Ջասթին Հարթլի (անգլ.՝ Justin Scott Hartley, հունվարի 29, 1977(1977-01-29)[1], Նոքսվիլ, Նոկս շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացիդերասան։ Նա հայտնի է իր հեռուստատեսային դերերով, որոնցից են NBC-ի «Կրքեր» օճառային օպերայի կերպար Ֆոքս Քրեյնը (2002-2006 թվականներ), The CW հեռուստաալիքի «Սմոլվիլի գաղտնիքը» սուպերհերոսական հեռուստասերիալի կերպար Օլիվեր Քուինը (2006-2011 թվականներ) և CBS-ի «Երիտասարդը և անհանգիստը» օճառային օպերայի կերպար Ադամ Նյումանը, որի համար էլ արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հարթլին Պատրիկ Օսբորնի կրկնվող դերով հայտնվել է «Վրեժ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, ինչպես նաև 2016 թվականին նկարահանվել է NBC-ի «Սա մենք ենք»կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալում։
Հարթլին ծնվել է Իլինոյս նահագի Նոքսվիլ քաղաքում և մեծացել նույն նահանգի Օրլանդ Փարք գյուղում՝ ապրելով իր Նեյթեն եղբոր և Մեգան ու Գաբրիելա քույրերի հետ։ Կարլ Սանդբուրգ ավագ դպրոցն ավարտելուց հետո նա սկսեց հաճախել Հարավային Իլինոյսի Քարբոնդեյլ համալսարանը և Չիկագոյում Իլինոյսի համալսարանը, որտեղ նա սովորել է պատմություն և թատրոն[3]։
2002-2006 թվականներին Ջասթին Հարթլին մարմնավորեց Ֆոքս Քրեյնին NBC-ի «Կրքեր» օճառային օպերայում[4][5]։ 2006 թվականին Հարթլին կատարել է Ակվամենի կրկնվող դերը The CW-ի «Ակվամեն» հեռուստասերիալում։ Նա The CW հեռուստաալիքի «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի յոթ էպիզոդներում հանդես է եկել միլիարդատեր Օլիվեր Քուինի դերով։ 2008 թվականին նա Քրիստին Քրոյկի և Միքայել Ռոզենբաումի հեռանալուց հետո որպես կանոնավոր դերակատար վերադարձավ «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալ[6]։ Այդ նույն թվականին Հարթլին մարմնավորել է Թոմին «Կարմիր կիրճ» ֆիլմում, որը նկարահանվել է Յուտայի վտանգավոր վայրերում[7]։ «Սմոլվիլի գաղտնիքից» հետո Հարթլին Մեմի Գամերի հետ միասին հանդես է եկել The CW-ի «Բժիշկ Էմիլի Օուենս» հեռուստասերիալում, բայց ցուցադրությունը դադարեցվել է առաջին եթերաշջանից հետո։ Նա հյուրի կարգավիճակով նկարահանվել է «Չակ», «Ամրոց» և «Զոյի Հարթը հարավային նահանգից» հեռուստասերիալներում, իսկ 2013-2014 թվականներին ABC-ի «Վրեժ» օճառային օպերայում կատարել է Պատրիկ Օսբորնի կրկնվող դերը, ով Վիկտորիա Գրեյսոնի (Մեդելին Սթոու) ապօրինի որդին է։ 2014 թվականի փետրվարին Հարթլին կատարել է Թոմի գլխավոր դերը ABC-ի «Վտանգավոր բաներ» հեռուստասերիալում, որտեղ իր խաղընկերն է Աննա Քեմփը[8]։ 2014 թվականի մարտին Հարթլին ստացել է կրկնվող դեր ABC-ի «Սիրուհիներ» հեռուստասերիալում՝ նկարահանվելով պլաստիկ վիրաբույժ Սքոթ Թոմսոնի դերում[9]։ 2016 թվականի նոյեմբերին ստանձնել է Ադամ Նյումանի դերը CBS-ի «Երիտասարդը և անհանգիստը» օճառային օպերայում, որը տևեց մինչև նույն թվականի սեպտեմբեր[10][11]։ 2016 թվականին հայտարարվեց, որ Հարթլին կունենա հիմնական դեր NBC-ի «Սա մենք ենք»կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալում[12]։
2003 թվականին Հարթլին սկսել է հանդիպել «Կրքեր» հեռուստասերիալի աստղ Լինդսեյ Հարթլիի հետ։ Վեց ամիս հետո՝ 2003թ․ նոյեմբերի 13-ին, նրանք նշանադրվել են, իսկ 2004 թվականի մայիսի 1-ին ամուսնացել հարսանեկան փոքր արարողությամբ։ 2004 թվականի հուլիսի 3-ին ծնվել է նրանց դուստրը, ում կոչել են Իզաբելա Ջասթիս։ 2012 թվականի մայիսի 6-ին հայտարարվել է, որ ութ տարի միասին ապրելուց հետո Լինդսեյն անհամատեղելի տարբերությունների պատճառով որոշել է բաժանվել և երեխայի խնամակալության համար դիմել է Լոս Անջելեսի նահանգային գերագույն դատարան[13]։ 2014 թվականին Հարթլին սկսել է հանդիպել Կրիշել Ստաուսի հետ[14], և 2016 թվականին հուլիսին նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին[15]։
↑Fairman, Michael (2016 թ․ հուլիսի 31). «Justin Hartley and Chrishell Stause Engaged!». On-Air On-Soaps. United States: Michael Fairman Soaps, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
This browser is not supported by Wikiwand :( Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience. Please download and use one of the following browsers:
Your input will affect cover photo selection, along with input from other users.
X
Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?
Oh no, there's been an error
Please help us solve this error by emailing us at support@wikiwand.com
Let us know what you've done that caused this error, what browser you're using, and whether you have any special extensions/add-ons installed.
Thank you!