Նուրիել Ռուբինի
Նուրիել Ռուբինի Nouriel Roubini | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1959 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Բոկոնիի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ, արվեստի կոլեկցիոներ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան |
Կայք | roubini.com |
Nouriel Roubini Վիքիպահեստում |
Նուրիել Ռուբինի (մարտի 29, 1958[2][3][4], Ստամբուլ, Թուրքիա), ամերիկյան տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, գլոբալ ֆինանսների գծով ազդեցիկ փորձագետ։
Ծնվել է Ստամբուլում՝ իրանական հրեաների ընտանիքում[5]։ 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել են Թեհրան։ Ավելի ուշ տեղափոխվել են Իսրայել։
1962-1983 թթ.-ին բնակվել է Միլանում, որտեղ նա սովորել է Բոկկոնի համալսարանում։ Հետագայում Հարվարդյան համալսարանի ասպիրանտուրայում է սովորել։ Տիրապետում է անգլերեն, իտալերեն, պարսկերեն և իվրիտ լեզուներին։
2004 թ.-ից Roubini Global Economics Monitor վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։ Այժմ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական է։
Նուրիել Ռուբինիին Ֆորբսը 2010 թ.-ի աշնանը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ[6]։ Նա դեռևս 2005-2006 թթ.-ին կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #128969997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Orwig S. F. Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրիել Ռուբինի» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.