Միքայել Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Ռաֆիկի Այվազյան | |
---|---|
12 սեպտեմբերի, 1965 - 18 ապրիլի, 1994 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Մարտակերտի շրջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Միքայել Այվազյան (12 սեպտեմբերի, 1965, Ստեփանակերտ - 18 ապրիլի, 1994, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Այվազյանը ծնվել է 1965 թ. սեպտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում։ Թիվ 5 միջնակարգ դպրոցում ստացել է ութամյա կրթություն, սովորել է տրակտորիստի մասնագիտություն։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Խաբարովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կահույքի ֆաբրիկայում։ Ծառայել է Շուշիի գնդում։ Մասնակցել է մարտերին։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 18-ին Մարտակերտի շրջանում ծավալված մարտերից մեկում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Միքայել Այվազյան Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.