Պամպա
Պամպա կամ Պամպաներ (իսպ.՝ Pampa), տափաստան, որը տարածվում է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում՝ Պարանա և Ուրուգվայ գետերի գետաբերանային շրջանում։
Պամպայում կլիման խոնավ մերձարևադարձային է, բայց արևելքից դեպի արևմուտք տեղումների քանակը նկատելիորեն նվազում է։ Մերձարևադարձային տափաստաններում և անտառատափաստաններում բնական բուսականություն քիչ է պահպանվել, քանի որ ամենուրեք հողերը մշակվում են կամ օգտագործվում են որպես արոտավայրեր։
Պամպան Հարավային Ամերիկայում հացահատիկի, եգիպտացորենի և անասնապահական մթերքների (մսի, բրդի, կաշվի) արտադրության խոշորագույն շրջան է։ Տնային կենդանիները հիմնականում բերվել են Եվրոպայից։
Պարանա գետը, որը կտրում-անցնում է պամպայով, օվկիանոս թափվելու տեղում առաջացնում է ընդարձակ գետաբերան՝ Լա Պլատա կոչվող գետախորշը, որի ափերին տարածվել է Բուենոս Այրեսը՝ Արգենտինայի մայրաքաղաքը։
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.