For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ոգեհարցության սեանս.

Ոգեհարցության սեանս

Սեանս Անգլիայում 1872 թվականին

Ոգեհարցության սեանս, առեղծվածային արարողակարգ, որ սովորաբար անցկացվում է հատուկ վայրում[1] և որի մասնակիցները փորձում են տեսնել կամ ստանալ ինչ-որ հաղորդագրություն մահացած մարդու հոգուց։ Հաճախ, սակայն ոչ միշտ, սեանսի ժամանակ ներկա է լինում մեդիումը։ Արարողակարգը կարող է ընթանալ տարբեր կանոններով[2]։

Տերմինը առաջացել է ֆրանսերեն «séance» բառից[3], որը նշանակում է «տեղ»[4]։ Այս փորձի մասին վերջին աշխատանքներից մեկը «Communitation With the Other Side» գիրքն է (հայերեն՝ Հաղորդակցություն այլ կողմից), որի հեղինակը անգլիացի Ջորջ Լիթլթոնն է և որը հրատարակվել է Անգլիայում 1760 թվականին[5]։ Նա իր գրքում վստահեցնում է, որ հաղորդակցվել է Պերիկլեսի և Ուիլիամ Պենի հոգիների և շվեդ թագուհի Քրիստինայի հետ։ Ոգեհարցության սեանսների հայտնիությունը զգալիորեն աճել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին[6] այն բանից հետո, երբ այդ ժամանակ ԱՄՆ-ի առաջի տիկինը՝ Մերի Լինկոլնը իր ամուսնու՝ Աբրահամ Լինքոլնի ներկայությամբ արարողություններ է անցկացնում իր տղայի մահվանից հետո[7]։ Բրազիլիայում առաջին հայտնի արարողակարգն անցկացվել է 1865 թվականին[8], ընդ որում՝ շուտով այդ երկրում այս երևույթը իր համատարածությամբ չի զիջում անգլալեզու երկրներին[9]։ 20-րդ դարի կեսերին ոգեհարցության սեանսների հայտնիությունը պակասում է, այդ ժամանակ քրիստոնեության մեջ մահացածների հոգիների հետ հաղորդակցության հավատի հիման վրա առանձին ուղղություն է առաջանում՝ սպիրիտուալիզմ[10]։

Արարողակարգի անցկացման օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեհարցության սեանսի անցկացման ամենատարածված ձևերից մեկը հատուկ տախտակներ օգտագործելն է, որ հայտնի են որպես «խոսող տախտակներ» կամ «Ուիջի տախտակներ»[11], որի վրա գրում են այբուբենի տառերը, թվերը և «այո» և «ոչ» բառերը։ Սեանսի մասնակիցները դնում են իրենց մատները հատուկ սլաքի վրա և կենտրոնանում ինչ-որ հարցի շուրջ. այնուհետև, զգալով մահացածի հոգու ներկայությունը, մասնակիցները նրա ազդեցությամբ սկսում են սլաքը տեղափոխել ինչ-որ սիմվոլի ուղղությամբ, որպեսզի պատասխան ստանան դրանից[12]։ Հնարավոր գիտական բացատրությունը բացատրում է այս գործուղությունը, որ սեանսի մասնակիցները, ովքեր իսկապես հավատում են տեղի ունեցողին, կարող են իրենք տեղափոխել սլաքը՝ չգիտակցելով դա[13]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ոգեհարցաության սեանսներըբ որպես իրականություն դիտարկողների շարքերում մինչև 20-րդ դարը հանդես էին գալիս որոշ հայտնի մարդիկ՝ այդ թվում և Արթուր Կոնան Դոյլը[14] և հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը, բայց և այնպես այդ ժամանակ ևս գիտնականների համայնքի անդամների մեծ մասը ժխտում էր ոգեհարցության սեանսի՝ հավանական լինելը։ Խորհրդային գիտնականները նման երևույթը համարում էին կա՛մ անիրական գործողություն կա՛մ բաց կողոպուտ[15], կա՛մ էլ աստվածաշնչի կողմից արգելված մեղք[16]։ Եկեղեցու սպասավորները նույնպես դա համարում էին խաբեություն[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiseman, R., Greening, E., and Smith, M. (2003). Belief in the paranormal and suggestion in the seance room Արխիվացված 2016-05-17 Portuguese Web Archive. British Journal of Psychology, 94 (3): 285—297.
  2. Séance — The Skeptic’s Dictionary — Skepdic.com
  3. The Skeptic Encyclopedia of Pseudoscience. P. 221.
  4. Bruno Illius: Die Vorstellung von «ablösbaren Seelen». In: Der Begriff der Seele in der Religionswissenschaft. Johann Figl, Hans-Dieter Klein (Hrsg.), Königshausen & Neumann, Würzburg 2002, ISBN 3-8260-2377-3. S. 87-89.
  5. Lyttleton, George; Montegue, Eizabeth (1760). Dialogues with the Dead. London: W. Sandby.
  6. Preliminary Report of the Commission Appointed by the University of Pennsylvania, The Seybert Commission, 1887. 1 April 2004.
  7. «Telegrams from the Dead». Public Broadcasting Service (PBS). 1994.
  8. Tiago Cordeiro. Allan Kardec e o espiritismo, uma religião bem brasileira (14/10/2014). Aventuras na História — Guia do Estudante. Página visitada em 18/11/2014.
  9. [1] History of 'Spiritist madness' — Associação Brasileira
  10. Wicker, Christine (2003). Lily Dale: The True Story of the Town that Talks to the Dead. HarperCollins. ISBN 9780060086664.
  11. «The Museum of Talking Boards, a photo-gallery of historical and contemporary spirit boards and planchettes». Museumoftalkingboards.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
  12. Cumerlato, Daniel. «How to use the Ouija Board - A guide to the safe use of this ancient device». Ghost Walks. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  13. Noble (1854), Lecture III, p.642.
  14. «Arthur Conan Doyle, Spiritualism, and Fairies». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  15. Randi, James (2007). «An encyclopedia of claims, frauds, and hoaxes of the occult and supernatural» (անգլերեն). The James Randi Educational Foundation. ISBN 9780312151195. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  16. Sound witness: a lutheran apologetic ministry dedicated to keeping the "false" out of doctrine. «Psychic mediums: what does god say about their practices?» (անգլերեն). Soundwitness.org. Վերցված է 1º de dezembro de 2014-ին. ((cite web)): External link in |publisher= (օգնություն)
  17. Carlos María de Heredia (1923). «Spirit hands, "ectoplasm", and rubber gloves» (անգլերեն). 40 (1). Popular Mechanics: 14–15. ISSN 0032-4558. ((cite journal)): Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |acessdate= ignored (|access-date= suggested) (օգնություն)
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ոգեհարցության սեանս
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?