For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մելատոնին.

Մելատոնին

Մելատոնին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₃H₁₆N₂O₂
Մոլային զանգված3,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար73-31-4, 8041-44-9
PubChem896
EINECS համար200-797-7
SMILESCC(=O)NCCC1=CNC2=C1C=C(C=C2)OC
ЕС200-797-7
ChEBI872
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մելատոնին, հիմնականում կենսառիթմերը կարգավորող, մաշկի գունավորման վրա ազդող, «քնի» հորմոն։ Արտադրվում է հիմնականում էպիֆիզի կողմից[2]։ Համարվում է ամենատարածված հորմոններից մեկը։ Հանդիպում է մանրէների օրգանիզմում, կենդանական և բուսական աշխարհում[3][4]։ Հայտնաբերվել է 1958 թվականին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելատոնինի և սերոտոնինի սինթեզը տրիպտոֆանից

Նախանյութը տրիպտոֆան ամինաթթուն է, որից սկզբում առաջանում է սերոտոնին, իսկ վերջինիցս էլ՝ N-ացետիլտրանսֆերազի մասնակցությամբ՝ մելատոնին։ Մելատոնինը կարող է արտադրվել սերոտոնին սինթեզող այլ հյուսվածքներում ևս։ Արյուն և ողնուղեղային հեղուկ անցած մելատոնինն ունի կիսաքայքայման կարճ շրջան՝ 45 րոպե, որից հետո այն ապաակտիվանում է լյարդում և արտազատվում մեզով։

Բացի էպիֆիզից, մելատոնինն արտադրվում է նաև ստամոքսաաղիքային ուղու էնտերոքրոմաֆինային բջիջներում, թոքերի և օդատար ուղիների նյարդաներզատական բջիջներում, երիկամների կեղևային մասում, մակերիկամների կեղևային և միջուկային գոտիների սահմանում, լեղապարկում, թրոմբոցիտներում, էոզինոֆիլներում և աչքի ցանցաթաղանթում։

Մելատոնին կա նաև մեզում, թքում և հարպտղային (ամնիոնային) հեղուկում։ Արյան մեջ մելատոնինը միանում է ալբումինին։ Արյան մեջ և էպիֆիզում մելատոնինի խտության փոփոխությունը խստորեն ենթարկվում է օրական ռիթմերին։ Լույսի առկայությունը արգելակում, իսկ մթությունը՝ խթանում է մելատոնինի սինթեզը։ Հորմոնի առավելագույն քանակն արտադրվում է գիշերային ժամերին։

Էպիֆիզի պինեալոցիտները նյարդավորվում են սիմպաթիկ նյադաթելերով, որոնց վերջույթներում արտադրվող նորադրենալինը խթանում է մելատոնինի հյութազատումը, իսկ նորադրենալինի արտադրությունը խթանվում է մթության և արգելակվում լույսի պայմաններում։

