For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Չեխիայի տեխնիկական համալսարան.

Չեխիայի տեխնիկական համալսարան

Չեխիայի տեխնիկակակն համալսարան
չեխ․՝ České vysoké učení technické v Praze[1]
Изображение логотипа
ՀապավումČVUT
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, research institution? և հրատարակչություն
ԿարգախոսScientia est potentia
Հիմնադրված է1707
Տիպպետական
ՌեկտորՎացլավ Գավլիչեկ
Ուսանողներ23 185 (2011)
ԱնդամակցությունԵվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], CESNET?, Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?, Առաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով, EuroTeQ?, Association of Libraries of Czech Universities?[5], ASEAN European Academic University Network?[6] և Board of European Students of Technology?
Երկիր Չեխիա
ՏեղագրությունՉեխիա Չեխիա, Պրահա
ՀասցեZikova 4, 166 36, Prague 6
Պարգևներ
Հանրապետության շքանշան
Կայքcvut.cz
Չեխիայի տեխնիկական համալսարան (Չեխիա)##
Չեխիայի տեխնիկական համալսարան (Չեխիա)
Չեխիայի տեխնիկական համալսարան, Չեխիա
 Czech Technical University Վիքիպահեստում

Չեխիայի տեխնիկական համալսարան[7], համալսարան Պրահայում, Կենտրանական Եվրոպայի ամենահին տեխնիկական համալսարանը[8]։ Հիմնադրվել է 1707 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ 1-ինի կողմից։

Չեխիայի տեխնիկական համալսարանը համարվում է Չեխիայի ամենամեծ համալսարաներից մեկը։ 2008 թվականի փետրվարի 13-ի տվյալներով այդտեղ են սովորում 22 934 աշակերտներ։ Ուսուցումն իրականացվում է չեխերեն և անգլերեն։ Բուհի ավարտականները հանդիսանում են եվրոպացի հայտնի գիտնականներ՝ այդ թվում և Կրիստիան Դոպլերը, Վլադիմիր Պրելոգին և այլք։

Համալսարանի հիմնական շենքը Պրահայում է՝ Դեյվիցե շրջանում։ Այստեղ բուհ կառուցելու գաղափարն ընդունվել է 1920-ական թվականներին Չեխիայի առաջին հանրապետության ժամանակաշրջանում, ավելի ուշ գաղափարը կյանքի է կոչվել Անտոնինա Էնգելիի նախագծով։ 2009 թվականի սեպտեմբերին համալսարանի տարածքում բացվեց ազգային տեխնիկական գրադարան։

Բոլոր ֆակուլտետները ներկայացնում են ուսանողներին և աշխատակիցներին WiFi-ի հասանելիություն, համալսարանի տարածքում գործում է Eduroam նախագիծը։

Չեխիայի տեխնիկական համալսարանի հովանավորնեից են Toyota, Skanska, Bosch, Siemens, Honeywell, GE, Rockwell, ABB Group, McKinsey, DaimlerChrysler, Škoda Auto, Ericsson, Vodafone և այլ ընկերություններ։

Ավանդական արարողություն համալսարանի բացման ժամանակ

Պրահան ավանդաբար եղել է ինժեներական գործերի կենտրոնը, Բոհեմիայում տեխնիկական կրթությունը երկար տարիների ավանդույթ ունի։ Պրահայի տեխնիկական համալսարանի պատմությունը սկսվում է 1707 թվականից։ Այդպիսով, այն համարվում է ամենահին քաղաքացիական տեխնիկական համալսարանն աշխարհում։

1707 թվականին Պրահայում հիմնադրվել է ինժեներության դպրոց։ Աստիճանաբար այն վերանվանվել է նախ տեխնիկական ուսումնարան, այնուհետև 1803 թվականին կոչվել պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այս իրադարձությունը կախված է Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրանտիշկ Յոզեֆ Գերստների անվան հետ։ Նրա համար օրինակ է հանդիսացել Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը[9]։

Գերստները դարձել է նոր համալսարանի առաջին ղեկավարը, որտեղից դուրս են եկել հայտնի ինժեներներ՝ Ֆրանտիշեկ Անտոնինը, Յան Պերները։ Մեխանիկա էր դասավանդում Յան Բոժեկը։

1863 թվականին համալսարանը ստացավ բուհի կարգավիճակ, իսկ 2 տարուց բաժանվեց չեխական և գերմանական հատվածների։ 1870-ական թվականներին հիմնվեց նոր կառույց Կառլովոյի հրապարակում ճարտարապետ Իգնաց Ուլմանի կողմից։ 1879 թվականի օգոստոսին կատարվեցին փոփոխությունները՝ այդ թվում և փոխվեց անվանումը՝ դառնալով «Չեխական բարձր տեխնիկական դպրոց Պրահայում»։ 1901 թվականին ուսումնական հաստատությունը ստացավ իրավունք տալու տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։

Ներկայիս անվանումը հայտնվել է 1920 թվականին, երբ համալսարանը միավորում են ուսումնական 7 հաստատություններ. 1945 թվականից հետո դրանցից մի քանիսը դարձա ինքնուրույն։

