For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Չիրիկովի եկամտաբեր տուն.

Չիրիկովի եկամտաբեր տուն

Չիրիկովի եկամտաբեր տուն
Տեսակեկամտաբեր տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բուդյոննու պողոտա
ՎայրԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1913
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Չիրիկովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Чирикова), շենք Դոնի Ռոստովի Բուդյոննու պողոտայում (շենք №46)։ Տունը կառուցվել է 1913 թվականին ՝ ճարտարապետ Լեոնիդ Էբերգի նախագծով[1] էկլեկտիզմի ոգով[2]։ Ներկայումս շենքում գործում է Դոնի Ռոստովի ներքին գործերի Լենինյան շրջանի բաժանմունքը։ Չիրիկովի եկամտաբեր տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Եկամտաբեր տունը Տագանրոգյան պողոտայում (այժմ` Բուդյոննու պողոտա) կառուցվել է XX դարի սկզբին` գործարանատեր, քաղաքային վարչության անդամ և Փոխադարձ վարկի քաղաքային ընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Կիրիլովիչ Չիրիկովի պատվերով։ Շենքի նախագծի հեղինակն է ռոստովցի ճարտարապետ Լեոնիդ Ֆեոդորովիչ Էբերգը, հենց նա էլ ղեկավարել է իրականացվող շինարարական աշխատանքները։ 1912 թվականին, շինարարության ավարտին մոտ, Չիրիկովն այցելել է շինհրապարակ, որից հետո պահանջել է ճակատին տեղադրել երկու սյուն։ Ճարտարապետն ընդդիմացել է դրանց տեղադրմանը, քանի որ շենքի կոմպոզիցիան հիմնված էր վերածննդի սկզբունքների վրա։ Ի պատասխան դրան Չիրիկովը հայտարարել է. «Իսկ փողն ո՞վ է քեզ վճարում` Վերածնո՞ւնդը, թե՞ ես»։ Սրան Էբերգը չի կարողացել առարկել և ստիպված բարձակների վրա տեղադրել է երկու սյուն[1][4]։

«Պրիազովսկի կրայ» թերթը 1913 թվականին Չիրիկովի եկամտաբեր տունն անվանել է Ռոստովի շենքերից մեծությամբ և ճարտարապետությամբ ամենանշանակալիներից մեկը։ Շինության առաջին հարկը վարձակալել էին խանութները։ Այս տան բնակարաններն ունեին 4, 5, 6 և 7 սենյակ։ Տանիքին եղել է այգի։ Շենքն ունեցել է վերելակ[1]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Չիրիկովի նախկին եկամտաբեր տանը տեղավորվեց քաղաքային խորհուրդը[5]։

Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում գործել է Գլավսևկավստրոյ կազմակերպությունը[1]։

2000-ական թվականներին շենքում գործել է Դոնի Ռոստովի ներքին գործերի վարչությունը, իսկ այժմ` ոստիկանության Լենինյան շրջանի բաժանմունքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 71—72.
  2. Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Ребайн Я. А. Ростов-на-Дону. — М.: Государственное издательство архитектуры и градостроительства, 1950. — С. 14. — (Архитектура городов СССР).
  5. «Довоенная открытка 1939 года». temernik.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Չիրիկովի եկամտաբեր տուն
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?