For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նուար (գրականություն).

Նուար (գրականություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուար (այլ կիրառումներ)

Նուարը (ֆր.՝ Noir նշանակում է սև, ժանրը ընդունված է անվանել նաև սև վեպ կամ սև դետեկտիվ) 1920-1960 թթ. ամերիկյան գրականության ժանր է, իրենից ներկայացնում է դետեկտիվի ենթաժանր՝ կոպիտ ռեալիզմի և նատուրալիզմի տարրերով։ Նուարին հատուկ են սեքսի և դաժանության տեսարանները, ժարգոնի օգտագործումը երկխոսություններում և մռայլ ֆոնը[1]։ Ժանրը ծագել և զարգացել է 1920-1930-ական թթ., հրատարակվել է էժան ամսագրերում, որոնցից ամենահայտնին Black Mask բուլվարային ամսագիրն է։ Այդ ամսագրում հրատարակել են իրենց ստեղծագործությունները ժանրի ստեղծողները, այն ստեղծվել է 1920 թ. The Smart Set ամսագրի ծախսերը ծածկելու համար[2][3]։

Նուարը դասակարգվում է որպես hardboiled ժանրի դետեկտիվի ենթաժանր, սակայն տարբերվում է դրանից մի քանի առանձնահատկություններով. նուարում գլխավոր հերոսը ոչ թե նա է, ով հետաքննում է հանցագործությունը (դետեկտիվը, ոստիկանը կամ լրագրողը), այլ նա, ով անմիջականորեն մասնակցել է հանցագործությանը (հանցագործը կամ զոհը)։

Այս ժանրը համարվում է էժանագին գրականություն և որոշ քննադատների կարծիքով ամերիկյան բելետրիստիկ արտադրանք է, որը վարպետորեն շոշափում է սուր սոցիալական հարցերը՝ միաժամանակ շեշտը դնելով դաժանության վրա[4]։

Տերմինի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները առաջին անգամ օգտագործեցին նուար անվանումը 18-րդ դարում անգլիական գոտիկական վեպերը դասակարգելու համար[5]։ 1946 թ. այդ տերմինը օգտագործում էր Ֆրանսիայում հատուկ ժանրի ֆիլմերի համար։ Ամերիկայում նուար անվանումը առաջին անգամ օգտագործվեց 1968 թ. կինոքննադատների կողմից 1940-ականների ֆիլմերի համար։ 1984 թ. այն առաջին անգամ օգտագործվեց գրականության նկատմամբ, երբ 1920-ականների վեպերը սկսեցին վերահրատարակվել։ Այդ հեղինակները մոռածության էին մատնվել ԱՄՆ-ում, սակայն Ֆրանսիայում բավականին հայտնի էին[5]։

Ժանրի ներկայացուցիչները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հեղինակները, որոնք ստեղծագործում էին այս ժանրում, համարվում են Քերոլլ Ջոն Դալին և Դեշիլ Հեմմեթը, որը դարձել է ամենահայտնի դետեկտիվ ժանրի գրողներից մեկը։ Նուարի ստեղծողների շարքին են դասում նաև Քորնելլ Վուլրիչին, որը հայտնի դարձավ այն հատուկ սև մթնոլորտոմ, որը տիրում էր նրա բոլոր գրքերում[6]։ Վուլրիչի վեպերի մեծ մասը էկրանավորվել են և համարվում են նուար ֆիլմերի լավագույն նմուշներից։

1930-ականներին սև դետեկտիվի ժանրը զարգացրին Ռեյմոնդ Չանդլերը և Ջեյմս Քեյնը։ Ջեյմս Քեյնի հենց առաջին գիրքը ("Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում") դարձավ բեսթսելլեր, նրա ոճը բնութագրվում է մեկ գեղարվեստական առանձնահատկությամբ. բոլոր գրքերում սյուժեն զարգանում է մեկ շղթայով, ըստ որի ամեն ինչում մեղավոր է կինը[7]։ Ռեյմոնդ Չանդլերի վեպերում շոշափվում է կաշառակերության և ռեկետի թեման[1]։

40-ական և 50-ական թթ. հեղինակներից հայտնի են Ռոսս Մաքդոնալդը, Ջոն Մաքդոնալդը, Ռիչարդ Պրատերը, Միքի Սփիլլեյնը։ Ռոսս Մաքդոնալդը հրաժարվեց իր գրքերոմ բռնության և էռոտիկայի օգտագործումից, ինչը նրան քննադատների դրական գնահատականներ բերեց։ Որոշ քննադատների կարծիքով, Ռոսս Մաքդոնալդը մտնում է Hardboiled ժանրի մեծ եռյակի մեջ Հեմմեթի և Չանդլերի հետ[8]։ Սփիլլեյնը, չնայած նրան, որ ամբողջ կյանքի ընթացքում խիստ քննադատության էր ենթարկվում իր ոչ գրական ոճի համար, և ինքն իրեն գրող չէր համարում, այնուամենայնիվ 20-րդ դարի ամենավաճառվող հեղինակներից է[9]։ Hardboiled ժանրում ստեղծագործող գրող կար նաև Ֆրանսիայում։ Դա Բորիս Վիանն է, որը մի շարք նուար-վեպեր հրատարակեց կեղծանվան տակ։ Ժանրում ստեղծագործում էին նաև կանայք, այդ թվում Սարա Պարետսկին և Սյու Գրաֆթոնը։

Նուար ժանրի ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ բերվում են ժանրի առավել հայտնի վեպերը.

  • "Փոքր կեսարը" ("Little Caesar") - Ուիլյամ Բերնետ, 1929
  • "Արյունոտ բերքը" ("Red Harvest") - Դեշիլ Հեմմեթ, 1929
  • "Մալտիական բազեն" ("The Maltese Falcon") - Հեմմեթ, 1930
  • "Խորը քուն" ("The Big Sleep") - Ռեյմոնդ Չանդլեր, 1939
  • "Հարսնացուն սևազգեստ էր" ("The Bride Wore Black") - Քորնելլ Վուլրիչ, 1940
  • "Դատարանը ես եմ" ("I, the Jury") - Միքի Սփիլլեյն, 1947
  • "Համբուրիր ինձ մահացու" ("Kiss Me Deadly") - Սփիլլեյն, 1952
  • "Վերջին հայացքը" ("The Goodbye Look") - Ռոսս Մաքդոնալդ, 1969
  • "Ընդհատակյա մարդը" ("The Underground Man") - Մաքդոնալդ, 1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հոդված Բրիտանիկա հանրագիտարանում
  2. Ճակատագրի հեգնանքով The Smart Set-ում, որին պետք է օգներ Black Mask-ը, հրատարակում էր միայն բարձրորակ դասական գրականություն (օրինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը
  3. «The Black Mask. Պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  4. Георгий Косиков О прозе Бориса Виана Արխիվացված 2012-10-24 WebCite
  5. 5,0 5,1 George Tuttle What Is Noir? Արխիվացված 2012-03-31 Wayback Machine
  6. Корнелл Вулрич. Արխիվացված 2012-07-03 Wayback Machine Lib.rus.ec
  7. «Джеймс Кейн». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Ross Macdonald (Kenneth Millar)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Микки Спиллейн (Френк Мэррисон Спиллейн)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված:
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նուար (գրականություն)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?