For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պիեռ դը Ֆերմա.

Պիեռ դը Ֆերմա

Պիեռ դը Ֆերմա
Pierre de Fermat
Ծնվել էոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607
Բոմոն-դը-Լոման, Ֆրանսիայի թագավորություն[1]
Մահացել էհունվարի 12, 1665(1665-01-12)[2][1][3][…]
Կաստր, Ֆրանսիայի թագավորություն[4]
ԳերեզմանԿաստր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, փաստաբան, դատավոր և Պոլիգլոտ
Հաստատություն(ներ)Parliament of Toulouse?[5]
Գործունեության ոլորտթվերի տեսություն, օրենսդրական ակտ, մաթեմատիկա[6], հավանականությունների տեսություն[6], մաթեմատիկական անալիզ[6], անալիտիկ երկրաչափություն[6], օպտիկա[6], Ֆերմայի թվեր[6], Ֆերմայի փոքր թեորեմ[6] և Ֆերմայի մեծ թեորեմ[6]
Ալմա մատերՕռլեանի հին համալսարան
Գիտական աստիճանիրավունքի բակալավր (1626)
Տիրապետում է լեզուներինլատիներեն և ֆրանսերեն[7]
Ազդվել էԴիոֆանտ, Ջերոլամո Կարդանո և Ֆրանսուա Վիետ
Ամուսին(ներ)Louise de Long?[8]
 Pierre de Fermat Վիքիպահեստում

Պիեռ դը Ֆերմա (ֆր.՝ Pierre de Fermat, ոչ վաղ քան հոկտեմբերի 31, 1607 և ոչ ուշ քան դեկտեմբերի 6, 1607, Բոմոն-դը-Լոման, Ֆրանսիայի թագավորություն[1] - հունվարի 12, 1665(1665-01-12)[2][1][3][…], Կաստր, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի փաստաբան և մաթեմատիկոս։ Պիեռ դը Ֆերման համարվում է ժամանակակից երեք մաթեմատիկական հիմքերի ստեղծողը։ Ֆերման և Դեկարտը հանդիսանում են անալիտիկ երկրաչափության հիմնադիրները, ընդ որում՝ Ֆերման Դեկարտից առաջ էր անցել, կիրառելով անալիտիկ երկրաչափությունը տարածական խնդիրների վրա։ Ֆերման զարգացրեց Դիոֆանտ Ալեքսանդրիացիու (3-րդ դար մ.թ.) «Արիֆմետիկա» հանճարեղ աշխատությունը և հիմնեց Թվերի տեսությունը։ Բլեզ Պասկալի հետ համատեղ, իրարից անկախ, հիմք էն դրել Հավանականությունների տեսությանը։ Հանրահայտ են հավանականության տեսության և օպտիկայի իր գործերը «Ֆերմայի Սկզբունք», որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիկայի հիմնաքարը («Մինիմալ Ներգործության Սկզբունք»), և թվերի տեսության երկու թեորեմները՝ «Ֆերմայի Փոքր Թեորեմ», որը լուծեց 1759 թ. Էյլերը («Էյլերի Թեորեմ»), և «Ֆերմայի Մեծ Թեորեմ», որը բոլորովին վերջերս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ դը Ֆերման ծնվել է օգոստոսի 17, 1601 թ. բուրժուա Դոմինիկ Ֆերմայի (ով հանդիսանում էր նաև Բոմոն-դե-Լոմանի քաղաքագլխի խորհրդական-օգնական) և իրավաբանի ընտանիքից սերած Կլեր Դե-Լոնգի ընտանիքում հարավ Ֆրանսիական Բոմոն-դե-Լոման քաղաքում։ Ստացել է լուրջ կրթություն, սկզբից Բոմոնի քոլեջում, հետո Օռլեանում, ուր ստանում է իրավաբանության բակալավրի աստիճան։ 1630 թ. տեղափոխվում է Տուլուզ, ուր գործի է անցնում տեղի դատարանում խորհրդատուի պաշտոնում, ուր աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1631 թ. ամուսնանում է մոր կողմից հեռու բարեկամուհու՝ Լուիզ դե-Լոնգի հետ։ Ունենում են 5 զավակ, որոնցից առաջնեկը՝ Կլեման-Սամուելը դարձել է բանաստեղծ և գիտնական։ Հենց նրան ենք պարտական Ֆերմայի աշխատությունների առաջին տպագրությամբ՝ «դոկտոր Պետր դը Ֆերմայի տարբեր մաթեմաթիկական աշխատանքներ, ընտրված իր գրած կամ իրեն գրած նամակներից, մաթեմաթիկական և ֆիզիկայի հարցերով գիտնական այրերի հետ ֆրանսերեն, լատիներեն և իտալերեն լեզուներով» անվանումով, որը լույս տեսավ հետմահու 1679 թ.։ Ինքը՝ Ֆերման, կյանքի օրոք համարյա չի տպագրել իր գործերը։ Ֆերման հայտնի էր իր լայն նամակագրությամբ դարի լավագույն գիտնականների և մտածողների հետ՝ Մերսեն, Պասկալ, Գյույգենս, Լալուվյեռ, Ռոբերվեյլ, Դեկարտ, Տորիչելլի և այլք։ Բայց իր իսկական գնահատականը Ֆերման ստացավ մահից 70 տարի հետո, երբ նրա գործերը, հենց այդ նամակագրության հետքերով, հայտնաբերեց և տպագրեց Էյլերը։ Ֆերման տիրապետում էր լատիներեն, հին ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և հունարեն լեզուների։ Հանդիսանում էր անտիկ արվեստի մեծ գիտակ, գրում էր բանաստեղծություններ լատիներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, մեկնաբանում էր անտիկ գրողների գործերը։ Բայց հունական ֆիլոլոգիային գերադասեց սիրած մաթեմատիկան։

Շատերը կգան ու կգնան, իսկ գիտությունը կշարունակի հարստանալ։

Կարկավիին հղված այս իր վերջին նամակներից մեկում գրված նախադասությունը հայտնի է որպես «Ֆերմայի Կտակ»։ Պիեռ դը Ֆերման մահացել է 1665 թվականի հունվարին 12-ին գործնական ճամփորդություններից մեկի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Fermat, Pierre de // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 10. — P. 275.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 Ферма Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Գիտական ​​կենսագրության ամբողջական բառարանDetroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ դը Ֆերմա» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պիեռ դը Ֆերմա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?