For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Չղջիկային ռումբ.

Չղջիկային ռումբ

Չղջիկային ռումբ
Տեսակզենքի ֆուկցիոնալ դաս
Ենթատեսակincendiary weapon? և animal-borne bomb attack?
Երկիր ԱՄՆ
ԱրտադրողLouis Fieser?

«Չղջիկային ռումբ» (անգլ.՝ bat bomb, ԱՄՆ, հրկիզող ռումբ), ամենափոքր ավիացիոն ռումբը (17 գրամ) պատմության մեջ (արտադրվել է փորձնական շարքով, սպառազինման մեջ չի եղել)։ Ենթադրվում էր, որ այս ռումբերի կրողները պետք լինեին չղջիկները (բրազիլական ծալքաշուրթ չղջիկ), որոնք ինքնաթիռներից պետք է նետվեին հատուկ ինքնաբացվող բեռնարկղերով և թշնամու քաղաքների վրա բեռնարկղի պարաշյուտավորելուց հետո չղջիկները պետք է արթնանային և ցրվեին ձեղնահարկերով՝ ապաստան փնտրելու նպատակով։

Սարքի սկզբունքը հիմնված էր չղջիկների բնազդի օգտագործման վրա։ Չղջիկները՝ որոշակի ջերմաստիճանի սառեցման դեպքում նրանք քուն էին մտնում։ Այս զենքը նախատեսված էր ճապոնական քաղաքները ոչնչացնելու համար, որտեղ շենքերը հաճախ կառուցված էին հրդեհավտանգ նյութից։ «X-Ray» նախագիծը նախատեսում էր չղջիկների մարմնին կցել դանդաղ գործողության մեխանիզմով փոքր հրկիզող ռումբեր և դրանք պահել 4 °C ջերմաստիճանի պայմաններում, որի դեպքում չղջիկները քուն են մտնում։ Այնուհետև դրանք ինքնաթիռներից ինքնաբացվող պարաշյուտներով պետք է նետվեին Ճապոնիայի տարածքի վրա, որպեսզի վայրէջքից հետո արթնացած չղջիկները ցրվեին տարածքով, բարձրանային ճապոնացիների շինությունների անհասանելի վայրեր և բռնկվելով խուճապ առաջացնեին։ Նման գործողության բռնկման ազդեցությունը ենթադրվում էր տասն անգամ ավելի ուժեղ, քան սովորական ռմբակոծության ազդեցությունը։ Սարքի գյուտարար վիրաբույժ-ատամնաբույժ Լիթլ Ս. Ադամսը առաջարկել էր օգտագործել չղջիկներին, որոնց հսկայական գաղութներն ապրում են ԱՄՆ-ի հարավարևմտյան անապատների քարանձավներում։ 1948 թվականին Ազգային սպելեոլոգիական ընկերության տեղեկագրում տված հարցազրույցում Ադամսը հիշել է․

«Ես հենց նոր էի Կարլսբադի քարանձավներում և չափազանց տպավորված էի չղջիկների թռիչքով… Կարո՞ղ են արդյոք միլիոնավոր չղջիկներ կահավորվել հրկիզող ռումբերով և նետվել ինքնաթիռներից։ Ի՞նչը կարող է ավելի կործանարար լինել, քան հրկիզող ռումբերով ռմբակոծելը»։

Չնայած գաղափարը բավականին անսովոր էր, գյուտարարը, որը նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կնոջ ընկերն էր, հասավ նախագահի հավանությանը, և նախագահը խնդրեց ռազմաօդային ուժերի ղեկավարությանը պարզել այս նախագծի գործնականությունը։ Իր նամակում նա ընդգծել է, որ թեև այս գաղափարը չափազանց անսովոր է, գյուտարարը «խելագար չէ»։ Դրանից կարճ ժամանակ անց ծրագրի համար հատկացվել է մի քանի միլիոն դոլար։

