For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մուրհակ.

Մուրհակ

Մուրհակ (անգլերեն՝ promissory note), խիստ սահմանված ձևի գրավոր պարտավորվածություն, որը նրա տիրոջը (մուրհակատիրոջը) անվիճելի իրավունք է տալիս ժամկետը լրանալուց հետո պարտապանից պահանջել նշված դրամական գումարի վճարումը։ Այլ կերպ ասած մուրհակն այնպիսի փաստաթուղթ է, որը պարտապան կողմը տալիս է պարտատիրոջը ստացած ապրանքների կամ մատուցած ծառայությունների դիմաց:Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը)։

Ներկայում մուրհակը միջազգային առևտրում օգտագործվող հաշվարկների և վարկավորման կարևոր գործարքներից մեկն է։ Տարբերվում են պարզ (promissory note) և փոխանցվող (bill of exchange) մուրհակներ։ Պարզ մուրհակը դուրս է գրվում և ստորագրվում պարտապանի կողմից։ Փոխանցվողը՝ վարկատուի (drawer) կողմից և իրենից ներկայացնում է հրաման պարտապանին (drawee) նշված ժամկետում գումարը երրորդ անձին՝ ռեմիտենտին(remittee) կամ մուրհակը տիրապետողին վճարելու մասին։

Մուրհակի ձևը, նրա ներկայացման, վճարման, շրջանառության կարգը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները և մուրհակային այլ իրավահարաբերություններ կարգավորվում են մուրհակային օրենսդրության նորմերով։ Ժնևյան համաձայնագրի համապատասխան մուրհակը պետք է ունենա պարտադիր տարրեր (ռեկվիզիտներ), մուրհակի նշան՝ փաստաթղթի տեքստում «մուրհակ» անվանումը, անպայման հրաման կամ պարտավորվածություն որոշակի գումար վճարելու մասին, վճարողի և առաջին պահողի անվանումը, վճարման ժամկետն ու տեղը, ռեմիտենտի անվանումը, փաստաթուղթը կազմելու տեղն ու ժամկետը և մուրհակատուի ստորագրությունը։

Օրինակ՝ ներմուծող կազմակերպությունն արտասահմանյան ֆիրմայից ապրանքներ գնելիս կարող է ապրանքների դիմաց կանխիկ չվճարել, այլ տալ մուրհակ՝ նշելով վճարման ժամկետը։

Ըստ վճարման ժամկետների` մուրհակները լինում են.

  • Ըստ ներկայացման, երբ վճարը պետք է իրականացվի մուրհակի ներկայացնելուն պես, ինչը սահմանվում է «Վճարել ըստ ներկայացման» արտահայտությամբ։ Կարող են սահմանվել ներկայացման նվազագույն և առավելագույն ժամկետները, վերջիններիս բացակայության դեպքում մուրհակը վճարման կարող է ներկայացվել մեկ տարվա ընթացքում` դուրսգրման օրվանից սկսած։
  •  Ներկայացման օրվանից որոշ ժամանակ հետո. վճարը պետք է իրականացվի մուրհակի ներկայացնելուց նշված ժամկետից հետո, ինչը սահմանվում է «Վճարել ներկայացումից (այսքան) ժամանակ հետո» արտահայտությամբ։
  •  Դուրսգրման օրվանից որոշ ժամանակ հետո. վճարը պետք է իրականացվի մուրհակի դուրս գրումից որոշ ժամանակ հետո, ինչը սահմանվում է «Վճարել մուրհակի դուրս գրումից (այսքան) օր հետո» արտահայտությամբ։
  •  Որոշակի օրը. այս դեպքում մուրհակի վրա նշվում է վճարման կոնկրետ օրը։ Մուրհակն օրդերային արժեթուղթ է, այսինքն` փոխանցվում և շրջանառվում է մուրհակով հավաստվող իրավունքների փոխանցումը մեկ անձից մյուսին։

Մուրհակները լինում են 2 տեսակ` հասարակ և փոխանցելի։

Հասարակ մուրհակը  պարտապանի ստորագրությամբ գրավոր պարտավորությունն է պարտատիրոջը` նշված ժամկետում վճարել վաճառողին որոշակի գումար։ Հասարակ մուրհակը կարող է փոխանցվել երրորդ անձին փոխանցագրի միջոցով։

Փոխանցելի մուրհակը պարտատիրոջ գրավոր, անվերապահ հրամանն է  պարտապանին` սահմանված ժոմկետում վճարել մուրհակում սահմանված գումարն այն անձին, որի անունով դուրս է գրված մուրհակը։ Առանց պարտապանի ստորագրության մուրհակը հանդիսանում է  պարտատիրոջ հանձնարարականը  պարտապանին և կոչվում է տրատտա։ Փոխանցելի մուրհակում ի սկզբանե մասնակցում են 3 կողմեր` մուրհակը դուրս գրողը, վճարողը և այն անձը, ում օգտին դուրս է գրված մուրհակը, վերջինս կարող է մուրհակը մեկ այլ անձի փոխանցել փոխանցագրով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրհակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 98
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մուրհակ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?