For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Միքայել Շաթիրյան.

Միքայել Շաթիրյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաթիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Շաթիրյան
Ծնվել էփետրվարի 27, 1916(1916-02-27)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 6, 1985(1985-12-06) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1940)[1]
Ուշագրավ աշխատանքներՀովազաձորի գերիները և Նվագախմբի տղաները
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, ՀԳՄ[1], Գրական թերթ[1] և Լիտերատուրնայա Արմենիա[1]
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Միքայել Շաթիրյան Վիքիդարանում

Միքայել Ալեքսանդրի Շաթիրյան (փետրվարի 27, 1916(1916-02-27)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 6, 1985(1985-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանում։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է Երևան և զբաղվել լրագրողական աշխատանքով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թղթակից է եղել Լենինգրադում։ 1950-1951 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1951-1953 թթ.՝ ՀԽՍՀ արվեստի վարչության պետի առաջին տեղակալը, 1953-1955 թթ.՝ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետ, 1966-1969 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր, 1969-1973 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչի տեղակալ, 1973-1975 թթ.՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Միքայել Շաթիրյանի հուշատախտակը Երևանի Տերյան փողոցում

Ռուսերեն լույս են տեսել նրա «Զինվորներ» (Մոսկվա, 1958 և 1963), «Կամրջի մոտ» (Մոսկվա, 1964), «Երաժշտախումբը» (Մոսկվա, 1970, 1976), «Հեղափոխության գեներալը» (Մոսկվա, 1985), գերմաներեն՝ «Ասք արմավենու մասին» (Բեռլին, 1975) գրքերը։

Նրա սցենարով «Հայֆիլմը» 1960 թվականին նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը։ ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Անխորտակելի կամուրջներ» պիեսը։ Կիրովականի թատրոնը բեմադրել է նրա «Կովկասի դարպասներ» (հեղինակակից Լևոն Կարագյոզյան, 1975) և «Կովկասի արտակարգ կոմիսարը» (1978) դրամաները։

Մահացել է Երևանում[2][3]։

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (6.04.1945)[4]
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (5.06.1945)[5]
  • Կարմիր աստղի շքանշան (13.10.1944)[6]
  • «Պատվո նշան» շքանշան (1971)
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ (3.06.1943)[7]
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Մ. Շաթիրյանի «Փորձություն» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1948, 190 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 204 էջ։
  • Զինվորներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 895 էջ։
  • Գարունը նորից եկավ (վիպակ և պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 296 էջ։
  • Ասք արմավենու մասին (վեպ Ստեփան Շահումյանի մասին), Երևան, «Հայաստան», 1967, 708 էջ։
  • Հեղափոխության գեներալը (վեպ Ալեքսանդր Մյասնիկյանի մասին), Երևան, «Սովետական գրող», 1978, 476 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1983, 528 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1986, 500 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 1. Իմ մասին /վիպակ/, Պատմվածքներ, Երևան, 1988, 680 էջ[8]։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Ասք արմավենու մասին, Երևան, 1988, 360 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 1, Երևան, 2016, 580 էջ։
  • Արծաթե դար (պատմավեպ), գիրք 2, Երևան, 2016, 640 էջ։
  • Թող գա..., «Գրական թերթ», 1969, № 1:
  • Արժեքավոր վեպ ժողովուրդների բարեկամության մասին (գրախոսություն Գրիգորի Վերմիշևի «Ամիրսպասալար» վեպի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:

Թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յան Դրդա, Համր բարիկադ (պատմվածքների ժողովածուի մեջ մտնող «Ֆաուստ-պատրոն» պատմվածքը թարգմանել է Մ. Շաթիրյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 182 էջ։
  • Արթուր Հեյլի, Օդանավակայան (վեպ, թարգմանության հեղինակակից Մ. Խաչատրյան), Երևան, «Հայաստան», 1974, 508 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 412.
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 418.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  6. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  8. Շաթիրյան, Միքայել Ալեքսանդրի (1988). Ընտիր երկեր։ 2 Հ. Սովետական գրող. ISBN 9785550000236.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Շաթիրյան» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Միքայել Շաթիրյան
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?