Միր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միր (այլ կիրառումներ)
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/22/Mir_on_12_June_1998edit1.jpg/200px-Mir_on_12_June_1998edit1.jpg)
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Mir_insignia.svg/180px-Mir_insignia.svg.png)
Միր (ռուսերեն՝ Мир[1]), խորհրդային, ապա ռուսական ուղեծրային կայան։ «Միրը» աշխարհի առաջին երկարաժամկետ անընդմեջ բնակեցված հետազոտության կայանն էր տիեզերքում և առաջին «երրորդ սերնդի» տիեզերակայանը, որը կառուցվել է 1986-1996 թվականների ընթացքում՝ մոդուլյար կառուցվածքով։
«Միրը» գրանցել է մարդու ամենաերկար անընդմեջ ներկայությանը ռեկորդը՝ տասը տարի։ Միջազգային համագործակցության շնորհիվ «Միրը» հասանելի է եղել տարբեր երկրների տիեզերագնացների համար։ Կայանը գոյություն է ունեցել մինչև 2001 թ. մարտի 23-ը, երբ ծրագրված գործարկումից հանվել է, ապա մթնոլորտում այրվել է, իսկ բեկորեները ընկել են Խաղաղ օվկիանոսի հարավային մաս։
Աղբյուրներ և նշումներ
- ↑ ռուսերեն նշանակում է և՛ Խաղաղություն, և՛ Աշխարհ
Արտաքին հղումներ
- «Միրի» օրագիր Արխիվացված 2020-11-16 Wayback Machine (անգլերեն)
- Կայք պատկերներով, դիագրամներով և տեղեկություններով «Միրի» մասին (ռուսերեն)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միր կատեգորիայում։ |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.