For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Չժան Ցզիլին.

Չժան Ցզիլին

Չժան Ցզիլին
Ծնվել էմարտի 22, 1984(1984-03-22)[1] (40 տարեկան)
ԾննդավայրHuancui District, Յանթայ, Շանդուն, Չինաստան
ԿրթությունUniversity of Science and Technology Beijing?
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունմոդել, երգչուհի, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի

Չժան Ցզիլին (չինարեն՝ 张梓琳, մարտի 22, 1984(1984-03-22)[1], Huancui District, Յանթայ, Շանդուն, Չինաստան), 2007 թվականի Հայնան հարավչինական նահանգի Սանյա քաղաքում տեղի ունեցած «Միսս Աշխարհ» 57-րդ մրցույթի հաղթող։ Չժան Ցզիլինը դարձել է առաջին չինուհին, որն արժանացել է «Միսս Աշխարհ» տիտղոսին[2][3]։ «Միսս Աշխարհ» մրցույթի շրջանակներում Չժան Ցզիլինը նվաճել է նաև «Թոփ մոդել» տիտղոսը։ Հաղթանակի պահին նա եղել է 23 տարեկան[4]։ Մինչ այդ՝ 2007 թվականին, Ցզիլինը արժանացել է «Miss China World» տիտղոսին[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժան Ցզիլինը ծնվել է Շանդուն նահանգում, սակայն մեծացել է Հեբեյ նահանգի Շիցզյաչժուան քաղաքում։ Սերում է մտավորականների ընտանիքից․ նրա մայրը Չինաստանի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր է[2][6]։ Հայրենի քաղաքում տարրական դպրոցն ավարտելուց հետո Չժան Ցզիլինի ընտանիքը տեղափոխվել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին, որտեղ 1996-2002 թվականներին սովորել է միջնակարգ դպրոցում[7]։ Ցզիլինն իր կարիերան մոդելային բիզնեսում սկսել է 2003 թվականին, երբ նա մասնակցել է գեղեցկության մրցույթին, որը կազմակերպել է Մետաքսե ճանապարհի ամենահեղինակավոր մոդելային գործակալություններից մեկը։ Մրցույթում Չժանը հայտնվել է առաջին տասնյակի մեջ։ Մասնակցել է նաև Եվրոպայի և ԱՄՆ-ի մոդելային մրցույթներին[7]։ 2008 թվականին Չժան Ցզիլինը և ուրիշ չորս հայտնի մոդելներ՝ Սյա Մինցզեն, Սուն Յանը, Յան Ֆանը և Վան Իլին միասին Օլիմպիադայի ջահը փոխանցման արարողության համար ձայնագրել են «Բորբոքել կրքերը, փոխանցել երազանքը» անվամբ անգլերեն տոնական երգը[8][9]։ 2006 թվականին[10] ավարտել է Պեկինի գիտատեխնիկական համալսարանը և բիզնեսի կառավարման ոլորտում ստացել է աստիճան։ 2013 թվականի դրությամբ[11] Պեկինի տեղական ընկերություններից մեկում աշխատել է քարտուղարուհի[4][5]։ Ցզիլինի հարցաթերթիկի համաձայն՝ նա հետաքրքրվում է ընթերցանությամբ, ճանապարհորդությամբ, թեթև ատլետիկայով, ինչպես նաև դասական և ժողովրդական պարերով։ «Միսս Աշխարհ 2007» մրցույթի ժամանակ Ցզիլինը եղել է ամենաբարձրահասակ մասնակիցը․ նրա հասակը 182 սմ է, քաշը՝ 57 կգ, պարամետրը՝ 87-62-89 սմ։

Չժան Ցզիլինի կարգախոսն է․ «Այնտեղ, որտեղ կա կամք, կգտնվի նաև միջոց»[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 12-ին Չժանը գաղտնի ամուսնացել է ներդրումային բանկիրի և գործարարի Նե Լեյայի հետ։ Հարսանիքը կայացել է Պհուկեթ նահանգի Թաիլանդ քաղաքում[12][13][14]։ Զույգն ունի աղջիկ[15][16]՝ Էվելինը[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պարտված ասպետ 2 / Ying Han 2 (2011)
  • Կապիկների թագավոր (2014)
  • Բզեզներ 3D (2014)
  • Ծանոթացեք միսս Անհանգստության հետ (2014)
  • Կապիկների թագավոր։ Սկիզբ (2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Мисс мира 2007 - Чжан Цзылинь». modnaya.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. «Представительница Китая стала новой «Мисс Мира»». Etoday. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. 4,0 4,1 «Мисс мира Чжан Цзылинь: полная фотогалерея | БЕЛОРУССКИЕ НОВОСТИ». naviny.by. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  5. 5,0 5,1 «Miss China wins Miss World 2007 - Neeshu.com». neeshu.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  6. «Китайская королева красоты». Модный блог Милитта – модные тенденции сезона, парфюмерия и косметика. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Чжан Цзылинь - Цветок Китая: Чжан Цзылинь |». eclobber.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  8. «Пекин 2008_China.org.cn». russian.china.org.cn. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  9. «Международное радио Китая». russian.cri.cn. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  10. d438868348,立力富. «身边名人-青年人-20071208W6-世界小姐:张梓琳 - 立力富的日志 - 网易博客». d438868348.blog.163.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.((cite web)): CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Илья ВЛАСОВ | Сайт «Комсомольской правды» (2013 թ․ սեպտեմբերի 28). «10 последних обладательниц короны «Мисс Мира»». KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  12. 顾馨. «Celebs' wedding photos in 2013[6]- Chinadaily.com.cn». www.chinadaily.com.cn. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  13. «Zhang Zilin | Wallpaper Zero». wallpaperzero.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  14. idarklight (2013 թ․ օգոստոսի 22). «Zhang Zilin marries, photoshoot by femina». Cfensi. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  15. «Zhang Zilin welcomes first baby». sg.celebrity.yahoo.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  16. «Zhang Zilin Miss World 2007 welcomes her first baby | Angelopedia». www.angelopedia.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  17. «Фото Zhang Zilin 張梓琳 в Instagram • Апр 26 2016 в 6:11 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժան Ցզիլին» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Չժան Ցզիլին
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?