For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յարոսլավ Պլաշիլ.

Յարոսլավ Պլաշիլ

Յարոսլավ Պլաշիլ
չեխ․՝ Jaroslav Plašil
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 5, 1982(1982-01-05)[1][2][3][…] (42 տարեկան)
Ծննդավայր Opočno, Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջան, Արևելաչեխական երկրամաս, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Յարոսլավ Պլաշիլ (չեխ․՝ Jaroslav Plašil, հունվարի 5, 1982(1982-01-05)[1][2][3][…], Opočno, Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջան, Արևելաչեխական երկրամաս, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]), չեխ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում՝ «Մոնակոյի» և «Բորդոյի» կազմում՝ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 411 հանդիպում։ Ընդհանուր առմամբ Բորդոյում խաղացել է 367 անգամ և դարձել 2012/2013 թվականների գավաթակիր։ Նա նաև երկու մրցաշրջան է խաղացել իսպանական «Օսասունայի» կազմում և մեկ վարձավճարով մրցաշրջան՝ իտալական «Կատանիայում»։

Պլաշիլը Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 103 հանդիպում 2004-ից 2016 թվականներին։ Մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի չորս առաջնությա և 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Ակումբյին կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-ամյա Պլաշիլը 2000 թվականին պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ, բայց երկու տարվա ընթացքում ընդամենը 8 հանդիպում է անցկացրել։ Այնուհետև նա վարձավճարով տրվել է Լիգա 2-ում հանդես եկող «Կրետեյ» ակումբին։ Հաջող ելույթից հետո Պլաշիլը 2003 թվականի մրցաշրջանի սկզբին վերադարձել է «Մոնակո»։ Հաջորդ չորս տարիների ընթացքում նա ակումբի հիմնական խաղացող է եղել և խաղացել է ակումբի մեկնարկային կազմում։ Նա ակումբի կազմում հասել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ[4]։

2007 թվականի օգոստոսի 25-ին Պլաշիլը չորս տարվա պայմանագիր է կնքել Լա Լիգայում հանդես եկող «Օսասունայի» հետ՝ 2,25 միլիոն եվրոյի դիմաց՝ փոխարինելու վնասվածք ստացած Ջավադ Նեկունամին[5]։

Նա իր նորամուտը նշել սեպտեմբերի 16-ին՝ փոխարինելով Գարսիա Պորտիլյոյին[6]։ Նա առաջին գոլը «Օսասունայի» կազմում խփել է դեկտեմբերի 2-ին, ձախ ոտքով.[7] Երեք օր անց նա խփել է իր հաջորդ գոլը «Սևիլիայի» դարպասին[8]։ Նա անցկացրել է 35 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ[9]։

2008 թվականի հոկտեմբերի 5-ին Պլաշիլը հեռացվել է խաղադաշտից «Ռասինգ դե Սանտանդերի» դեմ խաղի առաջին խաղակեսում[10] 32 խաղում նա կրկին դարձել է 4 գոլի հեղինակ, իսկ 2009 թվականի մայիսի 31-ին Ռեալ Մադրիդի նկատմամբ տնային խաղում հավասարեցրել է հաշիվը 2:1 հաշվով[11]։

Պլաշիլը մարզվում է Բորդոյում 2015 թվականի ապրիլին

2009 թվականի հունիսի 9-ին Ֆրանսիայի չեմպիոն Բորդո ֆուտբոլային ակումբը Պլաշիլի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի արժեքը կազմում էր մոտ 3 միլիոն եվրո[12]։ Նա իր նորամուտը նշել է Բորդոյում, երբ ակումբը 2009 թվականին նվաճել է Չեմպիոնների գավաթը[13]։

2013 թվականի մայիսի 31-ին Պլաշիլը եղել է Բորդոյի ավագը։ Ակումբը նույն թվականի Ֆրանսիայի գավաթի եզրափակչում Ստադ դը Ֆրանս մարզադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Էվիանին»[14]։

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Պլաշիլը վարձակալության պայմանագիր է կնքել A Սերիայի Կատանիա ֆուտբոլային ակումբի հետ[15]։ Նա ակումբի կազմում անցկացրել է 29 խաղ՝ գոլ խփելով սեպտեմբերի 29-ին և իր առաջին հաղթանակը տոնելով Կիևո ֆուտբոլային ակումբի նկատմամբ 2:0 հաշվով[16]։

2017 թվականի հունիսի 7-ին Պլաշիլը երկարաձգել է իր պայմանագիրը ևս մեկ տարով[17]։ Վեց ամիս անց, գավաթի վերջին 64-րդ խաղարկությունում նա հեռացվել է խաղադաշտից Գրանվիլից 2-1 հաշվով կրած պարտությունից հետո․ նա հինգ խաղի որակազրկում է ստացել այլախոհության համար[18]։

