For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պեդրո I (Արագոնի թագավոր).

Պեդրո I (Արագոնի թագավոր)

Պեդրո I
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 1068[1]
Ծննդավայր Վալյե դե Էչո, Արագոնի թագավորություն
Վախճանի օր սեպտեմբերի 27, 1104 կամ 1104
Վախճանի վայր Val d'Aran, Արագոնի թագավորություն
Թաղված Pantheon of Kings of San Juan de la Peña
Դինաստիա Խիմենես և Արագոնյան արքայատոհմ
Քաղաքացիություն Արագոնի թագավորություն և Kingdom of Pamplona
Հայր Սանչո I[2]
Մայր Isabella of Urgell?
Ամուսին Agnes of Aquitaine, Queen of Aragon and Navarre? և Bertha of Aragon?
 
Ինքնագիր Изображение автографа

Պեդրո I Սանչես (իսպ.՝ edro I de Aragón, կատ.՝ Pere I d'Aragó 1068[1], Վալյե դե Էչո, Արագոնի թագավորություն - սեպտեմբերի 27, 1104 կամ 1104, Val d'Aran, Արագոնի թագավորություն), Արագոնի և Նավառայի թագավոր 1094 թվականից, Սոբրարբեյի և Ռիբագորսի կոմսը 1085 թվականից։

Արագոնի և Նավառայի թագավոր՝ Սանչո Ռամիրեսայի և Ուրհելյաի կոմսի՝ էրմենգոլ III-ի և Իզաբելլա Ուրհելսկայի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրոյի ծննդյան տարեթիվը անհայտ է, սակայն Սան Հուան դե լա Պենյա վանքում գտնվող հին նամակների հիմունքներից պարզ է դառնում, որ Պեդրոն մահացել է 35 տարեկան հասակում, իսկ ըստ եզրակացության ծնվել է 1068-1069 թվականների միջակայքում[3]։ Ինչպես նաև ժամանակագրությունը ցույց է տալիս, որ Ալֆոնսո Ռամիրեսայի երեք որդիները՝ Պեդրոն, Ալֆոնսոն և Ռամիրոն ծնվել են Սանչոյի և Ֆելիսա դը Ռամերունի ամուսնությունից հետո[4], սակայն դրան հակասում է Պեդրոյի ծննդյան հավանական տարեթիվը։ Ուրհել էրմենգոլ IV կոմսի կտակը, ով որպես ժառանգորդ նշել էր Պեդրոյին, եթե նրա տղան և եղբայրները մահանային առանց երեխա ունենալու, հաստատում է այն որ Պեդրոյի մայրը եղել է էրմենգոլի քույրը՝ Իզաբելլան[5]։

1085 թվականին Պեդրոյի հայրը՝ արքա Սանչոն, նրան է հանձնում Ռիբագորսի և Սոբրարբեյի կոմսությունները։ Հոր ապաագա ժառանգորդը՝ Պեդրոն, մասնակցել է մավրերի դեմ արշավանքների։ Նա գրավել է էստադուն (1087 թվական), Մոնտեարագոն (1088 թվական), Մոնսոնը (1089 թվական) և Ալմենարան (1093 թվական)։

Ալկորասյան ճակատամարտից հետո Պեդրո I-ը ստանում է վահան` Սուրբ Գևորգի խաչ զարդարանքով

1094 թվականին Սանչո I-ի գլխավորությամբ բանակը պաշարում է Ուեսկին, բայց հունիսի 4-ին թագավորը սպանվում է։ Դառնալով Արագոնի և Պամլոնի թագավոր՝ Պեդրոն, շարունակում է նվաճողական քաղաքականությունը։ Առաջին հերթին նա շարունակում է Ուեսկիի պաշարումը։ 1905 թվականին Պեդրոն Ալկորասայի շրջանում ջախջախում է սարագոսների էմիրի՝ Ահմադ II ալ-Մուստաինի գլխավորած բանակը, որը օգնության էր գալիս պաշարված Ուեսկիին։ Քաղաքը գրավվել է 1096 թվականի նոյեմբերի 27-ին։ Պեդրոն Էլ Սիդի հետ միասին 1097 թվականին մասնակցել է Բայրենի ճակատամարտին։ 1100 թվականին Պեդրոն գրավել է Բարբաստրոն, իսկ 1101 թվականին՝ Սարինյանը՝ միացնելով դրանք Արագոնյան թագավորությանը։ 1104 թվականին Պեդրոն անհաջող կերպով փորձել է գրավել Սարագոսան և Տամարիտե դե Լիտերան։

Պեդրոյի գահակալության արդյունքում Էբրո գետից հյուսիս ընկած բոլոր տարածքները ընդգրկված էին Արագոնի թագավորության մեջ։ Պեդրոն մահացել է 1104 թվականի սեպտեմբերի 27-ին, թաղվել է Սան Հուան դե լա Պենյա վանքում։ Քանի որ նրա միակ որդին մահացավ նախքան իր հայրը, Արագոնը և Նավարայը ժառանգեց նրա եղբայրը՝ Ալֆոնսո I Ռազմիկը։

Ամուսնություն և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը՝ 1086 թվականից (Հակա) (1072, 1097 կամ 1098 թվականի հունիսի 6-ին), Ակվիտանիի և Հիլդեգարդ Բուրգունդսկի կոմսի՝ Գիլոմ VIII-ի աղջիկը։

Երեխաները՝ Պեդրոն (մահացել է 1104 թվականի փետրվարի 1-ին) Արագոնի և Նավարիի արքայազնը, 1098 թվականից ամուսնացած է եղել Էլ Սիդի աղջկա՝ Մարիա Ռոդրիգեսի (մահացել է 1104-1106 թվականների միջակայքում) հետ։

Իզաբելլան՝ (մահացել է 1104 թվականին)

Երկրորդ կինը՝ հնարավոր է Սավոյան արքայատոհմի կոմս Պերայի և Ագնեսայի աղջիկը՝ Բերտան, երեխաներ չեն ունեցել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պեդրո I, արագոնյան թագավոր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.((cite book)): CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12096872X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Lundy D. R. The Peerage
  3. Crónica de San Juan de la Peña XVIII, p. 64.
  4. Crónica de San Juan de la Peña XVIII, p. 51.
  5. Ex Gestis Comitum Barcinonensium, RHGF XII, p. 378.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պեդրո I (Արագոնի թագավոր)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?