For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նիկլաուս Մանուել.

Նիկլաուս Մանուել

Նիկլաուս Մանուել
Դիմանկար
Ծնվել է1484[1][2][3][…]
ԾննդավայրԲեռն, Շվեյցարիա
Մահացել էապրիլի 28, 1530(1530-04-28)[4][5][6]
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ, նկարիչ, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան և գծանկարիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the Grand Council of the Canton of Bern?
ԵրեխաներHans Rudolf Manuel?
 Niklaus Manuel Վիքիպահեստում

Նիկլաուս Մանուել (գերմ. Niklaus Manuel Deutsch, 1484[1][2][3][…], Բեռն, Շվեյցարիա - ապրիլի 28, 1530(1530-04-28)[4][5][6], Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի գեղանկարիչ, բանաստեղծ, կալվածատեր և քաղաքական գործիչ։ Նրա ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել Վերածնունդը և Ալբրեխտ Դյուրերի ստեղծագործությունները։ Ստեղծել է ոսկերիչների, եկեղեցիների, դիմանկարների և կտավների համար էսքիզներ։ Նրա գունագեղ կտավները հիմնականում պատկերում են դիցաբանական և աստվածաշնչյան տեսարաններ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1484 թվականին Բեռն քաղաքում, բուրժուայի ընտանիքում։ 1509 թվականին ամուսնացել է Կատարինե Ֆրիշինգի հետ և վերցրել իր հոր՝ Իմանուիլ Ալեմանի (դեղագործ՝ Պիեմոնտ մարզի Կիերի կոմունայում) տոհմական անունը՝ պահպանելով սկզբնատառ N.M.D. միացագիրը (Niklaus Manuel Deutsch)

1512 թվականից եղել է Մեծ խորհրդարանի պատգամավոր։

1513-1520 թվականներին աշխատել է Բեռնում՝ որպես գեղանկարիչ։

Միառժամանակ, 1516-1522 թվականներին մասնակցել է իտալական արշավների՝ չթողնելով գեղանկարչությունը։ 1522 թվականին անցել է ծառայության, սակայն վիրավորվելուց հետո տեղափոխվել է Շվեյցարիա։ 1528 թվականին անցել է Բեռնի Փոքր Խորհրդարան և աստիճանաբար թողել նկարչի գործունեությունը։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է նկարել ապակու վրա, այնուհետև՝ գեղանկարչություն և գրաֆիկա։

Նրա գեղարվեստական ուսումնառության մասին ոչինչ հայտնի չէ։ Մոտավորապես 1508 թվականին նա ստեղծեց իր ամենահայտնի կտավները՝ գեղանկարներ, նկարներ և գեղանկարներ ապակու վրա՝ Գրաֆ Ուրֆի մոտիվներով (Բազել, գեղարվեստի թանգարան)։

Վերադառնալով Բեռն, նա ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով։ Նկարում է իր ամենահայտնի՝ «Սուրբ Աննան՝ տիրամոր և նորածնի հետ» (1513-14թթ․), «Պիրամա և Սյուբա» (1513-1514 թթ․), «Սուրբ Աննայի եռապատկերը» (1515 թ․), «Սուրբ Ղուկասի և Էգիլիայի եռապատկերը» (1515 թ․), «Պետրոս առաքյալի անվանակոչումը» (1516-1518 թթ․), «Հովհաննես Մկրտիչի գլխատումը» (1517 թ․), «Պարիսի դատավարությունը» (1517-1518թթ․), «Սուրբ Անտոնիոյին հալածող հրեշները»(1520թ․), «Ինքնադիմանկար» (1520 թ․)։ 1513-1520թթ եղել է նրա բեղմնավոր աշխատանքի ժամանակշրջանը։ Որպես բանաստեղծ, նրան կաշկանդում էր իր թերի մասնագիտությունը։

Նրա նկարներից ամենահայտնին է «Հովհաննես Մկրտիչի գլխատումը» (1517, Բազել թանգարան)։ Նկարը չունի ո՛չ դիդակտիկ և ո՛չ էլ բարոյական միտք։ Դա նկարչի իրականության դրամատիկ ընկալումն է։ Նկարիչը հատուկ տպավորությամբ է պատկերում երեկոյան երկինքը՝ ամպերի միջից երևացող արևի շողերով և ծիածանով։ Լույսի շողերը, մթության մեջ կարծես կլանում են գործող մարդկանց դեմքերը, ճարտարապետության և լանդշաֆտի դետալները։ Դրանից տեսարանը դառնում է ավելի դրամատիկ և հանելուկային։ Դիտողը լարված ուսումնասիրում է հերոսներին, ովքեր տեղափոխում են Հովհաննեսի մարմինը, և դահիճին՝ ով ձեռքերում պահում է գլխատվածի գլուխը։ Այստեղ Մանուելը հասնում է Ալբրեխտ Դյուրերի և Մաթիաս Գրունեվալդի հոգևորականությանը։

Ինչպես Հանս Լեյի մոտ, Մանուելի մոտ նույնպես, բնապատկերը մեծ նշանակություն ունի․ ռեալիզմի և երևակայության համադրումը « Պիրամ և Ֆիզբա» նկարում (1513-14 թթ․, Բազելի գեղարվեստի թանգարան)։ Նրա բնապատկերները ավելի շատ մթնոլորտ են հաղորդում , քան՝ տարածքի տոպոգրաֆիա։ Երբեմն, նրա նկարները գոբելեն են հիշեցնում, օրինակ՝ «Պարիսի դատավարությունը» (1517թ․, Բազելի գեղարվեստի թանգարան), որտեղ դեկորատիվ, սև ֆոնի վրա առանձնանում են պայծառ և գունավոր պատկերներ։

Մանուելի ստեղծագործություններում հատուկ տեղ են զբաղեցնում Դյուրերից և Բալդունգ Գրինից ոգեշնչված նկարները, հատկապես՝ կրոնական և վերածննդի թեմաները։

1523 թվականին, Մանուելը թողնում է գեղանկարչությունը, ձևափոխում՝ արհեստանոցը և ամբողջովին նվիրվում պոեզիային։ Նա ճանաչվեց ռեֆորմացիայի քարոզող։1520-ական թվականներին գրեց Հռոմի եկեղեցական կյանքը քննադատող մի քանի վիպակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաուս Մանուել» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նիկլաուս Մանուել
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?