For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մարտինի (Շվեյցարիա).

Մարտինի (Շվեյցարիա)

Մարտինի
Տեսակmunicipality of Switzerland? և city of Switzerland?
Երկիր Շվեյցարիա
ՎարչատարածքMartigny District?
ԲԾՄ471 մետր
Մակերես24,97 կմ² և 25 կմ² (2007)[1]
Ջրլիցի ափինՌոն, Drance? և Trient?
Քարտեզ
Քարտեզ

Մարտինի (ֆր.՝ Martigny, ֆր.՝ Martegné, գերմ.՝ Martinach, լատին․՝ Octodurus, «Forum Claudii Vallensium», Martiniacum), կոմունա Շվեյցարիայում, Վալե կանտոնի Մարտինի շրջանի ֆրանսախոս մայրաքաղաքն է[2]։ Այն գտնվում է Իտալիան, Ֆրանսիան և Շվեյցարիան կապող ճանապարհների խաչմերուկում։ Մի ճանապարհը, Մեծ Սեն Բերնար լեռնանցքով Մարտինին կապում է Աոստայի (Իտալիա) հետ, մյուսը Կոլ դե լա Ֆորկլա լեռնանցքով տանում է դեպի Շամոնի (Ֆրանսիա)։ Ձմռանը Մարտինինն հայտնի է մոտակա Ալպերի լեռնադահուկային հանգստավայրերի շնորհիվ, ինչպիսին Վերբիեն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինին տեղակայված է Մոնտրյոից մոտավորապես 33 կմ հարավ-արևելք, 471 մ բարձրության վրա։ Այն գտնվում է Ռոն գետի հովտի արևելյան եզրին, շվեյցարական Ալպերի ստորոտին և գտնվում է այն կետում, որտեղ Ռոնի հարավ-արևմտյան հոսանքը թեքվում է 90 աստիճան դեպի հյուսիս և թափվում Ժնևի լիճը։ Դրանսե գետը հոսում է Ալպերից և թափվում է Ռոն գետը հենց այստեղ։

Մարտինիի պատմությունը շարունակվում է 2000 տարի․ իրենց հետքն են թողել կելտական ցեղերը, հռումեացիները, Նապոլեոնի զորքերը։ Այսօր էլ Մարտինիում կարելի է տեսնել հռոմեական ամֆիթատրոն, տաճարներ, բնակելի թաղամասեր և շոգեբաղնիքներ։ Բացի այդ Մարտինին հանդիսացել է Շվեյցարիայի առաջին եպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքում պահպանվել են պատմական Լա Բատյազ և Վե Բուրգ թաղամասերը՝ իրենց եկեղեցիներով և աշխարհիկ շինություններով։

Մեր թվարկությունից առաջ 1-ին դարում Մարտինին կելտական վարագրի ցեղի օպիդում (վիկաս) էր և կրում էր Օկտոդուրուս (Օկտոդուրում) անունը։ Երբ Հուլիոս Կեսարը Գալիայում էր (մ․թ․ա․ 57-56 թվականներին), նա տասներկուերորդ լեգեոնով և հեծելազորով Սերվիուս Գալբային ուղարկեց Նանտուատների, Վարագրեսի և Սեդուների ցեղերի երկիր։ Նրա նպատակն էր ազատել Ալպերով անցումը` Մեծ Սեն Բերնարի լեռնանցքը, որտեղով անցնելիս առևտրականները մեծ վտանգի էին ենթարկվում և մեծ կորուստներ էին կրում։ Տեղացիները թույլ էին տալիս հռոմեացի վաճառականներին անցնել, որովհետև շատ բան վերցնելու կամ նրանց հետ վատ վարվելու դեպքում այլևս չէին գա։ Գալբան, գրավելով բազմաթիվ տեղական հենակետեր և ստանալով բնակչության հնազանդությունը, իր զորքերը ուղարկեց նանտուատների երկիր, իսկ մնացած բանակի հետ մնաց Օկտոդուրումում ձմեռելու համար։

Քաղաք Ռոնի հովիտում

Օկտոդուրումը գտնվում էր հովտում և հարևանությամբ չունենալով ընդարձակ տարածքներ, բոլոր կողմերից սահմանափակված էր շատ բարձր լեռներով։ Կեսարն ասել է, որ Օկտոդուրուս քաղաքը գետով բաժանվել է երկու մասի, սակայն գետի անունը չի նշել, ենթադրվում է, որ դա Դրանսեն է։ Քաղաքի մի մասում տեղակայված էին գալլերը, իսկ մյուսում՝ Գալբայի զորքերը։ Նա ամրացրեց իր դիրքերը խրամատներով, պարիսպներով, և մտածեց, որ ինքը ապահով է։ Այնուամենայնիվ, մինչ Գալբուսի զորքերը կպատրաստվեին պաշտպանության և իրենց զենք զինամթերքը կմատակարարեին ճամբար, նա հանկարծակի հարձակման ենթարկվեց գալերի կողմից։ Հռոմեացիները 6 ժամ շարունակ համառորեն պաշտպանվեցին, որից հետո, տեսնելով որ այլևս չեն կարողանում հակառակորդին դիմադրել, հաջող հակահարձակում կազմակերպեցին։ Դրանից հետո Գալբան դուրս բերեց իր զորքերը և անցավ նանտուատների երկրով, հասնելով Ալոբրոգների երկիր, որտեղ նա անցկացրեց ձմեռը։