2019 թվականի հուլիսին Պլաշիլն ավարտել է կարիերան 37 տարեկանում։ Նա անմիջապես միացել է Բորդոյի պահեստային թիմի մարզչական շտաբին՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային առաջնության 3-ի ժամանակ[19]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլաշիլը Չեխիայի հիմնական հավաքականում իր նորամուտը նշել է 2004 թվականի մարտի 31-ին՝ Իռլանդիայի հետ ընկերական խաղի վերջին 21-րդ րոպեին (2:1)՝ փոխարինելով Մարտին Յիրանեկին[20]։

Հաջորդ խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 2-ին, նա իր առաջին գոլը խփել է Բուլղարիայի դեմ ընկերական խաղում։ Նա ընտրվել է 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։ Հունիսի 23-ին «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում նրա միակ ելույթն ավարտվել է թիմի հաղթանակով։ Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է հարևան գերմանացիներին[21]։

Պլաշիլն ընդգրկվել է 2006 թվականին Գերմանիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության 2006 թվականին Գերմանիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր երեք խաղի մեկնարկային կազմում[22]։ Պլաշիլը «Եվրո 2008»-ի որակավորման փուլում 13 խաղ է անցկացրել։ Նա 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Ալյանց Արենայում գոլի է խփել Գերմանիայի դարպասին (3-0)։ Այդ հաղթանակը թույլ է տվել իր թիմին դուրս գալ եզրափակիչ Ավստրիայում և Շվեյցարիայում։ Գերմանիայի այդ պարտությունը հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովի առաջին պարտությունն էր[23]։ Պլաշիլն ընդգրկված է եղել A խմբի յուրաքանչյուր խաղի մեկնարկային կազմում և գոլի հեղինակ է դարձել խփեց՝ Թուրքիայի դեմ վերջին խաղում։ Սակայն նրանք արդյունքում պարտվել են խաղը 3:2 հաշվով և դուրս մնացել մրցաշարից[24]։

«Եվրո 2012»-ին Պլաշիլը Չեխիայի հավաքականի կազմում անցկացրել է բոլոր հանդիպումները Լեհաստանում և Ուկրաինայում, որտեղ քառորդ եզրափակիչում նրանք 1:0 հաշվով պարտվել են Պորտուգալիային։ Նրա չորրորդ Եվրոպայի առաջնությունը Ֆրանսիայոմ էր 2016 թվականին[25]։ Հունիսի 5-ին ընկերական խաղում մրցաշարից առաջ նա անցկացրել է իր 100-րդ հանդիպումը հավաքականի կազմում՝ տանը 2:1 հաշվով պարտվելով Հարավային Կորեային[26]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների[27][28]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[Ն 1] Եվրոպա[Ն 2] Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Մոնակո 2001–02 Լիգա 1[Ն 3] 4 0 0 0 0 0 4 0
2002–03 4 0 0 0 0 0 4 0
2003–04 34 2 0 0 10 1 44 3
2004–05 24 1 0 0 5 0 29 1
2005–06 21 1 6 0 0 0 27 1
2006–07 30 1 1 0 0 0 31 1
2007–08 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 121 5 7 0 15 1 143 6
«Կրետեի ՖԱ» 2002–03 Լիգա 2 14 0 0 0 14 0
Օսասունա 2007–08 Լա Լիգա 34 4 1 0 35 5
2008–09 32 4 0 0 32 4
Ընդհանուր 66 8 1 0 0 0 67 8
Բորդո 2009–10 Լիգա 1 34 2 7 2 9 1 50 5
2010–11 38 4 4 0 42 4
2011–12 38 3 2 0 40 3
2012–13 33 2 6 0 10 0 49 2
2013–14 4 0 1 0 5 0
2014–15 34 0 4 0 38 0
2015–16 27 3 6 1 4 0 37 4
2016–17 37 1 8 1 0 0 45 2
2017–18 22 0 2 0 2 0 26 0
2018–19 23 0 3 0 9 0 35 0
Ընդհանուր 290 15 43 4 34 1 367 20
Կատանիա 2013–14 Սերիա A 28 1 28 1
Ընդհանուր կարիերա 519 29 51 4 49 2 619 35
Պլաշիլը պատրաստվում էր Մարոկկոյի հետ ընկերական խաղին 2009 թվականին
Հանդիպումները և գոլերը ըստ հավաքականի և տարիների[29]
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Չեխիա 2004 4 1
2005 6 0
2006 13 0
2007 10 1
2008 11 1
2009 8 1
2010 8 0
2011 9 2
2012 11 0
2013 9 0
2014 2 0
2015 6 0
2016 6 1
Ընդհանուր 103 7
Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Պլաշիլի յուրաքարնչյուր գոլից հետո։[28][29]
Հավաքականի կազմում Յարոսլավ Պլաշիլի խփած գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Հանդիպման վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 1 Հունիսի 2004 «Լետնա» մարզադաշտ, Պրահա, Չեխիա Բուլղարիա 2–0 3–1 Ընկերական խաղ
2 17 Հոկտեմբերի 2007 Ալյանց Արենա, Մյունխեն, Գերմանիա Գերմանիա 3–0 3–0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 (ընտրական մրցաշար)
3 15 Հունիսի 2008 «Ստադ դը Ժնև» մարզադաշտ, Ժնև, Շվեյցարիա Թուրքիա 2–0 2–3 «Եվրո 2008»
4 10 Հոկտեմբերի 2009 «Լետնա» մարզադաշտ, Պրահա, Չեխիա Լեհաստան 2–0 2–0 2010 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ (որակավորման մրցաշար, ՈՒԵՖԱ)
5 25 Մարտի 2011 Էստադիո Նուևո Լոս Կարմենես, Գրանադա, Իսպանիա Իսպանիա 1–0 1–2 ՈՒԵՖԱ Եվրո 2012 (ընտրական փուլ)
6 3 Սեպտեմբերի 2011 Հեմպդեն Պարկ, Գլազգո, Շոտլանդիա Շոտլանդիա 1–1 2–2 «Եվրո 2012»-ի ընտրական խաղ
7 27 Մայիսի 2016 «Կուֆշտայն Արենա», Կուֆշտայն, Ավստրիա Մալթա 1–0 6–0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնակո

