For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նաիրիտ.

Նաիրիտ

Նաիրիտ գործարան

Նաիրիտ, արհեստական կաուչուկ արտադրող գործարան Երևանում, հիմնվել է Խորհրդային Միությունում 1940 թվականին, և նախկին ԽՍՀՄ երկրների և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք[1]։ Այժմ Նաիրիտն Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է[2]։

Նաիրիտը կառուցելու որոշումը կայացվել է 1933 թվականի մայիսի10-ին Կոմկուսի քաղբյուրոյի կողմից՝ հավանություն տալով Սերգո Օրջոնիկիձեի առաջարկին նման գործարան կառուցել Երևանում[3]։ Շահագործման է հանձնվել 1940 թվականին Խորհրդային Հայաստանում[1]։ 1989 թվականին, գործարանը փակվել է բնապահպանական նկատառումներով։ Գործարանը մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին[4]։

2006 թվականի օգոստոսի 18-ին[2] Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն դոլարով գնել է Նաիրիտ Գործարանի 90% բաժնետոմսերը։ Ընկերությունը հիմնվել է լեհական Սամեքս, ամերիկական Ինտերտեքս և ըստ մի աղբյուրի ռուսական Եվրոգազ[4], իսկ ըստ մի այլ աղբյուրի մի գերմանական ընկերության[5] կողմից, հատուկ այս գործարքի համար։ Գործարանի բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության[4]։

2007 և 2008 թթ․ գործարանը կաուչուկի արտադրանքը համեմատած նախկին երեք տարվա հետ ավելացրել է 20.6%-ով[4]։ 2008 թ․ նոյեմբեր 1-ի դրությամբ գործարանում աշխատում էր 2742 մարդ[6]։ 2008 թ․ դեկտեմբերի 1-ին, Նաիրիտը աշխատանքը դադարեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, և մոտ 1500 աշատողներ աշխատանքից ազատվեցին[4]։

2013 թ. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրով զբաղվում է ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը։ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձերին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը կազմակերպեց ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց իսկ հետո նախագահականի դիմաց ինչից հետո վճարվեցին աշխատակիցների աշխատավարձերը։

2006 թ․ սեպտեմբերի 23-ին Նաիրիտում տեղի է ունեցել պայթյուն։ Սեպտեմբերի 14-22-ին գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել են վտանգավոր ոչ-սառեցված գոտում։

Գործարանի փորձագետները որոշում են թափոնների ամանները մնացորդների հետ խառնել և վառել։ Արդյունքում ստեղծվում է մի շատ պայթուցիչ նյութ։ Հետաքննությունը պարզում է, որ գործարանի սարքերում էլ մի շարք անհետևողականություններ են եղել։

Պայթյունի արդյունքում տուժեց 4 աշխատող, վնասվեց 7 ավտոմեքենա։ Ջրամատակարարման համակարգի վնասը կազմեց 6,5 միլիոն դրամ, իսկ Երևան-Մեղրու ճանապարհային հատվածի վնասվածքը՝ ևս 6,5 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրին հասցված վնասը 1,5 միլիոն դրամ էր։ Աղետի վայրում վնասվեցին նաև բնակելի տներ։

Գործարանի երեք աշխատողներ՝ Սմբատ Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Մերուժան Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին պայթուցիկ նյութերի անվտանգության չափերի խախտման համար, ըստ 231 ՀՀ Քրեական Օրենքի 2-րդ մասի[5]։

  1. 1,0 1,1 «Նաիրիտ. այստեղ սեփական փողերը հաշվել գիտեն». Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի Նախարարություն. Քիմիական արդյունաբերություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին. ((cite web)): More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. «Протоколы заседаний Политбюро ЦК ВКП (б) за 1933-1937 гг. | Проект «Исторические Материалы»». istmat.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին. ((cite web)): More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ընդհանուր տնօրեն՝ Նաիրիտ քիմիական գործարանը իր լրիվ հզորությամբ է աշխատելու մայիսի սկզբին (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին. ((cite web)): More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. 5,0 5,1 «Մեղադրող Գեներալի Գրասենյակը Նաիրիտ Գործարանում Պայթյունի Հետաքննման մասին». Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
  6. «"Նաիրիտում" կրճատումներ չեն լինելու». 2009 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին. ((cite web)): More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Նաիրիտցիները կհավաքվեն նախագահականի դիմաց

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 148
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նաիրիտ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?