Նոննուս
Նոննուս հին հունարեն՝ Νόννος ὁ Πανοπολίτης | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար |
Ծննդավայր | Ախմիմ, Sohag Governorate, Եգիպտոս |
Մահացել է | 5-րդ դար |
Մահվան վայր | Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Երկեր | Dionysiaca? |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Nonnus Վիքիպահեստում |
Նոննուս Պանոպոլսեցի, նաև Նոննուս Քմիմոսցի (հին հունարեն՝ Νόννος, լատին․՝ Nonnus; մ.թ. V դար), հույն էպիկական պոետ, ապրել է Եգիպտոսի Պանոպոլիս քաղաքում։ Ստեղծել է 48 գրքից բաղկացած «Գործք Դիոնիսոսի» ( կամ «Դիոնիսիակա», հին հունարեն՝ Διονυσιακά) էպիկական պոեմը՝ ավելի քան 25000 տող երկարությամբ։
Կյանքի վերջում դարձել է քրիստոնյա և նշանակվել Պանապոլիսի եպիսկոպոս։ Այդ շրջանին է վերաբերում նրա «Գործք Հիսուսի» պոեմը, որն իրենից ներկայացնում է «Հովհաննեսի ավետարանի» չափածո հեկսամետրով վերաշարադրանքը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոննուս» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.