  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի փոխչեմպիոն (2003/2004)[30]

Բորդո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Depor bewitched by magic Monaco». UEFA.com. 2003 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  5. «Osasuna swoop for Czech midfielder Plasil». ESPN FC. Reuters. 2007 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  6. García, Gregorio (2007 թ․ սեպտեմբերի 16). «Otro triste empate visitante del Barça» [Another sad away draw for Barça]. Marca (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  7. Blanco, Xabier R. (2007 թ․ դեկտեմբերի 3). «El Deportivo regala el triunfo a Osasuna» [Deportivo award victory to Osasuna]. El País (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  8. «A Sevilla y Osasuna les puede la falta de puntería» [Sevilla and Osasuna lack marksmanship]. El País (իսպաներեն). 2007 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  9. Zariquiegui, Fermín (2008 թ․ փետրվարի 10). «Plasil devuelve a la vida a Osasuna» [Plašil brings Osasuna back to life]. El Mundo (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  10. Zariquiegui, Fermín (2008 թ․ հոկտեմբերի 5). «Valera da en el descuento la primera victoria al Racing» [Valera gives a first victory to Racing at the end]. El Mundo (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  11. Zariquiegui, Fermín (2009 թ․ մայիսի 31). «Osasuna pone fin a su drama» [Osasuna put an end to their drama]. El Mundo (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  12. «Jaroslav Plasil has returned to France to play for the champions...». Goal.com. 2009 թ․ հուլիսի 9. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  13. «Bordeaux Retain Trophee des Champions With Narrow Guingamp Win». goal.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  14. Bougeois, Pierre (2013 թ․ մայիսի 31). «Bordeaux remporte la Coupe de France !» [Bordeaux win the Coupe de France!] (ֆրանսերեն). French Football Federation. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  15. «Transfer deadline day: Bordeaux midfielder Jaroslav Plasil joins Catania». Sky Sports. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  16. «Primo sorriso per gli etnei» [First smile for the Etneans]. La Repubblica (իտալերեն). 2013 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  17. «Jaroslav Plasil prolonge jusqu'en 2018 avec Bordeaux» [Plašil prolongs with Bordeaux until 2018]. L'Équipe (ֆրանսերեն). 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  18. «Girondins: Jaroslav Plasil suspendu cinq matches» [Girondins: Jaroslav Plašil suspended for five matches]. Sud-Ouest (ֆրանսերեն). 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  19. «Bordeaux: Jaroslav Plasil prend sa retraite et intègre le staff de la réserve» [Bordeaux: Jaroslav Plašil retires and joins the reserve team's staff]. L'Équipe (ֆրանսերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  20. «Plašil proti Irsku debutoval. Teď chce lepší výsledek». Lidové noviny (չեխերեն). 2012 թ․ փետրվարի 28.
  21. «Germany 1–2 Czech Rep». BBC Sport. 2004 թ․ հունիսի 23. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  22. «Czech Republic 0–2 Italy». BBC Sport. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2006 թ․ հունիսի 22-ին.
  23. «Czechs upset Germany to reach finals». UEFA. 2007 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  24. «Turkey 3–2 Czech Republic & Switzerland 2–0 Portugal». BBC Sport. 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
  25. McGee, Nicholas (2016 թ․ մայիսի 31). «Rosicky included in final Czech Republic squad for Euro 2016». Goal (website. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  26. «100ème sélection pour Plasil (sur une défaite) !» [100th selection for Plašil (in a defeat)!]. Girondins de Bordeaux (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  27. «Jaroslav PLASIL - Football: la fiche de Jaroslav PLASIL (Bordeaux)». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  28. 28,0 28,1 «J. Plašil». Soccerway. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  29. 29,0 29,1 Կաղապար:NFT
  30. «Final: Monaco 0–3 Porto: Overview». UEFA. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  31. «Trophée des champions - Bordeaux-Guingamp, les compos». goal.com. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ներառում է Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթը, Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթը, Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթը, Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ.
  2. Ներառում է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան։
  3. Դիվիզիա 1 մինչև 2022 թվականը
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յարոսլավ Պլաշիլ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?