Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ՀայաստանիՎանաձոր քաղաքում։ Եկեղեցին հիմնադրվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի արձանագրության մեջ Փիրուման Յուզբաշը գրել է.
Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը,որ քար քարի վրա էր մնացել…
Հստակ տարեթիվ հայտնի չէ, թե երբ է կառուցվել հին եկեղեցին (մինչ այս եկեղեցու կառուցվելը եղել է այլ եկեղեցի), սակայն կան տեղեկություններ, որ այն եղել է եկեղեցու բակում զետեղված խաչքարերի տեղանքում։ 1826 թվականին Ղարաքիլիսայում մեծ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Սակայն Փիրուման Թայիրովը հին եկեղեցու քարերը գործածել է նորի կառուցման համար։ Փիրուման Թայիրովը ծնունդով էրզրումցի էր, եղել է Ռուսական կայսրության զինվորական, որը մեծ հարգանք է վայելել Ղարաքիլիսայում։
Նախքան եկեղեցու կառուցումը՝ 1828 թվականին, մոտ 3000 հոգի Արևմտյան Հայաստանից՝ հատկապես Էրզրումից և Մուշից, ներգաղթել են Արևելյան Հայաստան։ Մինչև 1826 թվականի երկրաշարժը Ղարաքիլիսայում բնակվում էր 500-600 մարդ։ Եկեղեցու բակում թաղված են շատ երևելիներ, մեծահարուստներ, օրինակ՝ Աբովյանները, Ղարագյոզյանները, Ղամբարյանները, Ջաղացպանյանները և մի շարք այլ ընտանիքներ, որոնք ներգաղթել էին։ ...
Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։ 1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիա։ 1954 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թվականին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից։ 1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ ...
Հայքի հրապարակ,Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնական հրապարակը։ Այն հատում է Տիգրան Մեծ պողոտան հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, և Մովսես Խորենացի փողոցը՝ հյուսիս-արևելքից։
Հրապարակը բացվել է 1950-ական թվականներին՝ հիմնված ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կազմած նախնական նախագծի վրա։ Խորհրդային շրջանում հրապարակը հայտնի էր որպես Կիրովի հրապարակ, ի պատիվ բոլշևիկների առաջնորդ Սերգեյ Կիրովի։ Մինչև Հայաստանի անկախանալը Կիրովի արձանը գտնվում էր հրապարակի կենտրոնում։ Հրապարակում նախատեսվում է տեղադրել Հայկ Նահապետի և Տիգրան Մեծի արձաններ։ Հրապարակը զարդարված է կենտրոնական մասում գտնվող մի քանի շատրվաններով։ Այն շրջապատված է մի շարք կարևոր շինություններով. ...
This browser is not supported by Wikiwand :( Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience. Please download and use one of the following browsers:
Your input will affect cover photo selection, along with input from other users.
X
Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?
Oh no, there's been an error
Please help us solve this error by emailing us at support@wikiwand.com
Let us know what you've done that caused this error, what browser you're using, and whether you have any special extensions/add-ons installed.
Thank you!