For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ներսես Երիցյան.

Ներսես Երիցյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ներսես Երիցյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
 դեկտեմբեր 21, 2010
Նախորդող Վաչե Գաբրիելյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ապրիլ 21, 2008 - դեկտեմբեր 17, 2010
Նախորդող պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Հաջորդող Տիգրան Դավթյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
հունիսի, 2007 - ապրիլ 21, 2008
Նախորդող Կարեն Ճշմարիտյան
Հաջորդող նախարարությունը վերանվանվել է, նույն ինքը որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 23, 1971(1971-02-23) (53 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ներսես Հենրիկի Երիցյան (փետրվարի 23, 1971(1971-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Հենրիկի Երիցյանը ծնվել է 1971 թ. փետրվարի 23-ին, Երևանում։ 1988-93 թթ. սովորել և ավարտել է (գերազանցությամբ) Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողովրդական տնտեսության պլանավորման ֆակուլտետը՝ ստանալով մակրոտնտեսագետի որակավորում։

1993-95 թթ. եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի մակրոտնտեսության ամբիոնի ասպիրանտ (ասպիրանտուրան նույնպես ավարտել է գերազանցությամբ)։

1999 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1994-2003 թթ.՝ մասնագիտական ուսուցում տարբեր թեմաներով՝ հանրային, տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների շրջանակներում, որոնք կազմակերպվել են տարբեր երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների կողմից։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993-94 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի սոցիալական և առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ։
  • 1994-95 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի օգնական։
  • 1995-96 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ։
  • 1996-2001 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
  • 1998-2001 թթ.՝ դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում։ 2001-2003 թթ.՝ ԱՄՀ-ի հոլանդական խումբը, ներառյալ Հայաստանը, ներկայացնող գործադիր տնօրենի խորհրդական[1]։
  • 2003 թվականից մինչև 2007 թ. հունիսի 8-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական և 2005 թվականից՝ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար։
  • 2007 թ. հունիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար։
  • 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար[2]։ (նախարարությունը վերանվանվել է)։
  • 2008 թ. մայիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում Հայաստանի կառավարիչ[3]։
  • 2010 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող[4]։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից[5]։
  • 2010 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով[6]։

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Համահեղինակ է «Ժամանակակից բանկային գործը Հայաստանում» դասագրքի («Կենտրոնական բանկի գործառնությունները և դրամավարկային քաղաքականությունը» գլուխ)։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։

Նախորդող
Վաչե Գաբրիելյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ներսես Երիցյան

21 դեկտեմբերի 2010 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան

21 ապրիլի 2008 թ. - 17 դեկտեմբերի 2010 թ.
Հաջորդող
Տիգրան Դավթյան
Նախորդող
Կարեն Ճշմարիտյան
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Ներսես Երիցյան

հունիսի 2007 թ. - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
նախարարությունը վերանվանվել է, նույն ինքը որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. Ն. Երիցյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին
  3. «ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Ն. Երիցյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու մասին
  6. Ն. Երիցյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու մասին
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ներսես Երիցյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?