Սեռական հասունացման ընթացքում մելատոնինի առավելագույն քանակն արյան մեջ նվազում է։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մասնակցում է երկկենցաղների և ձկների մաշկի թեփուկների գունափոխմանը։ Դրա ազդեցությամբ մաշկի մելանոֆորներում գունակի հատիկները միացքավորվում են և մաշկի գույնը բացանում է։ Մաշկի գույնի բացացման տեսակետից համարվում է մելանոխթանիչ հորմոնների անտագոնիստը։
  • Արգելակում է գոնադոլիբերինի ու գոնադոտրոպինների, և ավելի քիչ չափով նաև՝ ադենոկորտիկոտրոպ հորմոնի, աճի հորմոնի արտադրությունը։ Այդ պատճառով էպիֆիզի հեռացումն ուղեկցվում է դեռահաս կենդանիների վաղաժամ սեռական հասունացմամբ։
  • Գիշերը թուլացնում է ճարպային հյուսվածքից արտադրվող լեպտինի հյութազատությունը։
  • Կատարում է «կենսաբանական ժամացույցի» դեր։ Մելատոնինի արտադրությունն ամռանն ավելի քիչ է, քան ձմռանը։ Այդ պատճառով մելատոնինը կարող է կարգավորել բազմացման, գաղթի վարքի, ներզատական ֆունկցիաների և նյութափոխանակության կենսառիթմերը[5][6]։
  • Համարվում է քնի հորմոն, քանի որ նրա արտադրությունը խիստ շատանում է քնի հակասական փուլի ընթացքում։ Երեկոյան և գիշերային ժամերին, երբ ավելանում է մելատոնինի սինթեզը, առաջանում է քնկոտություն ու թուլություն։ Տարիքի հետ կապված՝ էպիֆիզի ակտիվությունը և, հետևաբար, մելատոնինի քանակը նվազում է, որի պատճառով քունը դառնում է մակերեսային և անհանգիստ[7][8][9][10]։
  • Ունի հակաօքսիդանտային հատկություն։ Այն կապում է ազատ ռադիկալները և ակտիվացնում գլյուտաթիոնգերօքսիդազը, որն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալներից[11][12][13]։
  • Ունի հակաուռուցքային, ճառագայթապաշտպանական և իմունախթանիչ հատկություններ[14][15]։ Իմունախթանիչ ազդեցությունն արտահայտվում է նրանով, որ մելատոնինը մասնակցում է ուրցագեղձի գործունեության կարգավորմանը, ինչպես նաև բարձրացնում է T լիմֆոցիտների և ֆագոցիտների ակտիվությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Melatonin
  2. Reiter RJ (May 1991). "Pineal melatonin: cell biology of its synthesis and of its physiological interactions". Endocr. Rev. 12 (2): 151–80. doi:10.1210/edrv-12-2-151 . PMID 1649044
  3. Caniato R, Filippini R, Piovan A, Puricelli L, Borsarini A, Cappelletti EM (2003). "Melatonin in plants". Adv. Exp. Med. Biol. Advances in Experimental Medicine and Biology 527: 593–7. doi:10.1007/978-1-4615-0135-0_68 . ISBN 978-0-306-47755-3. PMID 15206778
  4. Paredes SD, Korkmaz A, Manchester LC, Tan DX, Reiter RJ (2009). "Phytomelatonin: a review". J. Exp. Bot. 60 (1): 57–69. doi:10.1093/jxb/ern284 . PMID 19033551
  5. Altun A, Ugur-Altun B (May 2007). "Melatonin: therapeutic and clinical utilization". Int. J. Clin. Pract. 61 (5): 835–45. doi:10.1111/j.1742-1241.2006.01191.x . PMID 17298593
  6. Lincoln GA, Andersson H, Loudon A (October 2003). "Clock genes in calendar cells as the basis of annual timekeeping in mammals – a unifying hypothesis". J. Endocrinol. 179 (1): 1–13. doi:10.1677/joe.0.1790001 . PMID 14529560
  7. Lewis, Alan (1999). Melatonin and the Biological Clock. McGraw-Hill. p. 23. ISBN 0-87983-734-9
  8. Challet E (December 2007). "Minireview: Entrainment of the suprachiasmatic clockwork in diurnal and nocturnal mammals". Endocrinology 148 (12): 5648–55. doi:10.1210/en.2007-0804 . PMID 17901231
  9. Sharma M, Palacios-Bois J, Schwartz G, Iskandar H, Thakur M, Quirion R, Nair NP (February 1989). "Circadian rhythms of melatonin and cortisol in aging". Biological Psychiatry 25 (3): 305–319. doi:10.1016/0006-3223(89)90178-9 . PMID 2914154
  10. Touitou Y (July 2001). "Human aging and melatonin". Exp. Gerontol. 36 (7): 1083–1100. doi:10.1016/S0531-5565(01)00120-6 . PMID 11404053
  11. Hardeland R (July 2005). "Antioxidative protection by melatonin: multiplicity of mechanisms from radical detoxification to radical avoidance". Endocrine 27 (2): 119–30. doi:10.1385/ENDO:27:2:119 . PMID 16217125
  12. Pohanka M (2011). "Alzheimer´s disease and related neurodegenerative disorders: implication and counteracting of melatonin" . Journal of Applied Biomedicine 9 (4): 185–196. doi:10.2478/v10136-011-0003-6
  13. Reiter RJ, Manchester LC, Tan DX (September 2010). "Neurotoxins: free radical mechanisms and melatonin protection" . Curr Neuropharmacol 8 (3): 194–210. doi:10.2174/157015910792246236 . PMC 3001213 . PMID 21358970
  14. Carrillo-Vico A, Guerrero JM, Lardone PJ, Reiter RJ (July 2005). "A review of the multiple actions of melatonin on the immune system". Endocrine 27 (2): 189–200. doi:10.1385/ENDO:27:2:189 . PMID 16217132
  15. Arushanian EB, Beĭer EV (2002). "[Immunotropic properties of pineal melatonin]". Eksp Klin Farmakol (in Russian) 65 (5): 73–80. PMID 12596522

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելատոնին» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մելատոնին
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?