For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մարիա Մագդալենա Ռաձիվիլ.

Մարիա Մագդալենա Ռաձիվիլ

Մարիա Մագդալենա Ռաձիվիլ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1861(1861-07-08)[1][2] կամ 1861[3]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 6, 1945(1945-01-06)[1][2] կամ 1945[3]
Մահվան վայրՖրիբուր, Շվեյցարիա
ԳերեզմանChurch of Saints Simon and Helena
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լիտվա և  Շվեյցարիա
Մայրենի լեզուբելառուսերեն[4]
Մասնագիտությունազնվական և մեկենաս
ԱմուսինLudwik Józef Krasiński? և Nicolas Radziwill?[5]
Ծնողներհայր՝ Յան Կազիմիր Զավիշա, մայր՝ Maria Kwilecka?
Պարգևներ և
մրցանակներ
Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ
ԵրեխաներMaria Ludwika Krasińska?
 Maryja Magdalena Radzivił (Zaviša) Վիքիպահեստում

Իշխանուհի Մարիա Եվա Մագդալենա Իոսիֆ Էլժբետա Ապոլոնիա Կատաժինա Ռաձիվիլ, ի ծնե՝ Զավիշա-Կեժգայլո, առաջին ամուսնությամբ՝ Կրասինսկայա (լեհ.՝ Maria Magdalena Zawisza-Kierżgajło / Krasińska / Radziwiłłowa, հուլիսի 8, 1861(1861-07-08)[1][2] կամ 1861[3], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1945(1945-01-06)[1][2] կամ 1945[3], Ֆրիբուր, Շվեյցարիա), բելառուսական մշակութային շարժման գործիչ, մեկենասուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Մագդալենա Ռաձիվիլը երիտասարդ տարիքում

Կոմս Յան Կազիմիր Զավիշ-Կեժգայլոյի և պալատական ազնվական օրիորդ Մարիա Կվիլեցկայի (լեհալիտվական վերջին թագավոր Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկու ծոռը) դուստրն է։ Կոմսը հետաքրքրվել է հնագիտությամբ, ստեղծել է մետաղադրամների և մեդալների մեծ հավաքածու։ Տանը խոսել են բելառուսերեն և ֆրանսերեն։ Մարիա Մագդալենան ստացել է տնային լավ կրթություն, վաղ տարիքում հիմնականում բնակվել է Վարշավայում։ Մարիայի մեծ քույրը՝ Եվան, ամուսնացած է եղել Նեբորովի իշխան Միխայիլ Ռաձիվիլի հետ։

1882 թվականին ամուսնացել է կոմս, իսպանացի գրանդ Լյուդվիկ Կրասինսկու (1833—1895) հետ։ Դուստրը եղել է Մարիա-Լյուդվիկան (1883—1958), հետագայում ամուսնացել է իշխան Ադամ Լյուդվիկ Չարտորիյսկու հետ։

1895 թվականին՝ ամուսնու մահից հետո, Մարիա Մագդալենան ապրել է Կուխտիչում, Իգումենսկի գավառում, Մինսկում։ 1887 թվականին՝ հոր մահից հետո, Մարիան ժառանգել է նրա կալվածքները Բելառուսում և Լեհաստանում։

1904 թվականին ծանոթացել է Նիկոլայ Վացլավ Ռաձիվիլի (1880—1914) հետ, որը նրանից երիտասարդ էր 19 տարով։ Նրա ծնողները Վիլհելմ-Ադամ Ռաձիվիլը (1845—1911) և կոմսուհի Կատաժինա Ռժևուսկայան էին։ 1906 թվականի մարտի 30-ին Նիկոլայը և Մարիա Մագդալենան ամուսնացել են Լոնդոնում։ Շուտով երիտասարդ իշխանին հեռացրել են շլյախտայական (լեհ ազնվականական) ակումբի անդամությունից, լոնդոնյան ծանոթները երես են թեքել նրանից։ Նորապսակները տեղափոխվել են Կուխտիչի։ Նիկոլայ Ռաձիվիլին հիմնականում զբաղվել է տնտեսությամբ, որը բավականին մեծ էր. կաղնու և սոճու մեկ անտառը կազմում էր 27 հազար դեսյատին։ Առևտրի համար իշխանը 1911 թվականին երկաթուղի է գցել Վերեյցիից մինչև Գրոձյանկայ, որը կա մինչ այժմ։ Այդտեղ գործող փայտասղոցարանը խորհրդային իշխանությունների ժամանակ դարձել է անտառարդյունաբերական տնտեսություն, իսկ 1990-ականներին փակվել է։

1914 թվականին իշխան Նիկոլայ Ռաձիվիլին գնացել է պատերազմ և զոհվել Արևելյան Պրուսիայում։ Նրա մարմինը հուղարկավորվել է Կուխտիչիի եկեղեցում։ 1930-ականներին, երբ եկեղեցում ստեղծվել է ենթակայան, գերեզմանը բացվել է, հետագայում մնացորդներն ուղղակի ցեմենտապատվել են։

Բարեգործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մագդալենան տոգորված էր բելառուսական մշակույթի ոգով, ֆինանսավորել է «Загляне сонца і ў наша ваконца» հրատարակչությունը, «Biełarus», «Товарищество трезвости» և այլ թերթեր, բացել է դպրոց Կուխտիչիում, Ուզդայում, Կամենկայում։ Կուխտիչիում (այժմ՝ Պերվոմայսկ) նրա կալվածքն են այցելել Վացլավ Իվանովսկին, Անտոն և Իվան Լուցկևիչ եղբայրները, Ռոման Սկիրմունտը, Էդվարդ Վոյնիլովիչը և բելառուսական մշակութային շարժման շատ այլ գործիչներ։ Նա նյութական աջակցություն է ցուցաբերել Մաքսիմ Բոգդանովիչի, Կոնստանցիա Բույլոյի, Մաքսիմ Գորեցկու, Յադվիգին Շ.-ի, Յակուբ Կոլասի առաջին գրքերի տպագրության ժամանակ։ Ի նշան երախտագիտության՝ Վ. Իվանովսկին և Ի. Լուցկևիչը տեղադրել են «Կարապ» գերբը Մ. Բոգդանովիչի բանաստեղծությունների «Պսակ» ժողովածուի տիտղոսաթերթի վրա։

«Պսակ» ժողովածուի տիտղոսաթերթը «Կարապ» գերբով

Մարիա Մագդալենան ֆինանսապես օգնել է Վիլնյուսի համալսարանին, բելառուս կաթոլիկներին, Վիլնյուսում սեմինարիստների համար կառուցել է գիշերօթիկ դպրոց, Լոնդոնի լիտվացի կաթոլիկների համար՝ կոստյոլ (լեհական կաթոլիկ եկեղեցի)։ Իշխանուհին ակտիվ մասնակցել է Մինսկի բարեգործական ընկերության գործունեությանը, իսկ 1915 թվականին նրան ընտրել են Պատերազմից տուժածների օգնության կոմիտեի անդամ։ Նա գումար է նվիրաբերել լիտվական գիմնազիային, Հռոմում բելառուսական հունա-կաթոլիկ սեմինարիային։

Մարիա Մագդալենան գումար է տրամադրել է Վարշավայի Մոնյուշկո փողոցում կոստյոլի, Մինսկում՝ հոսպիտալ, մանկական ապաստարանի և այլ բաների կառուցման համար։

Իշխանուհին բացել է բելառուսական դպրոցներ, ինքը ևս խոսել է բելառուսերեն։ Նրա 18 կալվածքների և 8 անտառապետությունների գործավարությունը վարվել է բելառուսերեն։ 1912 թվականին «Մինսկի ռուսական խոսք» թերթում իշխանուհին գրել է. «Ինձ համարում եմ լիտվական ծագմամբ բելառուս։ Ինչպես և իմ ամուսինը, ես ինձ լեհ չեմ համարում»։ Նա իրեն անվանել է «բելառուս շլյախտուհի (լեհական մանրակալվածք ազնվական)»[6]։

1918 թվականին՝ արտագաղթելուց հետո, եղել է Լեհաստանում, Կովնոյում, Գերմանիայում։

1932 թվականից Մարիա Մագդալենան ապրել է Շվեյցարիայում։ Մահացել է Ֆրիբուրգ քաղաքում գտնվող դոմինիկյան քույրերի մենաստանում։

2017 թվականի հուլիսին Մագդալենա Ռաձիվիլի աճյունը վերադարձվել է Մինսկ և հանձնվել Սուրբ Սիմեոնի և Հեղինեի կոստյոլին, որի մոտ ապրել էր իշխանուհին[7]։ 2018 թվականի փետրվարի 17-ին եպիսկոպոս Յուրի Կոսոբուցկու, Ռաձիվիլների և Զամոյսկիների տոհմի ներկայացուցիչների, լեհ դիվանագետների և բելառուս մտավորականների մասնակցությամբ Մագդալենա Ռաձիվիլի աճյունը վերահուղարկավորվել է Մինսկի Սուրբ Երրորդություն կոստյոլի տարածքում[8]։

Լիտվայի կառավարությունը Մագդալենային պարգևատրել է Գեդիմինի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Піхура Г. Княгіня Магдалена Радзівіл // Грунвальд. 1991. № 1.
  • Хурсик В. Белы лебедзь у промнях славы: Магдалена Радзівіл. ― Минск, 2001.
  • Надсон А. Княгіня Магдалена Радзівіл і справа адраджэння Уніі ў Беларусі. ― Минск, 2006.
  • Łatyszonek O., Zięba A. Radziwiłłowa z Zawiszów Maria Magdalena…, [w:] Polski Słownik Biograficzny, t. XXX/3, z. 126, Wrocław-Warszawa-Kraków-Gdańsk-Łódź 1987, s. 398—399.
  • Konarski S. Maria Radziwiłłowa, w: Polski Słownik Biograficzny, tom XXX, 1987.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մագդալենա Ռաձիվիլ» հոդվածին։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մարիա Մագդալենա Ռաձիվիլ
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.

X

Get ready for Wikiwand 2.0 🎉! the new version arrives on September 1st! Don't want to wait?