադրված |
2016 թվական | Իան Չառլսոն մրցանակ | Երկրորդ մրցանակ[10][11][12] | Քեռի Վանյա | Մրցանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kaleen Aftab (2011 թ․ հոկտեմբերի 6). «The Lady is a champ: Why everyone is talking about Jessica Brown Findlay». Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Downton Abbey's girls: On screen they play the Earl's daughters, each with a secret to hide, but what are the dramas that lie in their own family histories?. Dailymail.co.uk (30 September 2011). Retrieved on 10 February 2013.
- ↑ 3,0 3,1 «Downton Abbey Press Pack» (PDF). ITV.
- ↑ Georgina Littlejohn (2011 թ․ հոկտեմբերի 9). «What would they say at Downton? Abbey's Jessica Brown Findlay shakes off Lady Sybil in first 'shocking' film role». Daily Mail. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Georgina Littlejohn (2011 թ․ հոկտեմբերի 9). «What would they say at Downton? Abbey's Jessica Brown Findlay shakes off Lady Sybil in first 'shocking' film role». Daily Mail. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Meet the young cast of Labyrinth». 2011 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Mike Fleming (2012 թ․ մարտի 21). «Star In 'Winter's Tale'».
- ↑ «British Independent Film Awards 2011: Nominations». 2011 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Evening Standard British Film Awards 2012: Nominations». 2012 թ․ հունվարի 17.
- ↑ Hawkins, Helen. "Paapa Essiedu wins the Ian Charleson award 2016". Sunday Times. 11 June 2017.
- ↑ Snow, Georgia. "Paapa Essiedu wins 2016 Ian Charleson award". The Stage. 6 June 2017.
- ↑ "Ian Charleson Awards 2016". WestEndTheatre.com. 6 June 2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.