Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար
Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար ֆր.՝ Cathédrale Saint-Étienne de Metz | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Մեց[1][2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Metz? |
Հիմնական ամսաթվերը | 1240 |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Ստեփանոս Նախավկա |
Անվանված | Ստեփանոս Նախավկա |
Ճարտարապետական ոճ | դասական գոթիկա և Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1240 |
Բարձրություն | 88 մետր |
Cathédrale Saint-Étienne de Metz Վիքիպահեստում | |
cathedrale-metz.fr(ֆր.) |
Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint Étienne de Metz), հայտնի է որպես Մեցի Մայր տաճար, հռոմեական կաթոլիկ տաճար Լոթարինգիայի մայրաքաղաք Մեցում, Ֆրանսիա[3]։ Տաճարը հռոմեական կաթոլիկ թեմի Մայր տաճարն է և Մեցի եպիսկոպոսի նստավայրը[4]։ Եկեղեցու գանձարանը ցուցադրում է հազարամյակների հարուստ հավաքածու, ներառյալ Սուրբ Հաղորդության համար անհրաժեշտ իրերը[3][5][6]։
Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճարում է գտնվում աշխարհի ամենաբարձր նավը։ Տաճարն անվանվել է «Տիրոջ լույս» (ֆր.՝ la Lanterne du Bon Dieu)։ Նրանում է գտնվում վիտրաժների ամենամեծ էքսպանսիան աշխարհում՝ 6,496 մ քառ․[7]։ Ապակե պատուհանները կառուցված են գոթական և վերածննդի ճարտարապետական ոճով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ստեփանոսի տաճարը կառուցված է գոթական ճարտարապետական ոճով, տեղի դեղին կրաքարով։ Տաճարի տրանսեպտը և խորանը նախագծված է ֆրանսիական գոթական ճարտարապետության ոճով։ Այնուամենայնիվ, մյուս տաճարների համեմատ, այստեղ ցուցադրվում են եզակի տարբերակիչ հատկանիշներ ինչպես հատակագծում, այնպես էլ ճարտարապետության մեջ։ Մեցի տաճարն ուղղված է դեպի հյուսիս-արևելք։ Ի տարբերություն Ֆրանսիայի և Գերմանիայի մյուս գոթական տաճարների, այս տաճարն ունի երեք պորտալներ, որոնք ամբողջանում են վարդագույն պատուհանով, և երկու աշտարակներով։ Սուրբ Ստեփանոսի տաճարի արևմտյան ճակատում կա պատշգամբ։
Տաճարի հարավարևմտյան ճակատամասին կից գտնվում է նարտեքսը։ Նավն ուղեկցվում է արկբուտաններով, և նրա բարձրությունը հասնում է մինչև 41,41 մետրի։ Բարձրադիր նավը համադրվում է առավել ցածր ենթակողմերով, որոնց բարձրությունը 14,3 մետր է։
Իր պատմության ընթացքում Սուրբ Ստեփանոսի տաճարը ենթարկվել է ճարտարապետական և դեկորատիվ փոփոխությունների՝ նեոկլասիկ և նեոգոթիկա ճարտարապետական ոճերի հավելումներով։
Շինարարության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին Սուրբ Ստեփանոս տաճարի շինարարությունը սկսվել է 5-րդ դարից և նվիրաբերվել է Սուրբ Ստեփանոս Նախավկային[8]։ Ըստ Ֆրանկների պատմիչ Գրիգոր Տուրցիի՝ Սուրբ Ստեփանոսի սրբարանը եղել է միակ կառույցը, որը պահպանվել է 451 թվականին հոների առաջնորդ Աթթիլայի կողմից իրականացրած ավերման ժամանակ[9]։ Ներկայիս գոթական տաճարի շինարարությունը սկսվել է 1220 թվականին, Օտտոնյան բազիլիկի տեղում, որը 10-րդ դարի կառույց էր[10][11]։ 12-րդ դարում գոթական մատուռը վերափոխվեց Մայր տաճարի, ինչի արդյունքում հիմնական արևմտյան պորտալը բացակայեց, իսկ նախկին մատուռի մուտքը դարձավ տաճարի հարավարևմտյան նախասրահը[11][12]։ Սուրբ Ստեփանոս տաճարի շինարարությունն ավարտվել է մոտ 1520 թվականին, իսկ նոր տաճարի օծումը տեղի է ունեցել 1552 թվականի ապրիլի 11-ին[13]։
1755 թվականին, տաճարի արևմտյան հատվածում նեոդասականության ոճով պորտալ կառուցելու համար ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Ֆրանսուա Բլոնդելին պարգևատրվել է Ճարտարապետության Արքայական ակադեմիայի կողմից։
1877 թվականին հրավառության պատճառով բռնկված հրդեհը մեծ վնաս հասցրեց Մեցի տաճարին։ Այս միջադեպից հետո որոշվեց տաճարը վերանորոգել նեոգոթական ճարտարապետության ոճով։ Արևմտյան ճակատամասն ամբողջությամբ վերակառուցվեց 1898-1903 թվականներին, իսկ Բլոնդելի կողմից կառուցված պորտալը քանդվեց և ավլացվեց նոր` նեոգոթական ոճով կառուցված պորտալ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
վիտրաժների պատուհանը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 «Official website of the Saint-Stephen Cathedral» (ֆրանսերեն). Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Official website of the Bishopric of Metz» (ֆրանսերեն). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «INA Archive (1969) Trésor de la cathédrale de Metz, Lorraine soir, ORTF» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (VIDEO) 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «INA Archive (1980) Patrimoine: trésor de la cathédrale de Metz, Lorraine soir, France 3 régions» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (VIDEO) 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Jolin J.L. (2001) La lanterne du Bon Dieu. Eds. Serpnoise. 2-87692-495-1. (Ֆրանսերեն)
- ↑ Vallery-Radot J. (1931) La cathédrale de Metz, description archéologique. Eds A. Picard, Paris. (Ֆրանսերեն)
- ↑ «Gregory of Tours (c. 538-594 A.D.) Historiae, Libri X. The Latin Library» (լատիներեն). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Marot P. (1931) La cathédrale de Metz, histoire de la construction. Eds A. Picard, Paris. (Ֆրանսերեն)
- ↑ 11,0 11,1 «Timeline of the construction of Metz Cathedral, from 10th to 13th century» (VIDEO). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Villes A. (2004) Remarques sur les campagnes de construction de la cathédrale de Metz au XIIieme siecle. Bulletin Monumental 162, Paris. (Ֆրանսերեն)
- ↑ «Timeline of the construction of Metz Cathedral, from 14th to 16th century» (VIDEO). Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեցի Սուրբ Ստեփանոսի տաճար» հոդվածին։ |
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.