Համալսարանում աշխատել են շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Կրիստիան Դոպլերը՝ մաթեմատիկայի և գործնական երկրաչափության պրոֆեսոր 1837-1847 թվականներին։ 1842 թվականի մայիսի 25-ին նա Պրահայում հրապարակեց մի հոդված՝ «Երկուական աստղերի գունային լույսի և մի քանի այլ աստղերի մասին երկնքում» անունով։ Նա այն ավելի հայյտնի դարձրեց՝ նկարագրելով տատանումների հաճախականության կախվածությունը։ Այդ երևույթն անվանվել է նրա անունով («Դոպլերի էֆֆեկտ»)։

Պրոֆեսոր Ֆրանտիշկ Գերցտների նախաձեռնության համաձայն՝ 1806 թվականին ուսումնական հաստատությունը վերափոխվեց Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի, որին օրինակ ծառայեց Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։

Փակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կառուցողական ֆակուլտետ (Fakulta stavební, FSv)
  • Մեքենաշինական ֆակուլտետ (Fakulta strojní, FS)
  • Էլէկտրոտեխնիկական ֆակուլտետ (Fakulta elektrotechnická, FEL)
  • Միջուկային ֆիզիկայի ֆակուլտետ (Fakulta jaderná a fyzikálně inženýrská, FJFI)
  • Ճարտարապետական ֆակուլտետ (Fakulta architektury, FA)
  • Տրանսպորտային ֆակուլտետ (Fakulta dopravní, FD)
  • Բիոբժշկական ինժեներության ֆակուլտետ (Fakulta biomedicínského inženýrství, FBMI)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ (Fakulta informačních technologií, FIT)

Համալսարանի այլ միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարաններ.

  • Կլոկների անվան համալսարան (Kloknerův ústav, KÚ)
  • Մարիկի անվան բարձր հետազոտական համալսարան (Masarykův ústav vyšších studií, MÚVS)
  • Ֆիզիկական կրթության և սպորտի համալսարան (Ústav tělesné výchovy a sportu, ÚTVS)

Համալսարանի այլ ենթաբաժանումներ.

  • Տեղեկատվական և հաշվողական կենտրոն (Výpočetní a informační centrum, VIC)
  • Տեխնոլոգիաների և նորամուծությունների կենտրոն (Technologické a inovační centrum, TIC)
  • Տեխնիկական և փորձարարական ֆիզիկայի համալսարան (Ústav technické a experimentální fyziky ČVUT, ÚTEF)
  • Ներդրումների և կառուցողական գործունեության մաս (Útvar výstavby a investiční činnosti ČVUT, ÚVIČ)

Կրթություն և որակավորում արտասահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի հայտնի բուհերի հետ մի շարք պայմանագրեր և մասնակցում է Erasmus և Leonardo միջազգային ծրագրերին։ Կրթական ծրագրերի մեծ մասը հասանելի է անգլերենով։

Հանրակացարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրակացարանի շենքը

Համալսարանի գլխավոր շենքը գտնվում է Դեյվիցե շրջանում։ Հիմնական հանրակացարանները գտնվում են Ստրագով շրջանում, որին հասնելու համար անհրաժեշտ է համալսարանից երթևեկել 11 րոպե։ Կան հանրակացարեններ նաև այլ շրջաններում։ Հանրակացարաններում ապրող ուսանողների թիվը 8000-ից ավել է։

Բոլոր հանրակացարաններում հասանելի է ինտերներ կապ՝ 100 մեգաբիթ/վայրկյան արագությամբ[10]՝ ըստ ուսանողական ակումբների, որոնցից ամենամեծը հանդիսանում է Silicon Hill-ը, որի անդամներ են հանդիսանում ավելի քան 4 հազար ուսանողներ։

Հայտնի ուսանողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոլայ Ավենարիուս, ինժեներ, հուշագրությունների հեղինակ
  • Կառլ Բալլինգ, քիմիայի պրոֆեսոր, ռեկտոր
  • Ֆրանտիշեկ Բեգօունեկ, չեխ նկարիչ
  • Ֆրանց Գերստներ
  • Վլաստիսլավ Գոֆման, չեխ նկարիչ
  • Յուլիուշ Կոմարեկ
  • Կառլ ֆոն Կորժիստկա
  • Վոյտեխ Մերունկա
  • Վլադիմիր Պրելոգ
  • Էմիլ Շկոդա, Շկոդա ապրանքանիշի հիմնադիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://orcid.org/members/001G000001osiWwIAI-czech-technical-university-in-prague
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. https://web.archive.org/web/20240113142622/https://www.akvs.cz/o-asociaci/clenske-vysoke-skoly/
  6. https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
  7. Czech Technical University In Prague - Topuniversities
  8. Աշխարհի թոփ համալսարաններ
  9. Պավել Ուգուստա Կնիհա, Պրահա, 1996
  10. http://cvut.ru/2011/01/internet-na-kolejich/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխիայի տեխնիկական համալսարան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Չեխիայի տեխնիկական համալսարան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?