Հռոմեացիները Գալերի քանակը գնահատել էին ավելի քան 30000 մարդ, և ըստ Կեսարի՝ նրանց ավելի քան մեկ երրորդը ոչնչացվել էր։ Թշնամու ուժերի նման հսկայական ոչնչացումը հիմք է տալիս կասկածելու Կեսարի խոսքերի իսկությանը, ում այդ թվյալները զեկուցել էր Գալբան։ Բացի դրանից հովիտն այնքան մեծ չէր, որ այնտեղով 30000-անոց բանակը կարողանար հասներ Մարտինի։ Սխալը կարող է լինել ինչպես հարձակվողների, այնպես էլ մահացածների թվի մեջ։ Սխալ կարող էր լինել ինչպես հարձակվողների թիվը, այնպես էլ՝ զոհվածներինը։

Հռոմեական կայսրության կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Մ.թ.ա. 47 թվականին Կլավդիոս կայսրը հիմնադրեց Կլավդիոս Օգոստոս ֆորումը, որը հետագայում, այլ քաղաքի հետ չշփոթելու համար, վերանվանեցին Կլավդիոս Վալենսիում։ Օկտոդուրուսը մինչև մ.թ. 4-րդ դար, երբ եպիսկոպոսությունը տեղափոխվեց Սիոն, շրջանի մայրաքաղաքն էր։ Քաղաքը հիշատակվում է Անտոնինի ուղեցույցում (այն ժամանակվա ճանապարհային քարտեզ) և Պևտինգերյան քարտեզում։ Մարտինի քաղաքը գտնվում էր՝ Ավգուստա Պրետորիայից (ներկայիս Աոստա) սկսած, հռոմեական ճանապարհին։ Մարտինիում գտնվել են հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) մնացորդներ, մետաղադրամներ և հռոմեական ժամանակաշրջանին հատուկ այլ նշաններ։

La Bâtiaz Castle

1845–1847 թվականներին Շվեյցարիայի մի խումբ կաթոլիկ կանտոնների կողմից փորձ է արվել անջատվել նրանից և ստեղծել Զոնդերբունդի կաթոլիկական համադաշնությունը։ Վալեն պետք է դառնար Զոնդերբունդի մի մասը։ 1847 թվականին գեներալ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը 97000 դաշնային զորքով տապալեց անջատումը համեմատաբար անարյուն դիմակայության արդյունքում ավելի փոքր ապստամբ բանակի դեմ այսպես կոչված Զոնդերբունդի պատերազմի ժամանակ։

Քաղաքն այժմ մտնում է Շաբլե շրջանի մեջ, որը ներառում է շվեյցարական Վոն (Ռոնից արևելք) և Վալեն (նրանից արևմուտք), ինչպես նաև ֆրանսիական Սավոյը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինին 1850 թվականին ուներ 2545 բնակիչ, 1900 թվականին՝ 3550, իսկ 1950 թվականին՝ 5915 մարդ[3]։

Պիեռ Ջանադայի հիմնադրամի այգին

Հռոմեացիները բազմաթիվ հնագիտական վայրեր են թողել Մարտինիում։ Քաղաքը հայտնի է իր ամֆիթատրոնով, որը վերականգնվել է 1978 թվականին։ Վաղ աշնանն այնտեղ կովերի կռիվներ են անցկացվում։ Քաղաքում է գտնվում Պիեռ Ջանադայի հիմնադրամի թանգարանը։ Նրա շենքը կառուցվել է նախկին հռոմեական տաճարի մնացորդների շուրջ։ Հիմնադրամում տեղակայված է ավտոմոբիլային թանգարան[4], բացի այդ, հիմնադրամն ամեն տարի կազմակերպում է արվեստի 3 ցուցահանդես՝ հայտնի վարպետների աշխատանքներով[5]։ Քաղաքում է գտնվում նաև Սենբեռնարի թանգարանը[6]։

Տնտեսություն և գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինիում են գտնվում «Groupe Mutuel»-ի և «121time» ժամացույցների ապրանքանիշի գլխավոր գրասենյակները[7]։ Վալեի համեմատաբար տաք արևը (Շվեյցարիայի համար) իդեալական է ելակի, ծիրանի, ծնեբեկի, խաղողի աճեցման համար, որոնք աճում են հարակից բլուրներին և զառիթափ լանջերին։ Քաղաքը շրջապատված է խաղողի այգիներով, պտղատու այգիներով և դաշտերով և հայտնի է իր գաստրոնոմիայով, որը ներկայացված է տարածաշրջանի բազմաթիվ ռեստորաններում և հյուրանոցներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arealstatistik Standard - Gemeinden nach 4 HauptbereichenFSO.
  2. «Ville de Martigny :: Accueil :: Valais». www.martigny.ch. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  3. «Historical dictionary of Switzerland». www.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին. ((cite web)): Text "WorldCat.org" ignored (օգնություն)
  4. «The car museum». www.martigny.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  5. «FONDATION PIERRE GIANADDA – MARTIGNY SUISSE» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  6. «Visitez Barryland à Martigny». www.musee-saint-bernard.ch. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  7. User, Super. «121time - Design your watch in Configurators. Private label, OEM watches,». www.121time.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին. ((cite web)): |last= has generic name (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինի (Շվեյցարիա)» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մարտինի (Շվեյցարիա)
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?