For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նկարիչների կանադական խումբ.

Նկարիչների կանադական խումբ

Նկարիչների կանադական խումբ (անգլ.՝ Canadian Group of Painters (CGP)), Կանադայի ամբողջ տարածքից 28 նկարիչներից կազմված կոլեկտիվ, որը որպես խումբ ձևավորվել է 1933 թվականին։

Նկարիչների կանադական խումբը հաջորդել է «Յոթնյակի խմբին», որոնց Կանադայի ամայի վայրերի նկարներն ուժեղ ազդեցություն են թողել Կանադայի արվեստի վրա[1]։ 1930-ականների սկզբին «Յոթնյակի խումբը» հակասություններ առաջացրեց, քանի որ շատերը կարծում էին, որ Կանադայի ազգային պատկերասրահը նախընտրելիություն է ցուցաբերում նրանց գործերի նկատմամբ[2], և նրանք միակ կանադացի նկարիչներն էին, որոնք համաշխարհային ճանաչում ունեին։ Պատկերասրահի պոտենցիալ կողմնապահությունն ու ժամանակակից արվեստագետների արտաքսումը հանգեցրեց 1933 թվականի փետրվարին Նկարիչների կանադական խմբի ձևավորմանը[3]։

Խումբը բաղկացած էր 28 տարբեր անգլախոս նկարիչներից Կանադայի ամբողջ տարածքից, և նրանց առաջին նախագահը դարձավ Լորեն Հարիսը[4]։ Նոր ձևավորված խմբում ընդգրկվեցին նաև Յոթնյակի խմբի նկարիչներից, այդ թվում՝ Ալֆրեդ Կասսոնը, Արթուր Լիսմերը, Ալեքսանդր Յանգ Ջեքսոնը, Ֆրեդերիկ Ուորլին, Ֆրանկլին Քարմայքլը։

Թեև խումբը երբեք չստեղծեց մանիֆեստ, նրանք ապրում և աշխատում էին երկու նպատակի համար` նպաստել կանադացի արվեստագետների միջև սերտ համագործակցությանը, խթանել և զարգացնել կանադական գեղարվեստական արտահայտչականությունը[4]։

Խմբի «ազգայնական արվեստի» առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում 1933 թվականի նոյեմբերին։ «Հայնց» արվեստի սրահում նրանք ցուցադրեցին 57 աշխատանք, որը նրանց աշխատանքները ցուցադրելու համար միջազգային վայր էր։ Այնուամենայնիվ, առավել ճանաչման և մամուլի ուշադրության արժանացան «Յոթնյակի խմբի» աշխատանքները։ Կանադայում ՆԿԽ առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1933 թվականի նոյեմբերին։ Ցուցահանդեսը ավելի քիչ սահմանափակ էր ոճով և ներկայացնում էր ստեղծագործությունների լայն շրջանակ, որոնք Կանադայի բնանկարի ոճից դուրս էին։

Նրանց հաջորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել 1936 թվականի հունվարին Տորոնտոյի արվեստի պատկերասրահում։ Զգալի ուշացումը պատճառ դարձավ խմբի անդամների միջև առկա տարբեր սկանդալները, այդ թվում, Լորենս Հարիսի և Բես Լարկին Հուսսերի կապը՝ նկարչի և ՆԿԽ-ի քարտուղար Ֆրեդ Հուսսերի կինը։ Հարրիսը հրաժարվեց նախագահությունից և Ալեքսանդր Յանգ Ջեքսոնը 1936 թվականին փոխնախագահներ Արթուր Լիսմերի և Պրուդանս Հյուարդի հետ ղեկավարեց խումբը։ Նոր ղեկավարության ներքո խումբը մի շարք ցուցահանդեսներ անցկացրեց։

Նկարիչների արևելյան խումբը ստեղծվել է 1938 թվականին Մոնրեալում, Քվեբեկ` Նկարիչների կանադական խմբին դիմակայելու համար։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ակտիվ նկարիչներ և խումբ, նրանք երկար տարիներ շարունակ շարունակում էին ստեղծել և ազդել կանադական արվեստի վրա։ Նկարիչների կանադական խումբը կազմակերպել է «Բիվեր Հոլլ» խմբի աշխատանքների ցուցահանդեսները։ Ջերի Տոնդինոն ընտրվեց Կանադայի նկարիչների խմբի մեջ։ Վալտեր Յարվուդը, որը Նկարիչների կանադական խմբի անդամ էր, նաև «Նկարիչներ տասնմեկ» (P11) հիմնադիր անդամ էր։

1933 թվականի հիմնադիր անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռանդոլֆ Հյութոն
  • Էդվին Հոլգեյթ
  • Իվոն ՄակՔագ Հուսսեր
  • Ալեքսանդր Յանգ Ջեքսոն
  • Արթուր Լիսմեր
  • Ջոք ՄաքԴոնալդ
  • Թորե ՄաքԴոնալդ
  • Մեյբլ Մեյ
  • Իզաբել ՄաքԼաֆլին
  • Լիլյա Տորանս Նյուտոն
  • Ուիլ Օժիլվի
  • [Ջորջ Ռեփփեր
  • Սառա Ռոբերտսոն
  • Ալբերտ Հ. Ռոբինսոն
  • Աննա Սավաժ
  • Չարլզ Հ. Սքոթ
  • Ֆրեդերի Ուորլի
  • Ու. Փ. Ուեսթոն
  • Ուիլյամ Ջ. Վուդ

Ընտրյալ խմբային ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. C., Hill, Charles; http://www.gallery.ca, National Gallery of Canada - (1975). «Formation of the Canadian Group of Painters - Canadian Paintings in the Thirties». cybermuse.gallery.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. ((cite web)): External link in |last2= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Formation of the Canadian Group of Painters». Canadian Painting in the Thirties. National Gallery of Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  3. Lerner, Loren R.; Williamson, Mary F. (1991). Art and Architecture in Canada: A Bibliography and Guide to the Literature (անգլերեն). University of Toronto Press. ISBN 9780802058560.
  4. 4,0 4,1 Boutilier, Alicia (2013). A Vital Force: The Canadian Group of Painters. Kingston, Oshawa, Ontario: Agnes Etherington Art Centre, Robert McLaughlin Gallery. ISBN 978-1-55339-264-4.
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նկարիչների կանադական խումբ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?