For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յակով Զարոբյան.

Յակով Զարոբյան

Յակով Զարոբյան
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1]
Կրթություն՝ Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (1938) և Higher party school? (1938)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1]
Ծննդավայր Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր ապրիլի 11, 1980(1980-04-11) (71 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Թոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Յակով Նիկիտայի Զարոբյան (նաև՝ Հակոբ, ծնվել է Արդվինում, սեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1], Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 11, 1980(1980-04-11), Մոսկվա, ԽՍՀՄ), Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1960-1966)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի հետ միասին, նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ռուսաստան։ 1925-1941 թվականներին Խարկովում աշխատել է որպես գործարանային բանվոր։ 1932 թվականին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը և սկսել աշխատել «Խարկովի պրոլետար» թերթում, 1932 թվականին՝ ՀամԿ(բ) կ անդամ, 1939 թվականին դարձել է Խարկով ֆաբրիկայի Կուսակցության կոմիտեի քարտուղար, 1949 թվականին՝ այդ բաժանմունքի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ղեկավար։

1950 թվականին դարձել է Հայկական Կոմունիստական կուսակցության Երևանի կոմիտեի Քարտուղար, 1952 թվականի ապրիլ ամսին՝ Հայաստանի Անվտանգության փոխնախարար։ 1953-1958 թվականներին աշխատել է ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, 1958-1960 թվականներին՝ ՀԽԱՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1960-1966 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1966-1980 թվականներին եղել է ԽԱՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ, 1954-1966 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, 1951-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։

Յակով Զարոբյանի հուշատախտակը Երևանում

Զարոբյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում, Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա, սկսվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան–կոթողի կառուցման աշխատանքները։

Պատերազմի սկզբից և մինչև 1941 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանացիների Խարկով մտնելը կուսակցության շրջկոմը և Յակով Զարոբյանը՝ որպես շրջկոմի քարտուղար, ակտիվորեն զբաղվել են ընդհատակի կազմակերպմամբ, պարտիզանական շարժում ծավալելու համար կադրեր պատրաստելով, աշխարհազորի կորպուսի ձևավորմամբ, քաղաքի մատույցներում պաշտպանական կառույցների շինարարության կազմակերպմամբ, արդյունաբերական ձեռնարկությունների և բնակիչների տարհանմամբ։

Զարոբյանը վերջիններից մեկն էր, որ շրջկոմի աշխատակիցների խմբի հետ դուրս եկավ Խարկովից Ստարի Սալտովի ուղղությամբ։ Նրանք հրաշքով փրկվեցին գերի ընկնելուց։ Այդ մասին «Յակով Զարոբյանը և նրա դարաշրջանը» գրքում գրում է նրա որդին՝ Նիկիտա Զարոբյանը։

1966 թվականին նրան հաջորդել է Անտոն Քոչինյանը։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զարոբյան փողոց (Երևան)
  • 2010 թ. մարտի 25-ին, հաշվի առնելով «Արփա-Սևան» թունելի կառուցման գործում խորհրդային շրջանի պետական-քաղաքական անվանի գործիչ Յակով Զարոբյանի ունեցած նշանակալի ավանդը, ՀՀ Կառավարության որոշմամբ «Արփա-Սևան» թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յակով Զարոբյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?