For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մկրտիչ Պոտուրյան.

Մկրտիչ Պոտուրյան

Մկրտիչ Պոտուրյան
արմտ. հայ.՝ Մկրտիչ Պոտուրեան
Ծնվել էապրիլի 7, 1881(1881-04-07)[1]
ԾննդավայրՊարտիզակ[1]
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1959(1959-12-08)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունencyclopedist, հայագետ, հրապարակախոս և գրող
Ազգությունհայ
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Բազմավեպ[1]
Մկրտիչ Պոտուրյան Վիքիդարանում

Մկրտիչ Եփրեմի Պոտուրյան (ապրիլի 7, 1881(1881-04-07)[1], Պարտիզակ[1] - դեկտեմբերի 8, 1959(1959-12-08)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հանրագիտակ, հայագետ, հրապարակագիր, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսեսյան և Մխիթարյան վարժարաններում։ 1897 թվականին մեկնել է Վենետիկ, ուսանել հայագետներ Հ. Թորոսյանի, Վ. Հացունու, Ա. Ղազիկ Մ. Ե. Պոտուրյանի մոտ, 1902 թվականին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ։

1903 թվականին դասավանդել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, որտեղ նրան աշակերտել են Դանիել Վարուժանը, Վարդան Փափազյանը և ուրիշներ։

1909 թվականին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1909-1912 թվականներին՝ մատենադարանապետ։ Այնուհետև Եղիսաբեթուպոլսում զբաղվել է գիտական, լրագրական, մանկավարժական աշխատանքով։

1929-1959 թվականներին եղել է Տրանսիլվանիայի Ֆրումոասա (նախկին Սեպվիզ), ավանի հունգարացած հայերի հոգևոր առաջնորդը այստեղ հիմնել է տպարան, ծավալել հրատարակչական, մանկավարժական բուռն գործունեություն։ 1959 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտուրյանը լույս է ընծայել «Զարդանկարք Ավետարանի Մլքե թագուհվոր» (1902 թվականին)։ Տպագրվել են նրա «Կոստանդին Երզնկացի ԺԴ դարո ժողովրդական բանաստեղծ և յուր քերթվածները» (1905 թ.), «Ադամգիրք Առաքել Սյունեցվո» (1907 թ.), «Առաքել Սյունեցի և իր քերթվածները» (1914 թ.), «Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները» (1924-1930 թթ.) և այլ գրքեր։

Պոտուրյանի գրչին են պատկանում Հովհաննես Երզնկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու, Բաղդասար Դպիրի և միջնադարյան այլ բանաստեղծների մասին ուսումնասիրություններ։

Գրել է նաև բանասիրությանը («Սրբազան Հայկազունք», 1902 թ., «Մխիթար և Մխիթարյանք», 1922 թ.), մամուլի պատմությանը («Հայ մամուլը տասնեհինգ տարուն մեջ» 1894-1910 թթ.) վերաբերող գործեր։

Պարբերականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարեստում Պոտուրյանը հրատարակել է «Մասիս» (1920-1922 թվականներին), «Գաղութի ձայն» ( ), «Նավասարդ» (1923-1924 թվականներին, Հ. Սիրունու և Հ. Աթանասյանի հետ), «Փարոս» (1924 թ., Վ. Մեշտուճյանի հետ), «Երկիր» (1925-1929 թթ.), «Հայ մամուլ» (1934-1942 թթ., Հ. Աթանասյանի հետ) պարբերականները, տարեցույցներ («Գաղութահայ տարեգիրք», 1939-1941 թթ., «Ռումինահայ տարեցույց», 1935 թ., Հ. Աթանասյանի հետ)։ Հայ ժողովրդի տառապանքներն են արտացոլված Պոտուրյանի «Սև էջը» (1910 թ.), «Արմենակին հույսերը» (1923 թ.), «Կարմիր լուսին» (1927 թ.) նովելներում։

Պոտուրյանը ստեղծագործել է նաև մանուկների համար («Վեպիկներ», 1930 թ., «Հեքիաթներ», 1930 թ., թարգմանել է հունգարերենից)։ Նրա որոշ երկեր թարգմանվել են ռումիներեն և հունգարերեն։ Կատարել է թարգմանություններ իտալերենից և հունգարերենից։ Պոտուրյանը հայ հանրագիտական գրականության հիմնադիրներից է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 389.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պոտուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 389
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մկրտիչ Պոտուրյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?