For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Միուչիա Պրադա.

Միուչիա Պրադա

Միուչիա Պրադա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1949(1949-05-10)[1] (75 տարեկան) կամ մայիսի 10, 1948(1948-05-10)[2] (76 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիսպաներեն
ԿրթությունՄիլանի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, նորաձևության դիզայներ և միմոս
ԱշխատավայրՊրադա և Miu Miu
ԱմուսինՊատրիսիո Բերտելի
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԼորենցո Բերտելի
Կայքprada.com
 Miuccia Prada Վիքիպահեստում

Միուչիա Պրադա (իտալ.՝ Miuccia Prada Bianchi, մայիսի 10, 1949(1949-05-10)[1] կամ մայիսի 10, 1948(1948-05-10)[2], Միլան, Իտալիա), իտալական Պրադա նորաձևության ընկերության սեփականատեր, միլիարդատեր և գործարար, Մարիո Պրադայի կրտսեր թոռնուհի[3]։

Միուչիան քաղաքագիտության և փիլիսոփայության դոկտոր է[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միուչիա Պրադան ծնվել է 1949 թվականի մայիսի 10-ին Միլանում, նա «Միուչիա Պրադա» անունը վերցրել է 1980-ական թվականներին, երբ մորաքույրը որդեգրել է նրան։ Միուչիայի կենսաբանական ծնողներն էին Լուիջի Բիանչին և նրա կինը՝ Լուիզա Պրադան։ Նա ունի երկու ավելի մեծ քույր և եղբայր՝ Ալբերտը և Մարինան[5]։ Նա հաճախել է Միլանի ավագ դպրոցն ու համալսարանի քաղաքագիտության ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել Պրադա նորաձևության տանը[3]։

Միուչիա Պրադան 1978 թվականին մորից ժառանգել է պապի հիմնադրած պերճանքի իրերի Prada իտալական ընկերությունը և զբաղվում է բարձր նորաձևության ասպարեզի առաջխաղացմամբ։ Նույն թվականին էլ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն, իսկ այժմ նաև բիզնես գործընկեր Պատրիսիո Բերտելիին։ Միուչիան 1970-ական թվականներին ընդունվել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության շարքերը և պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար Միլանում։

Մինչև 1989 թվականը նախագծել և ներկայացրել է կանանց համար նախատեսված, շուկա մտնելու պատրաստ իր առաջին մոդելների հավաքածուն (ֆր.՝ prêt-à-porter)[6]: 1993 թվականին հիմնադրել է կանանց հագուստի և աքսեսուարների Miu Miu իտալական բրենդը, որն ամբողջությամբ պատկանում է Պրադային։

Իր ամուսնու՝ Միուչիի շնորհիվ Դիզայնի տունն այժմ կարող է մրցակցել նորաձևության այնպիսի հսկայի հետ, ինչպիսին LVMH ընկերությունն է։ Պրադան ձեռք է բերել այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Helmut Lang, Jil Sander, Azzedine Alaya:

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվականին նրան շնորհվել է «Ամերիկայի Նորաձևության Դիզայներների Խորհրդի» միջազգային մրցանակ
  • 1995, 1996 և 1998 թվականներին ստացել է VH1 «Տարվա Կանանց Դիզայներների համար» նորաձևության մրցանակ[7]
  • 2004 թվականին CFDA-ի կողմից արժանացել է միջազգային մրցանակի[8]
  • 2006 թվականին Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունից ստացել է «Արվեստի և գրականության սպայի շքանշան»[7]
  • 2005 թվականին ճանաչվել է «Ժամանակ» ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[9]
  • 2012 թվականին դիզայներ Էլզա Սկիապարելլիի հետ եղել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի «Անհավանական զրույցներ» ցուցադրության առարկան[10]
  • 2013 թվականի դեկտեմբերին Բրիտանական նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Տարվա Առաջին Միջազգային Դիզայներ» անվանակոչմանը[11]
  • 2014 թվականին Forbes Աշխարհի ամենահզոր կանանց շարքում 75-րդ տեղում է[12]
  • 2015 թվականի նոյեմբերին ստացել է WSJ Magazine Fashion Innovator of the Year մրցանակ[13]
  • 2015 թվականին Միուչիան ստացել է Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[7]
  • 2016 թվականին արժանացել է Glamour USA- ի «Տարվա կին» մրցանակին[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Nolen J. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Craven, Jo. «Miuccia Prada - Biography». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Forbes profile: Miuccia Prada». Forbes. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  5. Thomas, Dana (2007). Deluxe. New York: Penguin Press. էջ 65.
  6. Демшина А. Мода в контексте визуальной культуры: вторая половина ХХ — начало XXI вв. — СПб. : Астерион, 2009. — ISBN 9785457237308.
  7. 7,0 7,1 7,2 «History». PradaGroup (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  8. «The CFDA Awards: Designers on Display (washingtonpost.com)». www.washingtonpost.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  9. Betts, Kate (2005 թ․ ապրիլի 18). «The 2005 TIME 100 - TIME». Time (ամերիկյան անգլերեն). ISSN 0040-781X. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  10. «Schiaparelli and Prada: Impossible Conversations». www.metmuseum.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  11. Jones, Nina (2013 թ․ դեկտեմբերի 2). «Christopher Kane, Miuccia Prada Among Honorees at British Fashion Awards». WWD. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  13. Graphics, WSJ.com News. «WSJ. Magazine: The 2015 Innovators Awards». The Wall Street Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  14. Glamour. «Glamour's Women of the Year 2016: Gwen Stefani, Simone Biles, Ashley Graham, and More Honorees». Glamour (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միուչիա Պրադա» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Միուչիա Պրադա
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?