Բրազիլական ծալքաշուրթ չղջիկ

Չղջիկները, որոնց ենթադրվում էր օգտագործել որպես հրկիզող սարքի կրիչ, կշռում էին մոտ 9-15 գրամ, սակայն դրա հետ մեկտեղ նրանք կարող էին կրել իրենց սեփական քաշը երեք անգամ գերազանցող բեռ։ Նախատեսվում էր, որ տասը B-24 ռմբակոծիչներ, որոնցից յուրաքանչյուրում կլինեին չջիկներով հարյուրավոր բեռնարկղեր, Ալյասկայից արշավանք կատարելով, կարող էին նապալմով 1․040․000 չղջիկներ արձակել Օսակայի ծոցի արդյունաբերական քաղաքների օբյեկտների վրա։ Սարքի հուսալի գործողության համար մշակվել էին հատուկ բեռնարկղեր[1], որոնք, պետք է պարաշյուտով դանդաղ իջնեն գետնին, ինչը չղջիկներին ժամանակ կտար արթնանալ։ Հետազոտողները սկզբում մտածում էին խոշոր բուլդոգային չղջիկներ օգտագործելու մասին, որոնք կարող էին կրել կես կիլոգրամանոց ռումբեր, սակայն պարզվեց, որ դրանք քիչ են, ուստի որոշվեց օգտագործել բրազիլական ծալքաշուրթ չղջիկներ։ Հրկիզող ռումբը խտացված կերոսինով ցելյուլոզային պատյան էր, որը պիտակավորված որպես «H-2 unit»։ Այն վիրաբուժական ամրակով և թելով կարվում էր չղջիկի կրծքավանդակի մաշկի ծալքին։ Մշակվել են հրկիզող ռումբերի երկու տարբերակ՝ 17-գրամանոց, որն այրվում է 4 րոպե, և 22-գրամանոց, որն այրվում է 6 րոպե՝ տալով 30 սմ բռնկման շառավիղ։ Շատ փոքր պայթուցիչը զսպանակավոր զարկան էր, որն ամրացվում էր պողպատե մետաղալարով։ Երբ ռումբերը պատրաստ էին օգտագործման համար, պղնձի քլորիդի լուծույթը ներարկում էին այն խոռոչի մեջ, որի միջով անցնում էր պողպատե մետաղալարը։ Պղնձի քլորիդը քայքայում էր մետաղալարը, և կես ժամ անց, այն պահին, երբ այն ամբողջովին քայքայվում էր կոռոզիայից, զարկանը կտրուկ շարժվում էր առաջ՝ հարվածելով բռնկիչի պարկուճին և այրելով կերոսինը։

Սարքի արդյունավետությունը ստուգելու համար 1943 թվականին անապատում կառուցվել է տիպիկ ճապոնական գյուղ, որի վրա իջեցվել են ռումբերով չղջիկներ։ Մկները հաջողությամբ ռումբեր են հասցրել շենքեր, և պետական հանձնաժողովը որոշել է, որ սարքն «արդյունավետ է»։ Հաջորդ օրը ռազմաօդային ուժերի ղեկավարությունը նոր զենքի ստուգում է անցկացվել Քալսբադի օդային բազայում, որի ընթացքում ռումբերով մի քանի չղջիկներ հանկարծակի արթնացել են և թռել՝ թաքնվելով բազայի փայտե հանգարներում։ Դրա հետևանքով այդ շենքերն ամբողջովին այրվել են։ Այս տհաճ միջադեպը ևս հաստատել է նոր զենքի ներուժը։ Չնայած սարքի հաջող փորձարկումներին, այն չի ընդունվել, և ամերիկացիները նախընտրել են օգտագործել ավելի ավանդական հրկիզող ռումբեր (օրինակ, 1945 թվականի մարտի 10-ի Տոկիոյի ռմբակոծության ժամանակ)։ Նախագիծն ի վերջո դադարեցվել է՝ պատերազմի արագ ավարտի պատճառով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Easy Application for Payday Loans - 3 Steps». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Չղջիկային ռումբ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?